01/11/2026

Accountant.am

Սյուզաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք կա որևէ խնդիր, եթե ստացված հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո: Հաշվետվությունը հանձնել ենք նոյեմբերի 20-ին, իսկ հաշիվները ստորագրվել են նոյեմբերի 21-ին:

Վարդան.

Բարև ձեզ: Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև, և տնտեսվարողի կողմից դրա առկայությունը չապահովելու դեպքում ի՞նչ պատժամիջոց է նախատեսված: Շնորհակալություն:

Ընկերություն՝ Բելնար ՍՊԸ
Հասցե՝ ք.Երևան, Չարենցի 9
Հեռախոս՝ 055566567
Էլ. փոստ՝ info շնիկ belnar.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Բելնար հաշվապահական ընկերությունում կա հաշվապահի 2 թափուր հաստիք՝ նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձով: 1 C 8.1 ծրագրի իմացությունը պարտադիր է: Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացությունը պարտադիր է: Աշխատանքային գրաֆիկը հնգօրյա է, աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00: Աշխատավարձը 150 000 – 200 000 դրամ: Թեկնածուները, խնդրում ենք, ուղարկեն իրենց ինքնակենսագրականները info շնիկ belnar.am էլ. փոստի հասցեին:
Աշխատավարձ՝ 150 000 – 200 000 դրամ
Այլ նշումներ՝ Շտապ

Մարիկա․

Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է նման հարց՝ ինչպե՞ս պետք է վարել կոմիսիոն խանութի հաշվապահությունը, եթե այն աշխատելու է շրջ․ հարկով։

Նախապես շնորհակալ եմ։

Հայկ.

Բարև ձեզ:
Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում՝
Հարց 1. Մասնավոր ընկերության տնօրենը գործուղման մեկնելիս ի՞նքն է հենց հրաման տալիս իր գործուղման գնալու հետ կապված:
Հարց 2. Արդյո՞ք պարտադիր է գործուղման վկայականում որևէ կազմակերպության կնիքի առկայությունը, եթե այն բացակայում է, քանի որ գործուղման նպատակն է ընդհանուր շուկայի ուսումնասիրությունը, և որևէ կոնկրետ կազմակերպություն չի կարող կնիք դնել:

Ռուբեն.

Բարև ձեզ: Ես ունեմ 2000թ. BMW X5 մեքենա, որի արժեքն է $ 4 000, իսկ գույքահարկը կազմում է 170 000 հազար դրամ: Այդ մեքենան կարելի է համեմատել ավելի թանկարժեք մեքենայի հետ, որի գույքահարկը չի գերազանցում 50 000 դրամը: Արդյո՞ք ճիշտ է հաշվարկվել գույքահարկը:

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2020թ․ հունվարի 1-ից ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ:

2020թ․ հունվարի 1-ից կփոխվեն նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը՝

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:

Արմեն․

Բարի երեկո: Օնլայն խանութ եմ բացել, կայք է, որով մարդիկ պատվիրելու են մինչև 100 հազար դրամի ապրանքներ, ապրանքները Չինաստանից են գալու փոստով: Ի՞նչ պետք է անեմ։ ԱՁ բացե՞մ, թե՞ ՍՊԸ, որովհետև կայքն է վճարումն ընդունելու, առձեռն չկա, միայն փոխանցումով:

Կարեն.

Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով և ունի գրանցված աշխատողներ, ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում պե՞տք է ԱՁ-ն դադարեցնել, և ինչքա՞ն գումար կստանա ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ և արձակուրդի ընթացքում:

Արմեն․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնահաշիվը», ո՞ր դեպքերում է այն դուրս գրվում, ի՞նչ օրենսդրական կարգավորումներ կան այս մասով:

Լիլյա․

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Հաշվապահն անցել է թոշակի: Աշխատել է 2003 թվականից մինչև 2019թ.: Ունի 15 տարուց ավել աշխատանքային ստաժ, մեկ տարվա չօգտված արձակուրդ, 67 տարեկան է: Միջին ամսական աշխատավարձը 95 000 դրամ է: Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկը:

Արտակ․

Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ պահեստամասերի մանրածախ առևտրով, ներմուծում եմ Վրաստանի Հանրապետությունից: Սահմանին փորձագետի բացակայության պատճառով ներմուծումը գրանցում են որպես ֆիզ․ անձ: Կարո՞ղ եմ իմ ֆիզ. անձից ապրանքները վաճառել իմ Ա/Ձ-ին: Եթե այո, ինչպե՞ս կհարկվի, եթե ոչ, ինչպե՞ս կարելի է այդ խնդիրը կարգավորել:

Դիանա․

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, հարցս հետևյալն է. ԱՁ- ն զբաղվելու է շինարարությամբ և շրջանառության հարկ վճարող է: Կասե՞ք՝ բացի հաշվետվություններ ներկայացնելուց, հաշվառում իրականացնելու՞ է, թե՞ ոչ։

Աննա․

Բարև ձեզ: Կարո՞ղ եք տեղեկացնել՝ ԱԱՀ-ով չհարկվող կազմակերպությունը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամ ընդունելիս իրավասու՞ է կազմել մուտքի օրդեր և, միաժամանակ ունենալով ՀԴՄ, չտպել կտրոն:

Գագիկ․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ցանկանում եմ գնել հողակտոր և կառուցել «Լվա ինքդ» ավտոլվացման կետ։ Կխնդրեմ հնարավորինս մանրամասնել այս գործունեության ոլորտը, հարկումներ, կառուցման օրենսդրական պահանջները և այլն, կամ տրամադրել հղումը համապատասխան օրենքին։ Կանխավ շնորհակալ եմ։

Սուսաննա.

Խնդրում եմ, ասեք՝ հանրային հատվածում գլխավոր հաշվապահ աշխատելու համար անհրաժե՞շտ է ունենալ հաշվապահի լիցենզիա։ Կա՞ արդյոք շեմ, որից հետո լիցենզիա ունենալը պարտադիր է, և ո՞ր օրենքի հիման վրա։

Կանխավ շնորհակալություն։

Եղիա.

Բարև ձեզ: Ծրագրավորման դասընթացների կազմակերպումը կարո՞ղ է ընտանեկան ձեռնարկատիրության տակ գործունեություն ծավալել, և եթե այո, ապա պարտադի՞ր է ֆիզ. անձանց հաշիվ գրել (դասընթացի մասնակիցներին):

Վերգինե․

Բարև ձեզ: Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է: Այս գրությունը երևում է, երբ օնլայն համակարգով փորձում եմ օտարերկրացի աշխատող գրանցել: Կարո՞ղ եք ասել՝ ինչն է պատճառը։