01/11/2026

Accountant.am

Նարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ 1997թ-ից հերթական արձակուրդ չի օգտագործվել, մինչև 2010թ. գործատուն վճարում է միայն 2005թ. մինչև 2010թ.։ Ասում են, որ նոր օրենքով է, արդյո՞ք դա իրավունքների խախտում չի և կա՞ այդպիսի որոշում։ Շնորհակալություն։

Աննա.

Բարև ձեզ։ Կօգնե՞ք խնդրում եմ՝ արձակուրդայինի հետ կապված։ Ինչպե՞ս հաշվեմ մանկապարտեզի տնօրենի արձակուրդայինը, այս ամիս ինչքա՞ն աշխատավարձ պետք է ստանա, եթե 27.07.2022 մինչև 16.08.2022 գնացել է արձակուրդ։ Ամսական աշխատավարձը կազմում է 150 000, 5 օրյա է։

Փորձաշրջանի ընթացքում աշխատողի անհարգալից անաշխատունակության հետևանքով գործատուն իրավունք ունի՞ չվճարի աշխատած օրերի համար։
Ենթադրենք՝ աշխատողն աշխատել է ամբողջ ամիսը, եկող ամսվա 15 օրը չի աշխատել ու չի ներկայացրել բյուլետեն և այդ եկող ամսվա 15-ին չի ստացել անցած ամսվա աշխատավարձը, որից հետո դադարեցվել է (լուծարվել) է փորձաշրջանը, իսկ գործատուն չի ցանկանում վճարել աշխատած ամսվա աշխատավարձը։ Արդյո՞ք գործատուն իրավունք ունի չվճարի աշխատավարձը։

Արմինե.

Բարև Ձեզ։ Ինձ կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս է տրամադրվում վերջնահաշվարկ, եթե ես հանդիսանում եմ տվյալ կազմակերպության աշխատակից 2011թ.-ից՝ փաստացի գրանցված աշխատող։ Կխնդեմ օգնել ինձ այս հարցում՝ արդյո՞ք ինձ հասնում է վերջնահաշվարկ ասվածը, և եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվվում այն, ի դեպ ես տարիների ընթացքում հաստիքներ եմ փոխել։ Եվ ևս մեկ հարց. վերջնահաշվարկ կատարվու՞մ է սպասարկման ոլորտի աշխատակազմին, եթե օրենքով գրանցված աշխատող ենք և մասնակցում ենք և՛ թոշակային ֆոնդին, և՛ եկամտային հարկին։ Նախապես շնորակալություն։

Մարիաննա.

Բարև ձեզ, հարգելի հարշվապահներ: Եթե վարսավիրանոցը՝ Ա/Ձ, գտնվում է Երևանում, կարո՞ղ է աշխատել միկրոյով: Միկրոյով աշխատելու դեպքում, եթե ունի 3 աշխատող, պե՞տք է Ձև 189 հաշվետվությունը ամեն ամիս վճարի:

Դավիթ.

Հաշվի առնելով անկանխիկ գործառնությունների մասին նոր օրենքի 4-րդ հոդվածը՝ աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում 1 գործարքը ո՞րն է համարվում, եթե ամսվա ընթացքում այդ պայմանագրի շրջանակներում մի քանի անգամ մատուցվում է ծառայություն, առանձին ամսաթվերով, առանձին ակտերով ակտավորվում է և ամեն առանձին ընդունման-հանձնման ակտի համաձայն վճարումը կատարվում է աշխատանքը կատարելուց անմիապես հետո։
P.S. Պայմանագրի մեջ գործարքի գումար նշված չէ, պայմանագիրը 1 տարի ժամկետով է կնքված։

Արդյո՞ք արձակուրդային հաշվարկելիս պահվում է դրոշմանիշային վճարը։ Բերեմ օրինակ. օգոստոս ամսվա 18-31 նախատեսվում է արձակուրդ (10օր): ՏՏ ոլորտի արտոնագրով աշխատող կազմակերպությունում աշխատակիցը վերջին 12 ամիսներին ստացել է 250 000 գրանցված աշխատավարձ, աշխատանքը 5-օրյա գրաֆիկով։ Խնդրում եմ ստուգել՝ արդյոք ճի՞շտ եմ հաշվարկում արձակուրդայինն ու աշխատավարձը։
Արձակուրդային՝
250000/21=11904.7
10 x 11904.7= 119047
119047-11905-5357-3000=98785
Աշխատավարձ
2022 Օգոստոսն ունի 23 աշխ. օր, այսինքն՝ վարձատրվելու է 13 աշխատած օրվա համար։
250000/23=10869.5
13 x 10869.5= 141304
141304-14130-6359-3000=117815

Փաստացի ստացվում է, որ դրոշմանիշային վճարը գանձվում է 2 անգամ 3 000-ական դրամ, այնինչ այդ 2-ի գումարայինի դեպքում պետք է պահվեր 5500 դրամ։
Խնդրում եմ օգնել հասկանալ՝ արդյո՞ք ճիշտ եմ կատարել հաշվարկները։

Կարինե.

Բարև Զեզ։ Հնարավորության դեպքում խնդրում եմ պատասխանեք. կազմակերպությունը ոչ ռեզիդենտ կազմակերպությունից (ֆրանսիա) ծառայություն է ստացել (ծրագրային ապահովման և նոր մշակումների տեխնիկական աջակցություն), գումարը ըստ պայմանագրի փոխանցել եմ՝ կանխավճար EUR-ով, այդ օրվա կուրսով: Ծառայությունը մատուցվել է 26.07.2022-ով, ընդունման-հանձնման ակտը առկա է, պետք է դուրս գրեմ ինքնահաշիվ: Ինքնահաշիվը ո՞ր կուրսով դուրս գրեմ՝ ակտի ամսաթվով, թե՞ հաշիվ դուրս գրելու ամսաթվով։ նախապես շնորհակալ եմ:

Մայա.

ՀՕ հոդված 269
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում`
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից։
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, ելնելով վերոգրյալ հոդվածից, ի՞նչ հարկեր է վճարում միկրոձեռնարկատերը ՀՀ ներկրում կատարելիս:

ՍԵդա Հախվերդյան.

Բարև Ձեզ։ Մեր ընկերությունն աշխատում է ԱԱՀ-ով, հիմնադրին երբեք շահաբաժին չենք վճարել, հիմա որոշում ենք կայացրել վճարել մինչև 2018թ. շահույթի ազատ մնացորդի մի մասը: Խնդրում եմ ասեք՝ ես դա պետք է ներառեմ եկամտային հարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ, քանի որ եկամտային հարկ չի պահվում, և ուրիշ որտե՞ղ պետք է այն ներառեմ և ցույց տամ:

Գոհար.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Անձը ցանկանում է բացել ՍՊԸ, որ զբաղվի մեքենաների վարձատվությամբ։ Կասե՞ք՝ արդյոք կարո՞ղ է գործել միկրոյով և ի՞նչ հարկային պարտավորություն ունի իր և աշխատողի համար։ ՍՊԸ ունենալու է դեռևս միայն տնօրեն։

Շուշանիկ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաններ: Եթե ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը ապրանքներ է մատուցում մի ընկերության, որը ԱԱՀ-ից ազատված է, դուրս ենք գրում հաշվարկային փաստաթուղթ առաց ԱԱՀ: Ինչպիսի՞ տեղեկենք պետք է ներկայացնի դիմացի կողմը այդ արտոնեությունից օգտվելու պարագայում: Էկոնոմիկայի նախարաության տեղեկանքը բավարա՞ր է։ Կնախավ շնորհակալություն

Էդգար.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք՝ շրջանառության հարկի հարկման համակարգից ԱԱՀ-ի հարկման անցնելու դեպքում ապրանքների մնացորդների վերաբերյալ տեղեկություն ըստ արպանքատեսակների մնացորդների վերաբերյալ հարկային մարմին պետք է ներկայացվի, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։

Սաթենիկ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ինչպե՞ս վարվել, եթե դպրոցը կառուցում են և տեղափոխվել ենք այս պահին ուրիշ դպրոց, պահակներին ինչպե՞ս վճարել։ Շինարարական կազմակերպությունը ունի իր պահակը, իսկ տեղափոխված դպրոցը իր պահակները։

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ իրականացնում է սեղմված բնական գազի վաճառք, կարո՞ղ է ՍՊԸ մի այլ կազմակերպության վաճառի գազը, օրինակ՝ 306 դրամ, մեկին 340 դրամով, ի՞նչ որ խնդիր կառաջանա, թե՞ ճիշտ է կիրառի զեղչի տարբերակը։ Կանխավ շնորհակալ եմ:

Արթուր.

Բարև Ձեզ։ Վաճառքի կետում վճարումը իդրամով ստանալու դեպքում ի՞նչ հդմ կտրոն պետք է տրամադրել հաճախորդին։ Նշեմ, որ իդրամը այդ գումարները մեր բանկային հաշվին է փոխանցում։

Մարի.

Բարի աշխատանքային օր բոլորին: Հարգելիներս, խնդրում եմ Ձեր պարզաբանումը հետևյալ հարցերին. ՍՊԸ-ն նոր է բացվել, դեռ հարկային դաշտի ընտրության համար հայտ չի ներկայացվել: Հնարավո՞ր է երկու տնտեսական դասակարգչով աշխատել` N79.12.0 և N81.30.0… Վերջիններս կարո՞ղ են միկրոյի դաշտում գործել, եթե չգերազանցենք տարեկան սահմանված շեմը: Եվ, քանի դեռ գործունեություն չի իրականացնում ՍՊԸ-ն, տնօրենին չվճարել կարո՞ղ է։ Այսինքն՝ ամսական հաշվետվության մեջ 0 գրել, հետևաբար հարկերը ևս 0 լինեն։ Շնորհակալ կլինեմ արձագանքների համար։