Աշխատանքից ազատում հաստիքի կրճատման պատճառով

Կարինե․

Բարև ձեզ։ Եթե հաստիքը կրճատվում է, և 2 ամիս առաջ գրավոր տեղեկացրել են, ապա 2 ամիս աշխատելուց հետո աշխատանքից ազատվելիս ստանալու եմ ևս մեկ ամսվա միջին աշխատավարձ և դրան գումարած եթե ունեմ չօգտագործված արձահուրդ ևս ստանալու եմ վերջնահաշվա՞րկ։ Խնդրում եմ պատասխանի իրավաբան՝ նշելով բոլոր իրավական հիմքերը։ Նախապես շնորհակալություն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Իրավական հիմքերի կարիք չկա, որովհետեւ Ձեր բոլոր հարցադրումները կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով։ Այո ձեր նշած գումարները պետք է ստանաք, իսկ ազատման նպաստից հարկեր չեն պահվում

Կարինե

Իսկ եթե 1 ամսվա միջին աշխատավարձը չվճարեն այլ վճարեն միայն վերջնահաշվարկ, ապա ու՞ ր կարող եմ դիմել և բողոքարկել։

Tigran

այստեղ բոլորը իրավաբան չեն, այստեղ պատասխան գրում են եթե գիտեն պատասխանները,

Մարիաննա

Բարև Ձեզ, Կարինե:

Աշխատանքային օրենսգրքի հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ

1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝

2) աշխատանքի ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:

Հոդված 129. Արձակման նպաստը

1. Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն աշխատողին վճարում է արձակման նպաստ նրա մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով:

Հոդված 130. Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը

1. Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե աշխատանքային օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ:

2. Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 265. Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ վեճերը

1. Աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողն աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքից ազատման (կամ աշխատանքային պայմանագրի լուծման) մասին անհատական իրավական ակտն ստանալու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան:

Կարինե

Շնորհակալություն լիարժեք մեկնաբանության համար։