Եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ և վճարվել է

Լիաննա․

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ եթե աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ և վճարվել է, հաջորդ ամիս չի ներկայացել աշխատանքի և նույնպես ներկայացրել է անաշխատունակության թերթիկ, ապա այս դեպքում․
1. մեկ օրը պետք է վճարել,
2. բոլորը վճարելու եմ բյուջեի հաշվին:

Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
10 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ամեն բյուլետենը դիտարկում եք առանձին, առաջին օրերը չեն վճարվում:

Lianna Telunts

Տիգրան ջան, կուզենայի այս կետը քննարկեինք.
2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշում
3. Բացառությամբ հղիության և ծննդաբերության նպաստի` ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ և 4-րդ աշխատանքային օրերի համար գործատուն վարձու աշխատողի նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Ընդ որում, սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերի դրույթները ժամանակավոր անաշխատունակության նույն դեպքի համար կիրառվում են մեկ անգամ` անկախ ժամանակավոր անաշխատունակության ժամանակաշրջանի համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված թերթիկների քանակից:

Tigran

Նախ Լիաննա, ես կարգում այս տեսքով ձևակերպումը չգտա, չգիտեմ՝ որ տեղով ես նայել, ներկա ինկորպորացիային չի համապատասխանում, երկրորդ շարունակելի բյուլետենները դրանք առանձին թերթիկներ են, թեկուզ փոխկապակցված, խնդիրը ի՞նչն էր հետաքրքրում մեկնաբանել, չես գրել, դու Ռոզա անունով հորքուր ունես:

Lianna Telunts

Ոչ, Տիգրան, չունեմ Ռոզա անունով հորաքույր: Ի՞նչ վերաբերում է օրենքին, դա 1024-Ն որոշում է, Գ Լ Ո ՒԽ I, կետ 3: Ինձ հետաքրքրում էր՝ որ առաջին ներկայացրած անաշխատունակության թերթիկը, որը շարունակվում է մինչև հաջորդ թերթիկով նշված ամսաթիվը, ամբողջը բյուջեի՞ց ենք վճարում, թե՞ ոչ, և 1 օրը պահվու՞մ է, թե՞ ոչ:

Lianna Telunts

Թերթիկը շարունակվում է:

Նարինե Հարությունյան

Նայեք առաջին ներկայացրած անաշխատունակության թերթիկը, եթե նշված է շարունակելի, ապա այն շարունակվում է մինչև հաջորդ թերթիկով նշված ամսաթիվը, և ամբողջը բյուջեից եք վճարում բոլոր աշխատանքային օրերի համար, բայց, եթե նույնիսկ 1 օր դադար կա, որով այդ օրը նա պետք է ներկայանար աշխատանքի, ապա ամեն մի թերթիկն առանձին եք դիտարկում ու կատարում համապատասխան հաշվարկները:

Lianna Telunts

Նարինե Հարությունյան ջան, Ձեր գրածի հղում եմ ուզում, որտե՞ղ կարող եմ կարդալ:

Ալլա

Հղումը հենց Ձեր վերևում գրված 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշումն է: Դուք ճիշտ եք մեկնաբանում գրվածը։

Lianna Telunts

Շնորհակալություն:

Karine

Լիաննա ջան, Դուք ինքներդ կարող եք կողմնորոշվել՝ երկրորդ թերթիկը առաջինի շարունակությունն է, թե ոչ։ Նախ ամսաթվերը Ձեզ կհուշեն, և երկրորդ՝ առաջին թերթիկի մեջ կամ գրվում է շարունակելի, կամ որոշակի ամսաթվով փակվում է այն։ Եվ եթե օրերը իրար չեն հաջորդում, ուրեմն տարբեր թերթիկներ են։ Այս դեպքում համապատասխանաբար կդիտարկեք որպես մեկ կամ երկու թերթիկ։ Շարունակելի թերթիկի դեպքում վճարում եք բյուջեի հաշվին, իսկ առանձինի դեպքում առաջին օրը չեք վճարում։