02/11/2026

Accountant.am

Արև․

Բարև ձեզ։
Ունեմ Ա/Ձ, հարկվում եմ շրջանառության հարկով։ Ինչպե՞ս կարող եմ անցնել միկրոձեռնարկատիրության համակարգին: Հնարավո՞ր է՝ իմ անունով Ա/Ձ-ն փակեմ, բացեմ ընտանիքիս անդամի անունով և հարկվեմ նոր ձևով։

Նարինե․

Բարև ձեզ: Բեռնափոխադրման ընկերություն ունենք, սակայն սեփական մեքենաներ չունենք, այսինքն՝ միջնորդ ենք հանդիսանում։ Սկսել ենք աշխատել շրջանառության հարկով, հետո ասացին, որ չի լինի այդպես, քանի որ չենք կարող վճարել միայն միջնորդավճարի 5 %-ը։ Ասացեք, խնդրում եմ, ինչպե՞ս կարող ենք բողոքարկել և վճարել միայն միջնորդավճարի 5 %-ը։

Աննա․

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ինչ հիմքով է հնարավոր աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի հասած պահակին, ով մարտի 20-ից հետո չի ներկայանում աշխատանքի՝ պատճառաբանելով ներկայիս դրությունը, բնականաբար ստանում է գումար պարապուրդի համար։ Ցանկանում եմ իր փոխարեն մեկ այլ աշխատողի ընդունել գործի։

Աննա․

Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․
1. Ֆորս-մաժորի դեպքում (նկատի ունեմ այս օրերի իրավիճակը COVID-19-ի հետ կապված) գործատուն իրավունք ունի՞ կրճատել հղի աշխատողին, ով մոտ 1 շաբաթվա ընթացքում պետք է ձևակերպվի դեկրետ
2. Ֆիզ. ձևակերպելուց հետո գործատուն ասում է, որ տվյալ հաստիքը կրճատվում է: Որո՞նք են հղիի իրավունքները, և ինչպե՞ս է կարգը։

Հասմիկ․

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք հստակ ասել՝ ավտոտեխսպասարկման գործունեությունը թույլատրված է, թե ոչ։ Նշեմ, որ ավտոլվացում է, և գրանցված է S96.09.0 (այլ ծառայությունների մատուցում) դասակարգիչի տակ։ Շնորհակալություն։

Ազա.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Կարո՞ղ եք ասել՝ ինչպես է հաշվարկվում իմ սոց. վճարի չափը և ինչքան է: Աշխատավարձի չափը 78 000 դրամ է:

Աշոտ.

Բարև ձեզ: Կներեք, մի հարց ունեմ. կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ և նշված մարտի 13-ից չեմ աշխատում մինչ օրս։ Նախապես շնորհակալություն։

Ասյա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, ասեք՝ դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով լրացնելու հայտը ուղարկելուց հետո հարկայինից պե՞տք է գա ծանուցում, թե՞ ինքնաշխատ անցնում ենք էլեկտրոնայինի: Շնորհակալություն:

Սպարտակ.

Բարև ձեզ: Արդյո՞ք ցանցային մարքեթինգով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչները կամ աշխատակիցները հարկատու են և ո՞ր հոդվածով:

Ընկերություն՝ ԹՄՀ ՍՊԸ
Հասցե՝ Տիգրան մեծ 4
Հեռախոս՝ 094001331
Էլ․ փոստ՝ services.tmh շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահներ և հաշվետարներ
Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում են հաշվապահներ և հաշվետարներ հաշվապահական ընկերությունում: E-invoicing և ՀԾ-7 ծրագրերի իմացությունը պարտադիր է: Աշխատավարձը ըստ գիտելիքների՝ աճելու պայմանով: Ձեր CV-ն կարող եք ուղարկել services.tmh շնիկ gmail.com հասցեին:

Անդրանիկ.

Բարև ձեզ:
Կազմակերպությունում կա աշխատող, ով աշխատանքի է ընդունվել 2011թ.-ից որպես մաթեմատիկայի հիմնական ուսուցիչ: 2017թ. սեպտեմբերից փոխվել է նրա պաշտոնը՝ մաթեմատիկայի ուսուցչից ինֆորմատիկայի ուսուցիչ, և համատեղություն է դարձել: Ես գրանցման հայտով չեմ կատարել այդ փոփոխությունները, կարո՞ղ եմ արդյոք հիմա նոր գրանցման հայտ ուղարկել, որ տվյալ անձը 2017թ.-ից սկսած համատեղություն է, և նոր պաշտոն ավելացնել:

Աննա.

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ԱՁ եմ, ուզում եմ ՌԴ-ից քսայուղեր, պահեստամասեր ներմուծել, կասե՞ք՝ ինչ հերթականությամբ եմ սկսելու հաշվառումը և ինչ հաշվետվություններ ունեմ հանձնելու: Կանխավ շնորհակալ եմ:

Արման.

Բարև ձեզ: Ես 2013թ. Ա/Ձ եմ բացել և մի տարի եմ աշխատել փաստացի, սակայն դադարեցման դիմում չեմ ներկայացրել մինչև օրս։ Ինչպե՞ս կարող եմ դադարեցնել և ի՞նչ տուգանք կունենամ: Կանխավ շնորհակալություն:

Սարգիս.

Բարև ձեզ: Երկար տարիներ աշխատել եմ Ռուսաստանի Դաշնությունում որպես շինարարական խմբի ղեկավար: Այժմ ցանկանում եմ իմ խմբով աշխատել Հայաստանում: Ի՞նչ է անհրաժեշտ գրանցման և հետագա գործունեություն ծավալելու համար: Եթե հնարավոր է, գրեք մանրամասն:

Աննա.

Բարև ձեզ: Ունեմ 6 տարվա չօգտագործված վճարովի արձակուրդ: Աշխատանքից ազատվելու դեպքում ի՞նչ պահումներ են կատարվում: Խնդրում եմ, հարցիս պատասխանելու հետ մեկտեղ նաև հղում տվեք օրենքի կետին, որով այն կարգավորվում է:

Մարա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ տալու հաշվապահական ձևակերպումներ հետևյալ հարցերի շուրջ․
1․ հիմնական արտադրությունում զբաղված աշխատակիցներին վճարման ենթակա ժամանակավոր անաշխատունակության նպաստների արտացոլում,
2․ գույքահարկի արտացոլում,
3․ հաշվարկային հաշվից կանխիկ դրամի մուտքագրում դրամարկղ:

Վահագն.

Բարև ձեզ։ Եթե կարող եք արձագանքել՝ շնորհակալություն: ԱՁ ունեմ, ընտանեկան ձեռնարկություն, անժամկետ կասեցրել եմ գործունեությունը:
1. Հիմա կարող եմ անել դա օնլայն՝ հաշվի առնելով այս տիրող վիճակը (դիտելով e-register.am կայքը՝ ես չգտա այդ հնարավորությունը):
2. Ինչպե՞ս նորից ստուգել իմ կասեցման հայտը։

Վիկա.

Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ, սակայն 6 ամիս է, ինչ բալիկս ծնվել է, չեմ աշխատում: Բիզնեսով զբաղվում է ամուսինս, ով գրանցված աշխատող է այդ նույն վայրում: Կասե՞ք՝ ինձ պետությունից գումար հասնու՞մ է դեկրետի համար, թե՞ ոչ, նշեմ նաև որ հղիության 7 ամսից հետո էլ աշխատել եմ ու գումար բնականաբար չեմ ստացել: Ինչպե՞ս և ու՞մ պետք է դիմեմ ամսական գումարի համար:

Անուշ.

Բարև ձեզ: Ես այսպիսի հարց ունեմ. աշխատակցի գործուղման հրամանի մեջ որևէ գումար նշվու՞մ է, օրապահիկի կամ գիշերավարձի չափի մասին պե՞տք է նշել, թե՞ ոչ։ Եվ մեկ հարց ևս. գործուղման հրամանի վրա պե՞տք է կազմվի նաև գործուղման վկայական:

Արթուր.

Բարև ձեզ։ Ներեցեք, ինձ հետաքրքիր է, թե անձը ինչպես կարող է իմանալ՝ երբվանից է գրանցված աշխատող և ինչքան աշխատավարձ է ստանում։ Կա՞ արդյոք նման պաշտոնական կայք, որտեղից հնարավոր է ստանալ նման ինֆորմացիա։

Քրիստինե․

Հարգելի հաշվապահներ, գործարքով աշխատող աշխատակիցը մեկնել է ԱՄՆ, հաշվարկել եմ վճարովի արձակուրդ, այն լրանալուց հետո ձևակերպել եմ իր հաշվին 2 ամիս, սակայն կորոնավիրուսի պատճառով չի կարողանում ներկայանալ աշխատանքի, ինչպես վարվեմ, եթե ազատման դիմում էլ չի ցանկանում գրել, որքան կարող եմ պահել և ինչ կարելի է անել։

Մարինե.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է, կորոնավիրուսի պատճառով չենք աշխատում, այսինքն՝ պարետի կողմից արգելված է ծավալել գործունեություն: 2020թ. ապրիլի 1-ից բոլոր աշխատողները գտնվում են չվճարվող արձակուրդում, գրել ենք դիմումներ մեր հաշվից չվճարվող արձակուրդ գնալու, կազմված են իրավական ակտերը (անհատական հրամանները), ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Մայիսի 1-ից, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, աշխատավարձ չի վճարվելու: Գրանցման հայտերում ինչ-որ փոփոխություն կատարելու՞ ենք, թե՞ ոչ, ուղղակի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը կգրենք 0, և ի՞նչ խորհուրդ կտաք՝ այդ մասին մեկ հատ լոկալ հրաման գրե՞նք, թե՞ էլի բոլոր աշխատակիցների համար անհատական հրամաններ տանք: Նախապես շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Մարիամ․

Բարև ձեզ։ Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն, որը զբաղվում է ավտոմոբիլային վառելիքի (դիզելի և բենզինի) մանրածախ առք ու վաճառքով, պե՞տք է արդյոք վճարի բնապահպանական հարկ։ Շնորհակալություն։