Հարություն․
Բարև Ձեզ: Շինարարական ընկերությունը վերանորոգել է դպրոց, որը հանդիսանում է պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ): Վերանորոգման ընթացքում օգտագործել է հոսանք: ՊՈԱԿ-ի և ընկերության միջև կա պայմանագիր, ըստ որի ընկերությունը ծախսված հոսանքի գումարը պետք է փոխանցի ՊՈԱԿ-ին: Հարց 1. Արդյոք ՊՈԱԿ-ը պետք է դուրս գրի ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր: Հարց 2. Եթե ՊՈԱԿ-ը չի գրում հաշիվ վավերագիր, արդյո՞ք շինարարական ընկերությունը կարող է հոսանքի գումարը ծախսագրել շահութահարկը հաշվարկելիս:
Հարց 1. ՊՈԱԿ-ը պետք է դուրս գրի ապրանքի մատակարարման հաշիվ վավերագիր:
Հարց 2. Եթե ՊՈԱԿ-ը չի գրում հաշիվ վավերագիր, հոսանքի գումարը ծախսագրել շահութահարկը հաշվարկելիս չեք կարող:
Շնորհակալություն