Արդյո՞ք ՀԴՄ կտրոնը պետք է անվանացանկով տպել

Լուսինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ նշել՝ եթե բանջարեղենի խանութը շրջհարկի հայտը չի տվել ու ԱԱՀ դաշտ է ընկել, ու 24 մլն շեմը չի անցնում, ՀԴՄ-ն անվանացանկո՞վ պիտի լինի պարտադիր:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

կարևորը նախորդ տարիներին 24 մլն ը անցած չլինեք
 ՀԴՄ կտրոնի վրա օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2022 թվականից սկսած) արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել սույն կետով սահմանված պահանջը՝ անկախ հարկ վճարողի՝ հետագա տարիների իրացման շրջանառության մեծությունից:

էլ.դրամակղի հայտ էլ պետք է ներկայացնեք,

Լուսինե
Լուսինե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն շատ, էլ դրամարկղը ՍՊԸ-ի դեպքում չի՞ բացվում

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Լուսինե

երբ ԱՁ ն դառնում է ԱԱՀ վճարող, պետք է ներկայացնի,

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

եթե նախորդ տարի շրջանառությունը չի գերազանցել 24 մլն դրամը, ապա ՀԴՄ-ն պարտադիր չէ լինի անվանացանկով :