Արդյո՞ք մայրության նպաստը կլինի նույն գումարը

Էմիլյա Մուրադյան․

Խնդրում եմ ասել` աշխատում եմ բանկում, 2023թ-ին գնացել եմ ֆիզ․ արձակուրդ, 2025թ-ին կրկին անցնում եմ ֆիզ․ արձակուրդի, արդյո՞ք կստանամ նույն գումարը, ինչ առաջինի ժամանակ։ Նշեմ նաև, որ սոց․ նախարարությունից ստացել եմ միայն 172 000 դրամ (անաշխատունակության նպաստ), արդյո՞ք կվերահաշվարկեն։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

եթե ընթացքում աշխատանքի հետ չեք եկել, այո նույն կարգի գումար կստանաք,
11. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսվա համար վարձու աշխատողի գործատուի վճարած (վճարման ենթակա) եկամուտը կամ լիազոր մարմնի վճարած մայրության նպաստը (եթե այդ ամսվա ընթացքում վարձու աշխատողը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում), իսկ այդ եկամտի կամ նպաստի բացակայության դեպքում՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը:

Մարիաննա

Բարև Ձեզ: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսվա համար վարձու աշխատողի գործատուի վճարած (վճարման ենթակա) եկամուտը կամ լիազոր մարմնի վճարած մայրության նպաստը (եթե այդ ամսվա ընթացքում վարձու աշխատողը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում), իսկ այդ եկամտի կամ նպաստի բացակայության դեպքում՝ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսը:
Հավանաբար խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսում Դուք չեք ունեցել եկամուտ, այդ պատճառով մայրության նպաստը հաշվարկվել է նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, և վճարվել է 172 704 դրամ: