01/11/2026

Accountant.am

Իրինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք, եղբորը պատկանող սեփական տարածքում առևտրային գործունեություն իրականացնելիս տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքել ու վե՞րջ, թե՞ պետք է եկամտային հարկ վճարել:

Ընկերություն` ԼԵՎՈ ԳՐՈՒՊ ՍՊԸ
Հասցե` ք.Երևան, Դավիթ Բեկի 107/11
Հեռախոս` 091-29-29-01
Էլ. փոստ` levogroup շնիկ yandex.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահի օգնական
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականությունները՝ • Կազմակերպել ներքին հաշվապահական հաշվառումը • Կազմել դրամարկղային մուտքի և ելքի օրդերները • Հաշիվ-ապրանքագրերը ներմուծել համակարգչային 1C ծրագիր • Invoicing հաշվապահական ծրագրերի իմացություն. Կազմել ներքին ֆինանսական հաշվետվությունները: Պահանջվող որակավորում և հմտություններ` • Բարձրագույն կրթություն հաշվապահական հաշվառման, ֆինանսական կամ համապատասխան ոլորտներում • 1C ծրագրերի իմացություն • Համակարգչային ծրագրերի իմացություն (MS office) • Գերազանց վերլուծական հմտություններ • Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին • Պլանավորման և ժամանակի կառավարման հմտություններ
Աշխատավարձ` 150000
Այլ նշումներ` Զանգահարեն միայն համապատասխան գիտելիքներ ունեցողները:

Կարինե.

Հարգելի գործընկեր, ուզում էի հարցնել` եթե աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, ապա դիմումն ընդունելուց հետո 14, թե՞ 30 օր պետք է աշխատի, մինչև նոր աշխատակից գտնելը։ ԱՕ-ի մեջ նայեցի` մինչև մեկ ամիս էր գրված, բայց կցանկանայի ևս մեկ անգամ հստակեցնել։ Շնորհակալություն։

Արթուր.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատել եմ 4 տարի, 4 տարին էլ եղել եմ գրանցված աշխատող, աշխատել եմ ամեն օր, առանց հանգստյան օրերի՝ ամիսը 30 օր, առավոտյան ժամը 11:00 – 20:00, գնացել եմ ամեն տարի 7 օր արձակուրդ: Կասե՞ք, ինչպե՞ս կլինի վերջնահաշվարկս և որքա՞ն կկազմի: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Անի.

Բարև ձեզ։ Կխնդրեի ինձ հուշել, թե ֆիզ. անձանց «Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին» հաշվետվության մեջ արդյո՞ք պետք է նշվի ֆիզ. անձից առք ու վաճառքի պայմանագրով ձեռքբերված ապրանքի մասով տեղեկություն, թե՞ ոչ։

Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմը և օրենքին հետադարձ ուժ տալ։ Սակայն դրանից կարող են օգտվել միայն այն հարկ վճարողները, որոնք մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել գործող շեմը։ Սա ստիպում է մի շարք տնտեսվարողների հրաժարվել ՀԴՄ կտրոն տրամադրել՝ թաքցնելով իրական շրջանառությունը։

Կրկին 115 մլն դրամի շեմ՝ ներկայիս 58.35 միլիոն դրամի փոխարեն

Հայաստանում գործող հարկային օրենսդրությամբ այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող են համարվում տնտեսավորող այն սուբյեկտները, որոնց Մանրամասն

Ռուզաննա.

Բարև ձեզ: Եթե կոոպերատիվի շրջանառությունը կազմում է 840 000 ՀՀ դրամ, շահութահարկի հաշվետվությունը զրոյակա՞ն պետք է ուղարկենք: Նախապես շնորհակալություն:

Լան.

Բարև ձեզ: Եթե կազմակերպության գանձապահի փոխարեն գումարը գանձապետարան է մուտք անում այլ անձ, քանի որ անձնագիր չի եղել այդ պահին, սակայն «նպատակը» դաշտում երևում է գանձապահի անունը, արդյո՞ք դա օրենքի խախտում է, և ի՞նչ տուգանք է հասնում:

Արմ.

Բարև ձեզ: Խնդրում ենք, օգնեք: Լիազոր գրանցվելու համար ի՞նչ քայլեր են պետք կամ ինչպե՞ս վերականգնենք կամ ինչպե՞ս ճշտենք՝ նախկինում ունեցել ենք լիազոր, թե ոչ: Նոր օպերատոր եմ, նախկինից ոչ մի տվյալ այս հարցում չունեմ:

Սոնա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ եթե ԱՁ-ն հանդիսանում է նաև հասարակական կազմակերպության նախագահ, ապա ԱՁ-ն արդեն 20 տոկոս ԱԱՀ-ո՞վ է հարկվում:

Շնորհակալություն:

Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի գրասենյակը:

Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, Մանրամասն

Ընկերություն` «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» ՍՊԸ
Հասցե` ք.Հրազդան, Ջրառատ թաղ. 999
Հեռախոս` (094) 21-43-24
Էլ. փոստ` m.hovhannisyan շնիկ greenfarmer.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ՝ հաշվապահական հաշվառման վարում, հաշվետվությունների կազմում, հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում, հաշիվ-ապրանքագրերի համակարգչային ծրագիր ներմուծում, համակարգում և արխիվացում, աշխատակազմի աշխատավարձերի հաշվարկում և վճարում: Պահանջվող հմտություններ՝ բարձրագույն հաշվապահական, տնտեսագիտական կամ ֆինանսական կրթություն, համապատասխան ոլորտում աշխատանքային փորձ, հարկային օրենսդրության և աշխատանքային օրենսգրքի իմացություն, MS Excel-ի և ՀԾ-ի իմացություն, Ժամանակի կառավարման ունակություն, թիմում աշխատելու հմտություններ:
Աշխատավարձ` 100.000-150.000
Այլ նշումներ` Համապատասխան անձինք կարող են իրենց ռեզյումեն ուղարկել m.hovhannisyan շնիկ greenfarmer.am էլ. փոստին՝ նշելով հաստիքի անվանումը: