Սերգեյ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն զբաղվելու է ծաղիկների և կոսմետիկայի վաճառքով, եթե առանց փաստաթուղթ գնում է կատարում, հաշիվ չեն տրամադրում, և գնված կոսմետիկան QR կոդ ունի, պարտադի՞ր է QR կարդացող սարք ունենալ: Իսկ եթե գնում է կատարում և էլեկտրոնային հաշվի փոխարեն ՀԴՄ կտրոն են տալիս, դա փաստաթղթավորված ձեռքբերում համարվու՞մ է, կտրոնը հիմք համարվու՞մ է ծախս ցույց տալու համար:

որպեսզի ՀԴՄ կտրոնը համարվի փաստաթղթավորված ձեռքբերում, պետք է ձեր կամ գնորդի Հվհհ ով լինի ու քարտով վճարեք,
կոսմետիկայի վաճառքողները հունվարից անպայման QR ով կամ դրոշմապիտակով պետք է վաճառեն, ու հաշվով, եթե իրենք են ներմուծել, արտադրել,
Տիգրան ջան իսկ եթե մենք խանութից գնում ենք կոսմետիկան և մեզ հաշիվ չեն տալիս էդ դեպքում շուկայից գնում ցույց տանք և 20 տոկոս եկամտային հարկ վճարենք նորմալ է… էս դեպքում մեր մոտ QR կոդերը շրջանառությունից հանելու խնդիր չի առաջանում չէ։
եթե խանութից գնում եք կոսմետիկան և հաշիվ չեն տալիս էդ դեպքում շուկայից գնում ցույց տաք և 20 տոկոս եկամտային հարկ վճարեք նորմալ չէ, ձեր մոտ QR կոդերը շրջանառությունից հանելու խնդիր առաջանալու է։