Ապրանքի խոտանում

Լուսինե․

Բարև Ձեզ, ընկերությունն աշխատում է շրջհարկով, զբաղվում է առևտրով։ Ունենք խոտանման ենթակա ապրանքներ, ի՞նչ ակտ պետք է կազմեմ, և գործողությունների հերթականությունը կասե՞ք, առաջին անգամ եմ անելու։ Շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արման
Արման
7 ամիս առաջ

Դուրսգրման գործընթացը վերահսկելու համար պետք է ձևավորվի հանձնաժողով: Այս հանձնաժողովը պետք է ներառի համապատասխան մարմինների ներկայացուցիչներ և, անհրաժեշտության դեպքում, հատուկ փորձագիտություն ունեցող մասնագետներ: Հանձնաժողովը պատասխանատու է դուրսգրման գործընթացի պատշաճ իրականացման համար:

Ապրանքների դուրսգրումը փաստաթղթավորելու համար պետք է պատրաստվի դուրսգրման ակտ: Այս ակտը պետք է ներառի այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են դուրս գրվող ապրանքների նկարագրությունը, տեսակը, քանակը և վիճակը: Ակտը ծառայում է որպես դուրսգրման գործընթացը գրանցելու հիմնական փաստաթուղթ:

Knarik
Knarik
7 ամիս առաջ

Նայած թե ինչ ապրանքներ եք խոտանելու, սնու՞նդ թե տնտեսական, թե՞ կահույքի մաս, թե՞ հնամաշ գորգ, դեղ , թ՞ե ՞՞՞՞ աՄԵՆ ապրանքի համար կա ձև, ապրանք կա, որ առանց հանձնաժողով կարող եք դուրս գրել….

Լուսինե
Լուսինե
3 ամիս առաջ
Ի պատասխան  Knarik

վնասված, փչացած բանջարեղեն պետք է խոտանենք, համապատասխան լուսանկարներ կան որպես հիմք

Tigran
Tigran
7 ամիս առաջ

 ի՞նչ ակտ պետք է կազմեմ, դա արդեն ապրանքի տեսակից է կախված,