31/10/2026

Accountant.am

Գեղամ.

Շահութահարկի կանխավճար կատարելիս օրենսգրքի 135-րդ հոդվածում նշվել է Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի)՝ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով: Եթե 2022թ-ի շահութահարկի 20 տոկոսը կազմել է 200 000դր., իսկ 2023-1-ին եռամսյակում իրացման շրջանառությունը առանց ԱԱՀ կազմել է 70 000 000դր., կամ 2 տոկոսը կկազմի 1400 000դր., ապա ո՞ր գումարն է ենթակա վճարման 2023թ-ի 1-եռամսյակի համար։

Թինա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԵՏՄ երկրներց ստացված ՏՏ ծառայությունները հարկային առումով ի՞նչ պարտավորություն է առաջացնում հաշվետվության և վճարների տեսանկյունից։ ԱԱՀ-ով աշխատող ընկերություն ենք։ Խնդրում եմ հղում տալ օրենքի հոդվածներին։ Շնորհակալ եմ պատասխանների համար։

Լիաննա․

Բարև ձեզ, ես ցանկանում եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատեր գնումների համակարգող աշխատելու համար, խնդրում եմ ասացեք՝ ո՞րն է տարբերությունը ԱՁ միկրոձեռնարկատիրության և ԱՁ չհանդիսացող միկրոձեռնարկատիրության միջև, և միկրո բացելու համար նախ պետք է ԱՁ բացել, հետո նո՞ր դիմել միկրոձեռնարկատեր դառնալու համար։

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ներմուծել է 2710 19980 ԱՏԳ-ով քսայուղ, ներմուծման ժամանակ տվել է բնապահպանական հարկ և ակցիազային հարկ, գիտեմ, որ վաճառքից բնապահպանական հարկ է առաջանում, իսկ ակցիզային հարկ վաճառքից առաջանու՞մ է։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Շնորհակալություն։

Գոհար․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանալ։ ԱՁ-ն, ով ունի հյուրատուն և գործում է միկրոյով, կարո՞ղ է արդյոք հաշվարկային հաշիվներն ֆիզ անձանց դուրս գրի ծառայությունից օգտվելուց որոշ ժամանակ հետո, օրինակ՝ մարտ ամսով ծառայությունների հաշիվն դուրս գրեմ մարտի վերջում։

Անի․

Բարև Ձեզ։ Գրանցված եմ որպես Ա/Ձ և աշխատում եմ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում (մենակ)։ Մեկ շաբաթ առաջ ID քարտս փոխել եմ, հիմա չեմ կարողանում ստորագրեմ e-invoicing համակարգում։ Կասե՞ք՝ ինչ անել։ Կանխավ շնորհակալություն։

Մելիք․

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Մոռացել եմ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը ուղարկել, և Ա/Ձ-ն հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Հունվարին դուրս եմ գրել հաշիվ վավերագիր՝ համարելով շրջանառության հարկով հարկվող, ինչպես նաև ՀԴՄ կտրոններում չեմ առանձնացրել 16,67% ԱԱՀ-ն և ԱԱՀ-ից ազատված գործարքները։ Տվյալ պարագայում ինչպե՞ս վարվել և ինչպե՞ս լրացնել ԱԱՀ հաշվարկը։

Շուշանիկ․

2016 թվականից ունենք ԱՁ (Ընտանեկան ձեռնարկատիրություն), որը դադարի մեջ է, հիմա անհրաժեշտ է այն վերաակտիվացնել, բայց աշխատանքն այլ դասիչի է համապատասխանում, որպեսզի դասիչը փոխենք, ի՞նչ քայլեր պետք է կատարել, այս պահին անգամ չենք հիշում մուտքանունը և գաղտնաբառը, պետք է նաև լիազոր գրանցենք։

Հաշվետվություն տալիս դասիչը համապատասխան գրելու տարբերակը գիտենք, մեզ անհրաժեշտ է պետ․ ռեգիստրի քաղվածքում լինի գրված ճիշտ դասիչ։

Նարեկ․

Հարգելի հաշվապահաներ, ո՞վ կուղղորդի․ կազմակերպությունը զբաղվում է հագուստի արտադրությամբ և ուզում է արտադրված հագուստը արտահանել։ Կասե՞ք խնդրեմ՝ արտահանման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ունենա կազմակերպությունը, որպեսզի սահմանին ցույց տա, որ հայկական արտադրության է հագուստը, և ի՞նչ տեղեկություններ պետք է պարունակվի հագուստի պիտակի վրա (QR, made in Armenia և այլն)։

Արեգա․

Բարև Ձեզ։ Ունեմ այսպիսի հարց․ Հիմնադիրը 25.12.2022թ․ հաշվարկային հաշվին կատարել է 2 մլն դրամ մուտքագրում կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով: 2022թ․ և մինչև այս պահը պետ․ ռեգիստրով կանոնադրական կապիտալի ավելացում չի կատարվել: ՀԱՐՑ․ Ի՞նչ հաշվապապահական ձևակերպում տալ: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:

Լաուրա․

Բարի աշխատանքային օր եմ մաղթում։ Հարցս հետևյալն է՝ շահութահարկը հաշվարկելիս 7148 հաշիվը ներառվու՞մ է, խոսքը վերաբերում է փոխարկումից տարբերություններին (օրինակ մեր բանկային եվրո հաշվից փոխարկում եմ դրամի, էտ ժամանակ առաջացող ծախսը)։ Գիտեմ, որ շահութահարկի հաշվարկի մեջ չեն ներառվում արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներն ու ծախսերը, ուզում եմ ճշտել նաև, թե այս դեպքում փոխարկման ծախսը ներառվու՞մ է, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։

Մելինե․

Բարև ձեզ, կհուշե՞ք խնդրում եմ․

1. Եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում կամ ստանում, և գումարը փոխանցվում (ստացվում) է մինչև հաշիվ դուրս գրելը կամ ստանալը, դա պետք է որպես ստացված կամ տրված կանխավճար ձևակերպել, և հետո նո՞ր միայն ծախսագրել կամ եկամուտներում ճամաչել, թե՞ կարելի է միանգամից։

2․ Եթե մեր դուրս գրված հաշիվները դիմացի կողմը չի ստորագրել արդեն 2 ամիս է, ԱԱՀ-ի հաշվարկում ներառվելու՞ է հարկման բազայում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

հետաքրքիր փաստեր

1. Շքեղության հարկ

Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը 2013թ-ին հաստատեց “շքեղության հարկը”, որը հաշվարկվում էր 1 մլն եվրոյից բարձր եկամուտների 75 %-ի չափով: Շատ հարուստներ տեղում փոխեցին իրենց քաղաքացիությունը: Հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյեն որոշեց, որ ավելի էժան կլինի ռուս լինելը, և ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն:

2. Օդի հարկը Բյուզանդական կայսրությունում

Բյուզանդիայում համարում էին, որ օդը պատկանում է բոլորին և յուրաքանչյուրին առանձին-առանձին: Եվ եթե փոքր տնակները օդի պակաս չէին առաջացնում, ապա մեծ շինությունները ավելի շատ օդ էին իրենց մեջ տանում, այդպիսով այնտեղ ապրողները որպես հատուցում պետք է վճարեին օդի հարկ` կախված շինության չափերից:

3. Չբացահայտված սպանության հարկ

Միջնադարյան Գերմանիայում գործում էր սպանության հարկ, սակայն այն վճարում էր, բնականաբար, ոչ թե մարդասպանը, այլ համայնքի ղեկավարը: Հարկի գումարը որոշվում էր չբացահայտված սպանությունների քանակին համապատասխան:

Մանրամասն

Նար․

Բարև ձեզ։ Ունեմ մի քանի հարց ԻՇ հայտարարագրի հետ կապված․

1․Կազմակերպության հիմնադիր տնօրենը 100% բաժնեմաս ունի, սակայն որպես տնօրեն գրանցված է այլ անձ։ Իրական Շահառուի հայտարարագրում ու՞մ տվյալները պետք է նշվեն

2․ Եթե պետռեգիստրի համարը նշելուց կազմակերպության տվյալներ չի գտնվում, ինչի՞ց կարող է լինել խնդիրը

3․ Մինչև ապրիլի 1-ը հայտարարագրի չներկայացման դեպքում ի՞նչ պատասխանատվության կենթարկվի ընկերությունը։

Մարիաննա․

Բարև ձեզ։ Ընկերությունը հանդիսանում է ներմուծող, նաև մանրամեծածախ վաճառող։ Ապրանքները ներմուծելիս մաքսազերծման ժամանակ ընկերությունը վճարում է ԱԱՀ։ Այդ ապրանքները հետո վաճառելիս ընկերությունը պետք է նորի՞ց վճարի ԱԱՀ ամբողջ վաճառված ապրանքի գումարի չափով, թե՞ տարբերության մասով ((վաճառքի գին – ինքնարժեք) x 20%)։ Նաև կարո՞ղ եք տեղեկությունով կիսվել վերադարձվող ԱԱՀ-ի մասին։ Շնորհակալ եմ։

Վահե․

Բարև Ձեզ, խնդրում եմ հնարավորության դեպքում օգնել պարզաբանել՝ արդյո՞ք ՍՊԸ-ն կհամարվի ԱԱՀ վճարող, եթե ԱԱՀ շեմը չի անցել, բայց միակ բաժնետեր ու տնօրեն հանդիսացող անձը որպես ֆիզիկական անձ ստացել է ՀՎՀՀ, որպեսզի բնակարանի վարձակալության դիմաց ստացված եկամուտներից եկամտային հարկ վճարի, պայմանագիրն էլ գրանցվի կադաստրում։ Շնորհակալություն։

Լարիսա.

Բարև ձեզ։ Եթե փորձաշրջանով ընդունված աշխատողը մինչև փորձաշրջանի ավարտը ֆիզ բյուլետեն է ներկայացնում, արձակուրդից հետ վերադառնալիս արդյո՞ք փորձաշրջանը անցած է համարվում։ Շնորհակալություն։

Մանե.

Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ՏՏ ոլորտում: Գրանցել է ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին որպես աշխատող (ունի սոց. քարտ), սակայն աշխատողը վերադարձել է ՌԴ և աշխատանքը կատարում է այնտեղից: Կարո՞ղ է այդ փաստը կազմակերպության համար առաջացնել այլ հարկային պարտավորություններ, բացի աշխատողի աշխատավարձը։