«

»

Mar 22 2011

Բանկային հաշվեհամարի վերաբերյալ

Կարեն Մարտիրոսյան.

Բարև Ձեզ, ես ժամանակավորապես գտնվում եմ արտերկրում, հաշվետվությունները ուշացնելու պատճառով վարչական տուգանքի եմ ներկայացվել, եկել է համապատասխան նամակ և գրություն 20000 դրամի չափով, բայց նշված չի բյուջեի որ հաշվի համարին պետք է փոխանցվի, բանկերը այդ հաշվի համարները չգիտեն, զանգում եմ Հայաստանի բոլոր հարկային տեսչությունները, նրանք էլ չգիտեն կամ ասում են` իրավաբաններին հարցրեք, այդպես էլ իրավաբաններին չգտանք, թեժ գիծը զանգերին չի պատասխանում հեռ. 594618,594658,594618 և այլն: Խնդրում եմ ասել, ինձ ուղարկված համապատասխան գրության մեջ պե՞տք է նշված լիներ վարչական տուգանքի բյուջեի հաշվի համարը, թե՞ դա պարտադիր չի: Եվ խնդրում եմ, եթե հնարավոր է, ասեք այդ հաշվի համարը, քանի որ քիչ ժամանակ է մնացել:

Facebook մեկնաբանություններ

3 մեկնաբանություն

  1. Avatar
    Արծրուն

    Հարգելի Կարեն, նախ պետք է նշեք` որ շրջանի հարկային տեսչությունն է Ձեզ ներկայացրել տվյալ տուգանքի վերաբերյալ ծանոցումը, քանի-որ հ/հ-ները տարբեր են: Կամ զանգեք ինձ 094 304 904 :

     
  2. Avatar
    ANNA

    Գրեք մեզ accntnt շնիկ mail.ru հասցեով, կօգնենք Ձեզ մոտ առաջացած հարցում, քանի որ բոլորը տարբեր հաշիվներ են, կոգնենք նաև այլ հարցերում:

     
  3. Avatar
    Mariam

    Կարծում եմ սա Ձեզ կօգնի`

    ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՑԱՆԿ

    http://www.taxservice.am/index.php?menuID=167&tid=2&pid=&lng=9

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...