01/11/2026

Accountant.am

Անի․

Հարգելի հաշվապահներ, եթե արձակուրդի ընթացքում աշխատակիցը ֆիզ․ է գնում և արձակուրդը տեղափոխում ենք ֆիզ․-ից 140օրից անմիջապես հետո։ Արձակուրդը եղել է հուլիսի 8-ից օգոստոսի 25-ը ներառյալ, իսկ ֆիզը օգոստոսի 8-ից է։ Այդ տեղափոխված օրերի համար վճարել եմ և պետք է ցու՞յց տամ օգոստոսի հաշվետվության ժամանակ։

Էլեոնորա․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է․ օտարերկրացի ֆիզ․ անձը աշխատում է “Գլովո” ընկերությունում որպես առաքիչ, գումարը հավելվածի մեջ կուտակվում է և ստանալու համար պետք է հարկ վճարի։ Իրեն ասել են, որ պետք է առաջնորդվի ինքնազբաղված անձանց գործունեությունը կարգավորող կանոնակարգերով։ Խնդրում եմ կհուշեք՝ ի՞նչ հարկ պետք է վճարի։

Լիանա․

Արտադրական կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով, 2021թ․-ին ճշգրտող հաշիվ է դուրս գրել 2020թ․-ի համար։ 2020թ․, թե՞ 2021թ․-ի շահութահարկի հաշվետվության մեջ համախառն եկամտից պետք է պակասացնել այդ գումարը։

Արթուր․

Բարև Ձեզ։ Կարո՞ղ եք օգնել․ 274 ձևից օգտվելու համար պետք է որպես լիազոր մուտք գործեմ, բայց չի ստացվում։ Կարողանում եմ մուտք գործել որպես օգտվող, բայց ոչ որպես լիազոր: Ինչպե՞ս մուտք գործեմ որպես լիազոր:

Կարինե.

Բարև ձեզ։ 1 տարի և ավել գործող Ա/Ձ է, հարկ չեմ վճարում, հաշվապահական գրասենյակի վճար + զինվորի հիմնադրամի վճար եմ տալիս։ Հարկ որպես չեմ վճարում, կարող եմ ներկայանալ որպես համավարկառու տղայիս հետ հիփոթեկային վարկավորման նպատակով։

Աննա․

Հարգելի հաշվապահներ, կասեք՝ դասակարգիչը հետևյալ գործունեության տեսակի` Սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման։

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ֆիզիկական անձը մեկ տարվա մեջ գնում և վաճառում է մեկից ավելի ավտոմեքենաներ․
1) հարկվո՞ւմ է, և որքաո՞վ,
2) ինչպե՞ս պետք է վճարի հարկե՞րը,
3) այդ օրենքը գործում է մեկ տարվա մեջ կատարելով առքուվաճառք, թե՞ տվյալ տարվա մեջ:

Ա/Ձ միկրոձեռնարկատեր է: ՊԵԿ-ից ստացել է գրություն առ այն մասին, որ չեմ իրականացրել անհրաժեշտ գործողություններ վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունումն ապահովելու համար, որի գծով սահմանված է 300 000 դրամի չափով տուգանք: Առաջարկության համաձայն պետք է ներկայացնեմ էլեկտրոնային դիմում: Դիմումը ներկայացնելուց հետո ի՞նչ գործընթաց պետք է իրականացնեմ։

Լիա.

Բարև Ձեզ։ Եթե հարկային տեսչությունը տուգանել է 150 000 դրամով, արդյո՞ք դա համարվում է ծախս։ Նշեմ, որ կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով և ծավալում է առևտրային գործունեություն։

Հայկ.

Բարև Ձեզ: Այսպիսի իրավիճակում եմ հայտնվել. 2021թ. ամբողջությամբ վճարվել է մեքենայի ԱՊՊԱ գումարը՝ հաշվարկային փաստաթղթի հիման վրա: Այս տարի այդ մեքենան օտարվել է: Ապահովագր. ընկերությունը վերահաշվարկի արդյունքում գումարի ավել մասը հետ է փոխանցել մեր բանկային հաշվին: Այդ գործարքը հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպեմ: Նախապես շնորհակալություն։

Բարև ձեզ։ Մինչև երեք տարեկան խնամքի արձակուրդում գտնվող ուսուցչի տեղը այլ աշխատող ենք ընդունել։ Հիմնական աշխատողը ավելի շուտ է վերադառնում աշխատանքի (3 տարին չի լրացել)։ Նոր ընդունվողին կարո՞ղ ենք ազատել աշխատանքից առանց նախապես ծանուցելու։

Իզաբելլա9.

Բարև ձեզ։ Ես ունեմ 2 հարց 2 ֆիզ. անձերի միջև կնքված պայմանագրերի վերաբերյալ.
1) 2 ֆիզ. անձերի միջև կնքված առքուվաճառքի պայմանագրի հարկման տեսակները, եթե դրանք կան։
2) 2 ֆիզ. անձերի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հարկման տեսակները, եթե դրանք կան։
Նշված պայմանագրերի տեսակները արդյո՞ք անհրաժեշտ է նոտարացվեն, թե՞ երկու կողմերի ստորագրությունների առկայության դեպքում արդեն իսկ ստանում են իրավական ուժ։
Կանխավ շնորկալություն։

Լյուդմիլա.

Բարի երեկո։ Խնդրում եմ պատասխանել․ եթե կազմակերպության/միկրոբիզնեսով աշխատող/ հիմնադիրը տոկոսով փոխառություն է տրամադրում կազմակերպությանը, հարկային հաշվետվություններում դա արտացոլվու՞մ է և առաջանու՞մ է արդյոք որևէ հարկային պարտավորություն հետ վերադարձի ժամանակ։ Նախապես շնորհակալություն։