Առաքման և հասույթի գրքերի վարման հետ կապված.

MisterA.

  1. Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է մեծածախ առևտրով,ապա առաքման գիրք վարում է, իսկ հասույթի գիրք` ոչ:
  2. Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է մանրածախ առևտրով (ունի ՀԴՄ), ապա առաքման և հասույթի գրքեր չի վարում:
  3. Եթե պարզեցված ընթացակարգով հարկվող իրավաբանական անձը զբաղվում է և´ մանրածախ, և´ մեծածախ առևտրով (ունի ՀԴՄ), ապա առաքման գիրք վարում է, իսկ հասույթի գիրք` ոչ:

Ամեն դեպքում պարզեցված ընթացակարգով հարկվող կազմակերպությունները հասույթի գրքեր չեն վարում:

Ամեն դեպքում մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունները, անկախ այն բանից, թե հարկվում են ընդհանուր, թե` պարզեցված ընթացակարգով, վարում են առաքման գրքեր:

Երբեմն հարցեր են ծագում նաև մեկից ավելի առաքման գրքեր կամ մեկից ավելի հասույթի գրքեր ունենալու հետ կապված:

Եթե կազմակերպությունը ունի պահեստ և խանութ, ապա պահեստից իրացման դեպքում (հարկային հաշիվ) կամ խանութ ապրանքը տեղափոխելու դեպքում (ելքի ապրանքագիր) կատարվում է գրառում պահեստի առաքման գրքում, իսկ եթե վաճառք է կատարվում խանութից, ապա հաշիվ ապրանքագիրը գրանցվում է համապատասխանաբար խանութի առաքման գրքում:

Հասույթի գիրք տրամադրվում է միայն խանութին:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Նարինե

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. առաքվող, տեղափոխվող ապրանքների գրքի լրացման կարգում նշվում է, որ վաճառակետերում իրացված (վաճառված) ապրանքը ևս համարվում է առաքված և պետք է գրանցվի առաքվող ապրանքների գրքում: Եվ քանի որ գրքում նշվում է միայն հաշիվ-ապրանքագրի համարը, միայն կտրոնով և օրդերով վաճառված ապրանքը չի՞ գրանցվում այլևս գրքում: Նախապես շնորհակալություն: