Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հարկային օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծին, որով քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի իրենց վճարած եկամտային հարկի հաշվին տարեկան մինչև 3 000 դրամ հատկացնել հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և քաղաքական կուսակցություններին։
Առաջարկվող կարգավորման համաձայն՝ քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց վճարած եկամտային հարկի մի մասը նպատակային ուղղել իրենց նախընտրած կազմակերպություններին՝ այդպիսով աջակցելով հասարակական նախաձեռնություններին, լրատվամիջոցներին և քաղաքական ուժերին։
Նախագիծը դրական եզրակացությամբ կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
