Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ մանրամասնել սննդի կետ (շաուրմա) բացելու հաշվապահական քայլերը։ ԱՁ գրանցումն արդեն արվել է։ Կասե՞ք հաջորդ քայլերը։ Եվ եթե մարզում է, ապա արդյո՞ք միկրո կարող է աշխատել։
եթե մարզում է, ապա միկրո կարող է աշխատել։գրանցումից 20 օրվա ընթացքում միկրոյի հայտ պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով, հարկայինից ստացեք հարկային ծրագիր մուտքի կոդերը,
Շնորհակալ եմ։Ճիշտն ասած մի քանի տեղ կարծիք լսեցի,որ թեկուզ մարզում արագ սննդի կետի գործունեությունը չի կարող էլ միկրոյով աշխատել։Որ խնդրեմ գործող օրենքի փոփոխության հղում կանեք այդ մասով, որպեսզի ամեն բան ճիշտ լինի։
ըստ այս կետի Երևանից դուրս միկրոյով կարող են գործել, եթե փոխկապակված լինելու հանգամանք չկա
5. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել`
2) խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային, թարգմանչական, փորձագիտական, փորձաքննական, բժշկական օգնության և սպասարկման, ատամնատեխնիկական, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման, միջնորդական (այդ թվում՝ անշարժ գույքի առք ու վաճառքի և (կամ) վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրման) ծառայություններ մատուցողները, ծրագրային ապահովման մշակման, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) և շինարարական աշխատանքներ կատարողները, ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքներ իրականացնողները, անշարժ գույքի գնահատման և չափագրման գործունեություն իրականացնողները, Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները

Շնորհակալ եմ արձագանքի համար։Իսկ հդմ մասով, եթե արդեն այլ կազմակերպությունից արդեն ձեռք ենք բերել միայն 101 հաշվետվությունն եմ հանձում՞։
այո 101 հաշվետվությունն ու բանկի հետ պօս ֆունկցիայի ակտիվացման հարցը լուծեք