Բարև Ձեզ։ Շրջանառության հարկ վճարող ԱՁ եմ։ Ծրագրավորման ծառայություններ եմ մատուցում արտասահմանյան ընկերությանը և վճարում եմ ստանում ամիսը մեկ կամ երկու անգամ։
Եթե նույն ամսվա աշխատանքի համար երկու առանձին վճարում եմ ստանում, կարո՞ղ եմ ամբողջ ամսվա համար մեկ հաշիվ վավերագիր դուրս գրել, թե՞ յուրաքանչյուր վճարման համար պետք է առանձին հաշիվ վավերագիր դուրս գրեմ։
Կարո՞ղ եմ բոլոր հաշիվ վավերագրերը դուրս գրել եռամսյակի վերջում՝ յուրաքանչյուրում նշելով ծառայության մատուցման փաստացի ամսաթիվը։ Թե՞ պարտադիր է հաշիվ վավերագիրը դուրս գրել ծառայությունն ավարտելու կամ վճարումը ստանալու օրը։
Շնորհակալություն։

1 ամբողջ ամսվա համար մեկ հաշիվ վավերագիր կարող եք դուրս գրել, կամ յուրաքանչյուր վճարման համար առանձին եթե նույն սուբյեկտին է վերաբերում,
2 պարտադիր է հաշիվ վավերագիրը դուրս գրել ծառայությունն ավարտելուց հետո