Աշխատողը չի ներկայանում աշխատանքի

Յանա․

Բարև բոլորին: Հարգելի հաշվապահներ, աշխատողն աշխատանքի չի ներկայանում, անաշխատունակության թերթիկ չի բերում: Ո՞րն է ազատման կարգը այս պարագայում: Եվ քանի՞ օրվա ընթացքում պետք է վճարել վերջնահաշվարկը: Շնորհակալ եմ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

Վերջնահաշվարկը հաշվում են ազատելուց 5 օրվա ընթացքում
ԱՕ հ.113
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝
9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի աշխատանքի չներկայանալու դեպքում:

Յանա
Յանա
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ շատ, հարգելի Տիգրան: Իսկ պետք է՞ ծանուցել այդ աշխատողին ազատման մասին, այսինքն պետք է՞ ուղարկել նրան ազատման մասին հրամանի օրինակը:

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Յանա

քանի որ այս ենթակետով ազատման դեպքում պարտադիր չէ ծանուցելը, կարող եք կամավոր ծանուցել, ուղարկեք նրան ազատման մասին հրամանի օրինակը:

Յանա
Յանա
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ շատ

Մարիաննա
Մարիաննա
1 տարի առաջ

Բարև Ձեզ: Առաջնորդվեք աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով՝ աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը: Ինչ վերաբերում է ազատմանը, ապա առայժմ կարող եք կիրառել կարգապահական տույժ՝ նկատողություն, և աշխատողից պահանջել գրավոր բացատրություն, գուցե գործատուի կողմից այն դիտվի որպես հարգելի, հակառակ դեպքում կարող է կիրառվել ԱՕ 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը: