Հեռավար աշխատանք

Մանե.

Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ՏՏ ոլորտում: Գրանցել է ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին որպես աշխատող (ունի սոց. քարտ), սակայն աշխատողը վերադարձել է ՌԴ և աշխատանքը կատարում է այնտեղից: Կարո՞ղ է այդ փաստը կազմակերպության համար առաջացնել այլ հարկային պարտավորություններ, բացի աշխատողի աշխատավարձը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevorg Grigoryan

Հագելի Մանե, Եեթե աշխատակիցը փաստացի համարվում է ընկերության աշխատակից, ապա նրա ստացված եկամուտները համարվում են հայաստանյան աղբյուրներից ստացված գումարներ: Հետևաբար հեռահար աշխատանքը չի խանգարում այդ հանգամանքին:
Իսկ կրկնակի հարկման տեսանկյունից ելնելով Ձեր ֆիրման կարող է տեղեկանք տրամադրել աշխատակցին, որ նրա եկամուտները ձևավորվել են հայաստանյան աղբյուրներից, որից պահվել են համապատասխան հարկերը։

Tigran

Այդ դեպքում ռեզիդենտ, ոչ ռեզիդենտ լինելու հարցն էլ կա,գնացել է որ ՌԴ ռեզիդենտությունից չզրկվի, կարող էիք աշխ պայմանագրում նախատեսել որ աշխատանքի կատարումը կարող է իրականացվել նաև հեռավար, եթե աշխատավարձը ՀՀ քարտին է փոխանցվում, դա բավարար է հանգիստ լինելու համար, եթե ոչ,դա արդեն հաշվի առեք որ ՀՀ աղբյուրներից եկամուտ է վճարվում,