Արմինե Միրզոյան․
Բարև ձեզ: Մի հարց՝ եթե մարդը գնում է հղիության ֆիզարձակուրդի և ունի չօգտագործած 12 օրյա ամենամյա արձակուրդ, կարո՞ղ է 140 օրը լրանալուց հետո կարող է այդ 12 օր արձակուրդը օգտագործել, նոր գնալ մայրության խնամքի: Եվ եթե կարող է օգտագործել մինչ այդ իր տեղը բերած փոխարինող աշխատողի հետ ինչպե՞ս են վարվում, ազատելու՞ են աշխատանքից, թե՞ ոչ :


այո կարող է 140 օրը լրանալուց հետո այդ 12 օր արձակուրդը օգտագործել, նոր գնալ խնամքի արձակուրդի:
փոխարինող աշխատողին չեն ազատի, մինչև խնամքի արձակուրդից հետ չգա հիմնական աշխատողը
Բարև Ձեզ: Կարծում եմ՝ կարիք չկա ձևակերպելու ամենամյա արձակուրդ երեխայի խնամքի արձակուրդ գնալուց առաջ, եթե նպատակը արձակուրդային վճար ստանալը չէ: Եթե փոխարինող աշխատող է ընդունվել աշխատանքի, ապա քանի որ նրա պայմանագրի ժամկետի ավարտը մինչև հիմնական աշխատողի վերադարձն է, փոխարինող աշխատողին աշխատանքից կարող են ազատել, եթե հիմնական աշխատողը չգնա խնամքի արձակուրդ: