Ընկերություն՝ Պենոտեքս ՍՊԸ
Հասցե՝ Նոր Նորք, Թևոսյան 115/14
Հեռախոս՝ +37499662005
Էլ․ փոստ՝ hrpenotex1@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ «Պենոտեքս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում հմուտ և փորձառու Ավագ հաշվապահի։
Պարտականություններ․
- Ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպում և վերահսկում՝ հիմնվելով ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական միջազգային ստանդարտների վրա,
- Հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում (ԱԱՀ, շահութահարկ, եկամտային հարկ, դրամարկղի հաշվետվություններ)՝ ըստ սահմանված ժամկետների,
- Գործող օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահության վարման ապահովում,
- Վարչական և գործառնական ծախսերի հաշվեգրում,
- Ներմուծման և արտահանման գործարքների ձևակերպում,
- Արտադրության ծախսերի և ինքնարժեքի հաշվարկ, ներառյալ՝ արտադրական ուղղակի/անուղղակի ծախսերի հաշվառում,
- Հիմնական միջոցների ձևակերպում, հաշվառում:
Պահանջներ: – Բարձրագույն կրթություն (ֆինանսական, տնտեսագիտական կամ հարակից ոլորտներում), - Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ՝ որպես ավագ հաշվապահ,
- ՀՀ հարկային օրենսդրության իմացություն,
- Համակարգչային ծրագրերի իմացություն՝ 1C 8.3, MS Office` Excel,
- Վերլուծական և համադրական մտածողություն,
- Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն դետալների նկատմամբ,
- Թիմում արդյունավետ համագործակցության ունակություն:
Հավելյալ նշումներ՝
- Մրցունակ աշխատավարձ,
- Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքի գնման դեպքում,
- Համեղ ընդմիջում,
- Ծառայողական մեքենա։
Աշխատավարձ: 400․000-500․000
Այլ նշումներ: Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ, 09։00-18։00