Արմինե․
Ցանկանում եմ հարկային դաշտում գրանցվել զբոսաշրջիկներին ներգնա տուր փաթեթներ վաճառելու համար:
Այս ոլորտի համար կարո՞ղ եմ միկրոձեռնարկատիրության 0% հարկային ռեժիմից օգտվել, թե՞ շրջանառության հարկով պետք է աշխատեմ:
Նշեմ, որ տարեկան շրջանառությունը հաստատ 24 մլն-ը չի գերազանցի:

Բարև Ձեզ։ Որպես միկրոձեռնարկատիրություն չեք կարող աշխատել, պետք է ընտրեք շրջանառության հարկով հարկման դաշտը։
Ի գիտություն՝ տվյալ գործունեությունն ազատված է ԱԱՀ-ից, այնպես որ կարող եք նաև ընտրել ընդհանուր հարկման դաշտը՝ վճարելով միայն շահութահարկ։
դա ծանուցման ենթակա գործնեություն է, պետտուրքով պիտի գործեք, միկրո չեք կարող,