Author: Accountant.am

Ստացականի ձև

Գոհար.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասել` ԱՁ-ով աշխատելիս որպես տուրիստական ընկերություն` որտեղի՞ց կարող եմ վերցնել ստացականի ձև հաճախորդներին վճարումների դիմաց տալու համար: Շնորհակալ եմ:

ԱՁ-ի ռեկվիզիտները հայերենից ռուսերեն թարգմանելիս

Մանվել.

ԱՁ-ի ռեկվիզիտները հայերենից ռուսերեն թարգմանելիս գևորգյան ազգանունի մեջ երկրորդ “գ” տառը գրվում է “կ” տառով, ինչպե՞ս վարվել:

Պիտակներ՝

GMG GROUP

Ընկերություն` GMG GROUP
Հասցե` ք. Երևան, Սևանի 5
Հեռախոս` 041577935
Էլ. փոստ` hr շնիկ gmgdoors.com
Թափուր աշխատատեղ` Տնտեսագետ-հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Ինքնարժեքի հաշվարկ և գնագոյացում

Հանրային սննդի ոլորտում գործող կազմակերպություն

Ընկերություն` Հանրային սննդի ոլորտում գործող կազմակերպություն
Հասցե` ք. Երևան, Հյուսիսային պող.
Հեռախոս` 077-09-77-57
Էլ. փոստ` astxikbadalyan շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական հաշվառման և կադրային գործի վարում ՀԾ-ի միջոցով
Աշխատավարձ` 140 000
Այլ նշումներ` Ցանկալի է իգական սեռի ներկայացուցիչ մինչև 45տ.

Ստոմատոլոգիական պլոմբանյութեր իրացնելու համար

Արամ.

Հարգելի հաշվապահներ,
Իմ ԱՁ-ով ներմուծել եմ ստոմատոլոգիական պլոմբանյութեր: Ոլորտի հետ աշխատանքի փորձ ունեցողներին խնդրում եմ հուշեք` արդյո՞ք պետք է ակցիզներ ձեռք բերեմ այն իրացնելու համար (և ինչպե՞ս է դրանց ձեռք բերման կարգը): Շնորհակալություն:

Քանաքարա Յավրումյան

Անուն, Ազգանուն` Քանաքարա Յավրումյան
Էլ. փոստ` Kanakara շնիկ mail.ru
Հեռախոս` +37477901884
Պաշտոն` Հաշվետար, սկսնակ հաշվապահ
Բովանդակություն` Փնտրում եմ հաշվետարի, սկսնակ հաշվապահի, մենեջերի աշխատանք: Ունեմ բարձրագույն տնտեսագիտական կրթություն (МЭСИ), հաճախել եմ հաշվապահական դասընթացների (BAC): Տիրապետում եմ Ms office, excel, 1c предприятие, հծ հաշվապահ, ծրագրերին, client treusary համակարգին: Լեզուներ՝ ռուսերեն, հայերեն՝ գերազանց, անգլերեն՝ սկսնակ: Աշխատանքային փորձ՝ 1 տարի՝ հաշվետար-օպերատոր, 5 ամիս՝ գրասենյակի գործավար-հաշվետար: Առաջարկների դեպքում, խնդրում եմ, զանգահարել:
Ցանկալի աշխատավարձ` 100 000 դրամ

Նարինե Մինասյան

Անուն, Ազգանուն` Նարինե Մինասյան
Էլ. փոստ` minnar71 շնիկ mail.ru
Հեռախոս` 055766107, 041523613
Պաշտոն` Հաշվապահ
Բովանդակություն` Փնտրում եմ հաշվապահի աշխատանք
Ցանկալի աշխատավարձ` 200 000 դրամ և ավելի
Այլ նշումներ` Ունեմ 20 տարուց ավելի աշխատանքային փորձ (10 տարվա՝ բանկային ոլորտում, 10 տարուց ավելի՝ արտադրության և ծառայության ոլորտում հաշվապահի և գլխավոր հաշվապահի փորձ, գնումների մասնագետ), տիրապետում եմ ՀԾ, 1C ծրագրերին, MS office (Word, Excel):

Արմֆրութ ՍՊԸ

Ընկերություն` Արմֆրութ ՍՊԸ
Հասցե` Սևանի 116/8
Հեռախոս` 041650750
Էլ. փոստ` info-armfruit շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար-օպերատոր-կրտսեր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հաշիվների դուրսգրում, մուտք/ելք 1C, հաշվետվությունների կազմում: Օրական հաշվետվության վարում: ԱԱՀ հաշվարկի տիրապետում:
Աշխատավարձ` 90 000-ից սկսած
Այլ նշումներ` Տարիք 24-35; Սեռ՝ իգական, կիրթ, թիմային աշխատանքում ներգրավվելու հմտություն, աշխույժ և գիտակից անձ ենք փնտրում:

Աշխատաժամերի կրճատման հետ կապված

Աննա.

Բարև ձեզ, խնդրում եմ կարող եք ասել` արդյո՞ք երկու տարեկան երեխա ունեցող ծնողի աշխատաժամերը կարող են կրճատվել:

Հարսանեկան զգեստների սրահ բացելու համար

Aramayis.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել հարսանեկան զգեստների սրահ, խնդրում եմ ասել` որտեղի՞ց սկսեմ, որ ճիշտ լինի:

Գործատուն աշխատավարձը ուշ է վճարել

Հակոբ Ո.

Ողջույն։
Գործատուի հետ կնքվել է ծառայությունների մատուցման քաղիրավական պայմանագիր, որում ասվում է, որ աշխատավարձը պետք է վճարվի մինչև ամեն ամսվա հաջորդ 15-ը։

Երկու անգամ աշխատավարձը նշված օրից ուշացվել է և վճարվել է առանց ուշացած օրերի համար հաշվարկված տուգանքի։

Ի՞նչ է նախատեսվում նման դեպքում:
Կանխավ շնորհակալություն:

Ապառիկի ձևակերպում

Սիրվարդ.

Բարև ձեզ:

Ինչպե՞ս պետք է ձևակերպել խանութից վաճառած ապառիկը, գումարը ստանում ենք բանկից:

Հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ

Սևան.

Խնդրում եմ կարծիք հայտնել. Կարո՞ղ է արդյոք աշխատողը հրաժարվել հղիության (70 օր) արձակուրդից և օգտվել միայն ծննդաբերության (70 օր) արձակուրդից:

Աշխատանքային ստաժի դիտում

Աշխեն.

Ողջույն,
Ինչպե՞ս և որտե՞ղ կարող եմ ստուգել գրանցված իմ նախորդ աշխատանքային ստաժերը, ընկերությունները, հաստիքները և այլն, հակիրճ` թվայնացված աշխատանքային գրքույկը: Որևէ կայք կա՞:
Շնորհակալություն:

Համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ

Սիրուշո.

Խնդրում եմ ասեք` իրավունք ունի՞ անձը համատեղությամբ աշխատել 2 վայրում, լիարժեք մեկական դրույքներով, թե մի տեղում պետք է լինի մեկ, իսկ մյուսում կես դրույք, և համատեղության դեպքում օրական քանի՞ ժամ իրավունք ունի աշխատել, նաև բանակի 1 000 դրամը ո՞ր աշխատավայրից է պահվելու:

Խոտանի հաշվապահական ձևակերպում

Լամարա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել. Պահեստում կատարվել է փչացած սննդի խոտան` 10 000դր, ինչպե՞ս տալ հաշվապահական ձևակերպում:

Միաժամանակ երկու ՍՊԸ-ների տնօրեն

Անահիտ.

Արդյո՞ք կարող է ֆիզիկական անձը միաժամանակ երկու ՍՊԸ-ների տնօրեն հանդիսանալ:

Պահակներին տոնական օրերին վճարվելիք կրկնակի գումարի հետ կապված

Բարև ձեզ:
Հարցս կապված է պահակներին տոնական օրերին վճարվելիք կրկնակի գումարի հետ:

Եթե պահակի համար սահմանված է աշխատանքային ռեժիմ՝ 21:00-ից հաջորդ օրվա 09:00-ն (12 ժամ), ապա տոնական օրվա (օրինակ՝ սեպտեմբերի 21-ին իր հերթափոխն է, ժամը 21:00-ին գալիս է աշխատանքի) համար կրկնակի պետք է վճարել 3 ժա՞մը միայն: Եվ ստացվում է մյուս պահակին, որը ընդունել է հերթափոխը 20-ին սեպտեմբերի, 9 ժամ պետք է կրկնակի վճարել: Խնդրում եմ պատասխանեք այդպե՞ս է, թե ոչ:

Աշխատավարձի հաշվարկման և վճարման տեղեկագիր

Մարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ ուղարկել աշխատավարձի հաշվարկման և վճարման տեղեկագիր: Էլ հասցե m.maram շնիկ mail.ru կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Քրիստինե.

Բարև ձեզ։
Եթե հղին հղիության ընթացքում չվճարվող արձակուրդ է վերցնում, դա “դեկրետի” գումարի վրա ազդեցություն ունենում է և եթե այո` ինչպե՞ս է այդ դեպքում հաշվարկվում:

Հրամանի ձև

Թամարա.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ուղարկել ամենամյա արձակուրդից հետ կանչելու հրամանի ձև, կանխավ շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ

Շող.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանամ` ես աշխատել եմ մարտի 26-սեպտեմբերի 13, ընդհանրապես 4 օրյա գրաֆիկով ժամը 9-ից մինչև 20.00, բայց եղել են ամիսներ, որ աշխատել եմ 5 օրով և վարձատրվել, վերջնահաշվարկով որքա՞ն գումար պետք է ստանամ: Սեպտեմբերի 1-13-ը աշխատել եմ 1,9,10,12 իսկ 3,4,5,7 բյուլետեն եմ ներկայացրել, կխնդրեմ ասեք` ի՞նչ կերպով է հաշվարկվում:

Հանձնման-ընդունման ակտի օրինակելի ձև

Անահիտ.

Խնդրում եմ տրամադրել կնիքի Հանձնման-ընդունման ակտի օրինակելի ձև: ann.markosyan27 շնիկ gmail.com

Մինչև 20% առևտրային զեղչ կիրառելիս

Լուսինե.

Բարև ձեզ:
Մինչև 20% առևտրային զեղչ կիրառելիս հարկային տեսչությունում պե՞տք է հայտարարություն տալ պարտադիր, կասեք խնդրում եմ:

Աշխատաժամերի հետ կապված

Երանուհի.

Բարև բոլորին:
Ես 2012թ. ընդունվել եմ դպրոցում որպես համակարգչային օպերատոր:
Իմ աշխատանքը 0.5 դրույք է, և ես ստանում եմ 27.000 դրամ աշխատավարձ: Խնդրում եմ ինձ ասեք` ես այս դրույքով և այս աշխատավարձով իրավունք ունե՞մ աշխատեմ ժամը 08:30-ից մինչև 17:00: Նախապես շնորհակալություն:

Աշխատավարձի կանխիկ վճարում

Սաթեն Օհանյան.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել: Արդյո՞ք կարող եմ 60 000 մաքուր աշխատավարձը կանխիկով վճարել: Եթե այո, ապա դա ներկայացվու՞մ է էլեկտրոնային տարբերակով, թե՞ ոչ:

Շնորհակալություն:

Խնամքի և զարգացման կենտրոն բացելու համար

Բարև ձեզ: Մենք ուզում ենք խնամքի և զարգացման կենտրոն բացել: Ի՞նչ պետք է բացենք` ԱՁ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկ վճարող պետք է լինենք: Ո՞ր տարբերակը ավելի ձեռնտու կլինի: Կանխավ շնորհակալ եմ:

Եռամսյակային հաշվետվությունների օրինակելի ձևեր

Մանյա Ա.

Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Աշխատում եմ դպրոցում որպես հաշվապահ: Ուզում եմ բեռնել Ֆին. նախ. 104-ն հրամանի եռամսյակային հաշվետվությունների օրինակելի ձևերը, բայց չեմ գտնում: Եթե ունեք դատարկ բլանկները` ուղարկեք խնդրում եմ rain.song շնիկ mail.ru էլ. փոստին: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք աշխատակիցը իրավունք ունի վերջնահաշվարկ պահանջելու

Բարև ձեզ, գնացել եմ արձակուրդ, հաշվարկվել է արձակուրդային, որը ես ստացել եմ, հետո հետ կանչում է արվել, որի համար ստացել եմ աշխատավարձ: Խնդրում եմ ինձ պատասխանել` ես իրավունք ունե՞մ վերջնահաշվարկ պահանջելու:

Անի Կարապետյան

Անուն, Ազգանուն` Անի Կարապետյան
Էլ. փոստ` goqorlilus շնիկ gmail.com
Հեռախոս` 093758197
Պաշտոն` Հաշվետար
Բովանդակություն` Sիրապետում եմ ՀԾ ծրագրին։ Հաշվետարի կրթությունս ստացել եմ անհատական՝ 3 ամիս։
Ցանկալի աշխատավարձ` 100 000 դրամ

Արմինե Հովսեփյան

Անուն, Ազգանուն` Արմինե Հովսեփյան
Էլ. փոստ` Poqrikyanl շնիկ mail.ru
Հեռախոս` 093717778
Պաշտոն` հաշվապահ
Բովանդակություն` Ունեմ երկար տարիների փորձ, , ՀԾ-ՀԱՇՎԱՊԱՀ, MICROSOFT OFFICE, E-ENVOICING, TAXSERVICE-ENTERNET ծրագրերի իմացություն
Ցանկալի աշխատավարձ` 150 000 և բարձր

Լուիզա Թումասյան

Անուն, Ազգանուն` Լուիզա Թումասյան
Էլ. փոստ` luiza.tumasyan շնիկ mail.ru
Հեռախոս` +(374) 91 770005
Պաշտոն` Գլխավոր հաշվապահ
Բովանդակություն` Աշխատում են բոլոր հարկատեսակներեվ / մոտ 15 տարի ի վեր աշխատում եմ գլխավոր հաշվապահ/
Ցանկալի աշխատավարձ` Ըստ ծավալի

Համալսարան

Ընկերություն` Համալսարան
Էլ. փոստ` tneu2017 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Բարձրագույն կրթություն – Համակարգչի լավ իմացություն – Հայկական ծրագրերի իմացություն, ՀՀ հարկային օրենսդրության լավ իմացություն և ռուսերեն լեզվի գերազանց տիրապետմամբ : Աշխատանքային փորձը պարտադիր
Աշխատավարձ` Պայմանագրային

Փորձաշրջանի պայմանագիր

Քրիստինե Հ.

Ինձ նյութեր են հարկավոր աշխատողի փորձաշրջանի վերաբերյալ: Կա՞ արդյոք փորձաշրջանի պայմանագիր:

Արդյո՞ք ՀՈԱԿ-ը կարող է աշխատել առանց հաշվապահի

Հասմիկ.

Խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք ՀՈԱԿ-ը կարող է աշխատել առանց հաշվապահի, և կարո՞ղ է համայնքի ֆինանսական բաժինը կատարի ՀՈԱԿ-ի հաշվապահությունը:

Որքա՞ն կլինի բնակարանի կադաստրային արժեքը

Մարիաննա Ս.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ասեք՝ որքա՞ն կլինի բնակարանի կադաստրային արժեքը, եթե նրա գույքահարկը կազմում է 26 000 ՀՀ դրամ:

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Անահիտ.

Հարցս վերաբերում է վերջնահաշվարկին։ Աշխատանքի եմ ընդունվել 01.03.18ից, աշխատելու եմ մինչև 05.10.18: Ստանում եմ 125 000 (կեղտոտ) աշխատավարձ, 90 000 (մաքուր), պարտադիր տրվող արձակուրդից օգտագործել եմ 7 օր։ Կցանկանայի տեղեկանալ` արդյո՞ք այս դեպքում կարվի վերջնահաշվարկ: Նշեմ նաև այն, որ աշխատանքից ազատվում եմ իմ դիմումի համաձայն։ Շաբաթական աշխատաժամը 42 ժամը չի գերազանցում։ Կանխավ շնորհակալություն:

Մանրածախ առևտրի ցանց

Ընկերություն` Մանրածախ առևտրի ցանց
Հասցե` Կենտրոն
Էլ. փոստ` vacancy.stores շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` ՀԾ ծրագրում Հարկային հաշիվների մուտքագրում, բանկային փոխանցումների կատարում, այլ հաշվապահական պարտականությունների իրականացում:
Այլ նշումներ` Տարիք` 22 – 30 Սեռ` Իգական Աշխատանքի տևողությունը` Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ, լիարժեք աշխատանքային օր, ժամեր` 09.00 – 18։00 ։ Պահանջվող փաստաթղթեր` Ներկայացնել ռեզյումե լուսանկարով

Վերջնահաշվարկի հետ կապված

Սոնա.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Աշխատողին ՀՀ ԱՕ 105-րդ հոդվածով տեղափոխել եմ նույն գործատուի մոտ այլ պաշտոնի: Եթե հրամանի մեջ նշեմ նշանակել X պաշտոնին՝ ազատելով Y պաշտոնից, վերջնահաշվարկ կամ արձակման նպաստ արդյո՞ք պետք է տամ:

Օրավարձով տրամադրվող առանձնատան համար

Yerevan Hotel.

Բարև ձեզ, օրավարձով տրամադրվող առանձնատան համար կարո՞ղ եմ գրանցվել ԱՁ և որպես ընտանեկան ձենարկատիրություն լինել: Ի՞նչ հարկեր եմ վճարելու:

Հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագրի նմուշ

Հովհաննես Հ.

Խնդրում եմ օգնել ինձ, տրամադրեք հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագրի նմուշ: Կանխավ շնորհակալ եմ:

“Հարկային տարի” հասկացության վերաբերյալ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, համաձայն ՀՕ հոդված 44-ի` հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, իսկ խախտումը կատարելու հարկային տարի է համարվում խախտում պարունակող համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող հարկային տարին: Արդյո՞ք շահութահարկի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու դեպքում “հարկային տարին” կհաշվարկվի հաշվարկի ներկայացման օրվանից:

Բնամթերային ձևով աշխատավարձի վճարում

Նունե.

Խնդրում եմ ասեք` գործատուն կարո՞ղ է աշխատավարձ վճարել աշխատողին արտադրված ապրանքով (ամբողջ աշխատավարձը): Կանխավ շնորհակալություն:

Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս

Գոհար.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ հուշել` Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս օտարեկրյա տուր օպերատորների հետ պայմանագրեր կնքելիս որպես պայմանագիր կնքող կողմ նշում եմ ընտրված տուրիստական գործակալությա՞ն անունը, թե՞ Ա/Ձ ի անունը: Շնորհակալ եմ:

Երեմյան Փրոջեքթս

Ընկերություն` Երեմյան Փրոջեքթս
Հասցե` Տերյան 8
Հեռախոս` +374 10 605060, +374 11 508800
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ • Իրականացնել ձեռք բերված ապրանքների և մթերքի տվյալների մուտքագրում համապատասխան ծրագիր. • Վերահսկել մասնաճյուղերի միջև ապրանքանյութական արժեքների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ, • Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները. • Վերահսկել մասնաճյուղերում ձեռք բերված ապրանքների գնային համապատասխանելիությունը մատակարարների հետ համաձայնեցված գնացուցակի հետ. • Կատարել նյութածախսի հաշվարկ / վերահսկել հումքի ծախսը • Մասնակցել գույքագրման աշխատանքներին, վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները. Պահանջվող Հմտություններ • Բարձրագույն կրթություն • MS Office փաթեթի /մասնավորապես Excel/ գերազանց իմացություն, • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ • Սթրեսակայունություն • Պատասխանատվության զգացում • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն, • Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն • Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Արդյո՞ք կան արտոնություններ հաշմանդամի աշխատավարձը հաշվարկելիս

Սարգիս.

Բարև ձեզ,
1) Եթե աշխատողին ընդունում ենք որպես պահակ, որը նաև 3-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է ինչպես մյուս աշխատողներին, թե՞ կան արտոնություններ (որոշակի տոկոսներ):
Շնորհակալություն:

2) Հնարավո՞ր է պահակի համար սահմանել 21-ից 09-ը երկու օրը մեկ աշխատաժամանակով: Այսինքն 2 պահակ են լինում, 2 օրը 1 ռեժիմով:
Շնորհակալություն:

Մեքենայի մաքսազերծում և գույքահարկ

Համլետ Ղ.

Բարև ձեզ, ուզում եմ մեքենա ներկրել արտերկրից, գալու է մինչև Երևան կոնտեյներով, ի՞նչ ժամանակահատվածում պետք է արվի այդ մեքենայի մաքսազերծումը և ե՞րբ է այդ դեպքում մուծվում մեքենայի շահագործման գույքահարկը, հնարավո՞ր է արդյոք դա հետո մուծել։ Կանխավ շնորհակալություն։

2-րդ դեկրետի նպաստը ինչպե՞ս է հաշվարկվում

Աստղիկ Մ.

Բարև ձեզ, խնդրում եք ասել` դեկրետից դեկրետ գնալու դեպքում, որ ասում եք վերջին աշխատած ամսվա աշխատավարձով է հաշվարկվում, ի նկատի ունեք ամբո՞ղջ ամիս աշխատած, թե՞ թեկուզ և մեկ օր աշխատած:

Արդյո՞ք անձը իրավունք ունի աշխատել այլ վայրում

Ս. Գ.

Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Ես հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդում: Իրավունք ունե՞մ այս ընթացքում աշխատելու այլ վայրում: