Ի՞նչ հարկեր են պահվում վերջնահաշվարկ կատարելիս

Աննա.

Բարև ձեզ: Ունեմ 6 տարվա չօգտագործված վճարովի արձակուրդ: Աշխատանքից ազատվելու դեպքում ի՞նչ պահումներ են կատարվում: Խնդրում եմ, հարցիս պատասխանելու հետ մեկտեղ նաև հղում տվեք օրենքի կետին, որով այն կարգավորվում է:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 մեկնաբանություն
Tigran
Tigran
6 տարի առաջ

Պահվում է եկամտային հարկ 23 տոկոս՝ ՀՕ հ.150, սոցվճար 2,5 տոկոս, եթե վճարող եք հանդիսանում, կուտակային կենսաթոշակների օրենք հ.6, դրոշմանիշային վճար 1000 դրամ: Վերջնահաշվարկի հաշվարկային թերթիկը եթե հնարավոր է վերցրեք և նայեք տվյալները:

Աննա
Աննա
6 տարի առաջ

Իսկ կասե՞ք՝ ինչ գումարից է, որ պահում չի կատարվում կամ մասնակի է կատարվում:

Մուշեղ Ն.
Մուշեղ Ն.
6 տարի առաջ

Արձակման նպաստից եկամտային հարկ և սոցիալական վճար չի պահվում։