01/11/2026

Accountant.am

Անուշ.

Եթե առաջին գործատուն չի լրացրել աշխատանքային գրքույկում ո՛չ միջին ուսումնական հաստատությունում սովորելու ստաժը, ո՛չ անհատ ձեռնարկատեր լինելու փաստը, ի՞նչ անել, և ինչպե՞ս ու ո՞վ պետք է լրացնի:

Սոնա Ղազարյան.

Եթե ունենք արդեն ԱՁ, աշխատում ենք շրջ. հարկով, ապա նոր ՍՊԸ բացելու դեպքում, որը աշխատելու Է ԱԱՀ-ով, ինչպե՞ս կազդի դա ԱՁ-ի հարկատեսակի վրա: Արդյո՞ք երկուսն էլ կտեղափոխվեն ԱԱՀ-ի դաշտ:

Դավիթ.

Բարև ձեզ: Կազմակերպությունը Ռուսաստանից ապրանք է ներմուծում, բեռնափոխադրող ընկերությունը հայկական ընկերություն է և բեռնափոխադրման համար մեզ հաշիվ է դուրս գրելու: Կասե՞ք՝ ինչպես է հաշվարկելու ԱԱՀ-ն և մաքսատուրքը:

Գեղամ.

Խնդրում եմ, օգնեք: Արդյո՞ք կարելի է ավտոմեքենայի երթուղային թերթիկի փոխարեն, կախված աշխատանքի բնույթից, կազմել այլ փաստաթուղթ, օրինակ՝ ակտ, որտեղ կլրացվեն բոլոր վավերապայմանները, ինչ պահանջում են ուղեգրերը, և եթե ոչ, ապա ո՞ր օրեքով է պարտադրվում:

Արմեն․

Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն իրականացնում է առևտրային գործարք կամ մատուցում է ծառայություն վարձատրության դիմաց, իսկ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չի ներկայացրել, արդյո՞ք այդ դեպքում տվյալ գործարքը հարկվում է ԱԱՀ-ով, և այդ մասով պե՞տք է դուրս գրել հարկային հաշիվ։ Շնորհակալություն։

Սյուզաննա.

Խնդրում եմ օգնել մի հարցում. շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ. անձից վաճառքի նպատակով ստանում է կաթնամթերք: Արդյո՞ք այստեղ կա օրենքի որևէ խախտում, և եթե այո, ապա ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված, քանի որ ապրանքները դրոշմապիտակ չունեն:

Կանխավ շնորհակալություն:

Սյուզաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ կարելի՞ է արդյոք ճշգրտող հաշիվ դուրս գրել ապրանքի մատակարարումից մեկ տարի անց, կա՞ արդյոք ապրանքի վերադարձի ժամանակի սահմանափակում:

Կանխավ շնորհակալություն:

Արթուր.

Խնդրում եմ, շտապ է: Եթե Ա/Ձ-ն դադարեցման հայտարարություն ունի չաշխատելու մասին, մի քանի ամիս հետո սկսել է աշխատել առանց վերսկսելու հայտարարություն ներկայացնելու, բայց հաշվետվություն ներկայացրել է, ի՞նչ պետք է անի, ներկայացնի հայտարարություն հետին թվո՞վ, թե՞ այսօրով, վարչական կա՞ այս դեպքում:

Ընկերություն՝ Բելնար ՍՊԸ
Հասցե՝ ք․Երևան, Չարենցի 9
Հեռախոս՝ 055566567
Էլ. փոստ՝ belnar.careercenter շնիկ bk.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Մշտական
Աշխատավարձ՝ 200 000 դրամ
Այլ նշումներ՝ Բենզալցակայանների ցանցին անհրաժեշտ է հաշվապահ։ Անհրաժեշտ պայմաններ՝ 1․ Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ, 2․ 1C 8.1 ծրագրի իմացություն, 3․ Հաշվապահական հաշվառման (թղթակցությունների) իմացություն: Ռեզյումեները ուղարկեք belnar.careercenter շնիկ bk.ru էլ. փոստի հասցեին: Աշխատավարձը՝ 150 000 – 200 000 դրամ՝ կախված մասնագիտական գիտելիքներից:

Ընկերություն՝ Գրանդոս
Հասցե՝ Քանաքեռ, Զ.Քանաքեռցու 76
Հեռախոս՝ 094330544, 077931079
Էլ. փոստ՝ agaj.v շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հարկային և Աշխատանքային օրենսգրքերի պարտադիր իմացություն, ՀԾ և 1C ծրագրերի իմացություն: Փորձը պարտադիր է:

Ընկերություն՝ ԵրՄՄԳՀԻ (Մերգելյան ինստիտուտ)
Հասցե՝ Հ.Հակոբյան 3
Հեռախոս՝ 099909348՝ Արմեն, հաշվապահություն՝ 271925
Էլ. փոստ՝ ms.voskanyan շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ-հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահություն 1C ծրագրով

Արմինե.

Կազմակերպությունն արտադրում է 3 տեսակի արտադրանք, մեկ միավորի վերաբերյալ տվյալներն են՝ ինքնարժեք՝ 12 000 դրամ, վաճառքի ակնկալվող գին՝ 15 000 դրամ, իրացման սպասվող ծախսեր՝ 1 000 դրամ, մնացորդ՝ 200 դրամ, որոշել՝ ինչ արժեքով կարտացոլվեն պաշարները հաշվեկշռում:

Թինե.

Բարև ձեզ: Ես ունեմ խմբակ, աշխատում եմ երեխաների հետ: Ինչպե՞ս պետք է մտնեմ հարկային դաշտ, և ինչքա՞ն են կազմելու իմ վճարումները: Ուզում եմ Ա/Ձ բացել և տարածք վարձակալել: Էլ ի՞նչ պետք է անեմ, և որքա՞ն են լինելու իմ պարտավորությունները:

Արամ.

Բարև ձեզ: Մտադիր եմ վարձակալել փոքր տարածք՝ մոտ երեք քառակուսի, ու վաճառել մեղր Հայաստանի տարբեր մարզերից: Վաճառելու եմ ինքս, ուրիշ աշխատող չի լինելու: Պետ. ռեգիստրում անհատ ձեռներեց գրանցվելուց հետո, ինչքան հասկանում եմ, պետք է հաշվառվել հարկայինում: Չե՞ք հուշի՝ ինչ հարկեր պետք է վճարեմ:

Սիմոն.

Եթե ԱՁ-ն ունի կրպակ, զբաղվում է առևտրային գործունեությամբ, որի շրջանառությունը չի գերազանցում 24.0 մլն. դրամը, և միաժամանակ կրպակում ունի խաղային ավտոմատ (որը մինչև տարվա վերջ հարկվում է արտոնագրային հարկով) 2020 թվականի հունվարի 1-ից հետո այս երկու գործունեության տեսակները ի՞նչ հարկով են հարկվելու:

Ընկերություն՝ Ավֆոմոբայլ ՍՊԸ
Հասցե՝ ք.Էջմիածին
Հեռախոս՝ 044663330
Էլ. փոստ՝ magdamagul շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր
Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է հաշվետար-օպերատոր 1С (7.7), excel, word, e-invoicing ծրագրերի իմացությամբ, ցանկալի է Էջմիածին քաղաքից։ Աշխատանքային ժամերը՝ 10:00-16:00: Մանրամասների համար զանգահարել:
Աշխատավարձ՝ Նախնական 80 000 դրամ

Հռիփսիմե.

ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 20.09.2019թ.: Մինչ օրս չի սկսել որևէ գործունեություն իրականացնել: Շրջանառության հարկ վճարելու մասին դիմում չի ներկայացվել: Արդյո՞ք պետք է ներկայացնել այս տարվա 3-րդ եռամսյակի հարկային հաշվետվություն: Եթե այո, ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել, թե՞ կա հնարավորություն գործունեությունը չսկսելու կամ կասեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու:

Կանխավ շնորհակալություն:

Ալիսա.

Ողջույն: Հարցս հետևյալն է՝ 2 հոգով ցանկանում ենք մատնահարդարման սրահ բացել, որը սկզբնական կունենա մոտ 3-4 գրանցված աշխատող: Ինչպե՞ս կազմակերպել իրավական գործընթացը: Շատ շնորհակալ կլինեմ մասնագիտական կարծիք լսել այստեղից:

Ալբերտ.

Բարև ձեզ:
Անհատ ձեռնարկատերը, որը նոր է սկսում գործունեություն ծավալել և անձամբ է իրականացնում ձեռնարկատիրության հետ կապված բոլոր աշխատանքները, մատուցում է ծառայություններ, որոնց մի մասը հարկվում է արտոնագրային հարկով: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք տվյալ անհատ ձեռնարկատերը իրավունք ունի ծառայությունների ամբողջ ծավալով համարվել ընտանեկան ձեռնարկատիրության օբյեկտ, մինչև օրենքով սահմանված 18 միլիոն դրամ շրջանառության շեմն անցնելը:

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որի նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 18 միլիոն դրամը: Սույն մասի կիրառության առումով՝
1) իրացման շրջանառությունը ներառում է նաև արտոնագրային հարկի և (կամ) շրջանառության հարկով հարկման համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը:

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝
Օրենսգրքի 57-րդ գլխի համաձայն՝ արտոնագրային հարկ վճարողները՝ գործունեության այդ տեսակների մասով:

Եվ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝
Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվում են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք համարվում են արտոնագրային հարկով հարկման օբյեկտ:

ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ:

Մարտին.

Խնդրում եմ պատասխանել, թե այլևս հարկային տեսչություն չի՞ ներկայացվելու ՏԵՂԵԿԱՆՔ՝ դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ: Շնորհակալություն:

Ընկերություն՝ Էքստերիեր Գրուպ
Հասցե՝ Դավիթ Բեկ 134/4
Հեռախոս՝ 060668888 /825/
Էլ. փոստ՝ hr շնիկ exterior.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Իրականացնել հաշվապահական հաշվառում
– Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ)
– Բանկային հաշիվների շարժի մուտքագրում
– Վաճառքների ծրագրային ապահովում
– Ընթացիկ դրամական հոսքերի վերահսկողություն
– Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
– Գնորդների և մատակարարների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում ՀԾ ծրագրում
– Տվյալների մուտքագրում ՀԾ ծրագիր
– Պահեստի շարժի ապահովում և անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում
– Հաշվետվությունների ներկայացում
Աշխատավարձ՝ 200 000 դրամ
Այլ նշումներ՝ Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում պարտադիր է: Աշխատանքային գրաֆիկը՝ 5-օրյա, ժամը՝ 10:00-18:00: Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr շնիկ exterior.am էլ. փոստի հասցեին:

Արմինե.

Բարև ձեզ: Այս պահին գտնվում եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում, որը երկարացվել է բարդ ծննդաբերության պատճառով: Ինձ հետաքրքրում է մի հարց՝ երեխայի խնամքի նպաստի համար պետք է դիմել նրա 70 օրականը լրանալուն պե՞ս, թե՞ երբ որ ավարտվեն իմ ավելացված արձակուրդի օրերը:

Շնորհակալ եմ: