Accountant.am
Լուսինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Պետք է կատարեմ մայրության նպաստի հաշվարկ: Կարո՞ղ եք ուղարկել հաշվարկի որևէ ձև հաշվիչով, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի: Աշխատողը դեկրետ գնալուց առաջ կազմակերպությունում աշխատել է 5 ամիս, և նրա ամսական աշխատավարձը ցածր է նվազագույնից, քանի որ ժամային դրույքաչափով է վարձատրվում: Շատ եմ խնդրում, շուտ արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:
Հերմինե Խաչատրյան.
Կարո՞ղ ենք արդյոք աշխատանքից ազատել աշխատողին, եթե նա ընդունվել է աշխատանքի որոշակի ժամկետով: Նրա պայմանագիրը ավարտվում է 2019թ. օգոստոսի 31-ին, բայց գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում:
Ռուզաննա.
Բարև ձեզ: Եթե ֆիզիկական անձի հետ ուզում ենք կնքել քաղիրավական պայմանագիր,
1.հարկայինում ե՞րբ ենք գրանցում և ժամկետը նշու՞մ ենք, թե՞ ոչ,
2.նվազագույն ինչքա՞ն աշխատավարձ պետք է վճարենք,
3.Ի՞նչ պահումներ են կատարում:
Շատ շնորհակալ կլինեմ, որ ինձ օգնեք: Նախապես շնորհակալություն:

Ընկերություն` Wise Accounting LLC
Հասցե` ք.Երևան
Էլ. փոստ` hr շնիկ wiseaccounting.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականությունները՝
– Պահեստի շարժի ձևակերպում
– Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում
– Դրամարկղային գործառույթների վարում
– Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում
– Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրսգրում
– Աշխատավարձի հաշվարկ
– Գլխավոր հաշվապահի կողմից այլ հանձնարարությունների կատարում
Պահանջվող հմտություններ՝
– Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
– ՀՀ հարկային օրենսդրության իմացություն
– ՀԾ հաշվապահական ծրագրի իմացություն
– Պարտաճանաչություն
– Հաճախորդների հետ ճիշտ հաղորդակցվելու ունակություն
– Արագ կողմնորոշվելու ունակություն
– Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն
– Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում 1-2 տարի
Այլ նշումներ` Աշխատանքային ժամերը՝ 10:00-18:00, աշխատանքային գրաֆիկը՝ երկուշաբթի-ուրբաթ: CV-ն կարող եք ուղարկել hr շնիկ wiseaccounting.am էլ. փոստի հասցեին:
Անի.
Բարև ձեզ: Կարո՞ղ է որևէ մեկը տեխնոլոգիական կորուստների վերաբերյալ փաստաթղթավորման օրինակ ունենա (05.10.2017թ.-ի 1261-Ն որոշում): Եթե կարող եք, ուղարկեք ani.agasevna շնիկ gmail.com էլ. փոստին:
Կանխավ շնորհակալություն:
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք՝ արտերկրից ներմուծված ապրանքի ինքնարժեքի մեջ ներառվող ուղղակի և անուղղակի ծախսերի հետ կապված, արդյո՞ք մաքսային ձևակերպման ժամանակ վճարված 10+20% – ները ներառվում են ինքնարժեքի մեջ:
Հովհաննես.
ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ, որոնց դիմաց գումարները գանձում է բանկի միջոցով: Հարց՝ ֆիզիկական անձանց դեպքում պե՞տք է դուրս գրի ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր:
Կատալեա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: Ես 2017 թվականի փետրվարին ընդունվել եմ կազմակերպություն 5-օրյա աշխատանքային գրաֆիկով և հավելավճարներով ստանում եմ 150 հազար դրամ մաքուր աշխատավարձ: Աշխատանքային պայմանագիրս կնքվել է 6 ամսով և այլևս չեմ ցանկանում շարունակել: Այժմ ցանկանում եմ իմանալ, թե ինչքան կկազմի իմ չօգտագործված արձակուրդայինի մոտավոր գումարը վերջնահաշվարկի ժամանակ:
Կանխավ շնորհակալ եմ:
Էլիզա.
Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եթե սննդարտադրության ոլորտում աշխատող այն անձինք, ովքեր պետք է ունենան սանիտարական գրքույկներ, չունեն դրանք, ի՞նչ հետևանքներ է դա ենթադրում, ի՞նչ տույժ-տուգանքի մասին է խոսքը:
Մարիանա.
Բարև ձեզ: Հանրային հատվածի կազմակերպությունները իրենց ֆինանսական հաշվետվությունները ինչ կարգով են հրապարակում: Նախապես շնորհակալություն:
Դավիթ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գրանցել եմ Ա/Ձ, սակայն, իրադարձություններից ելնելով, այն չի օգտագործվել (մոտ 3 ամիս), և ID քարտը չի ակտիվացվել: Ինչպե՞ս կարող եմ փակել կամ սառեցնել Ա/Ձ-ն՝ խուսափելով խնդիրներից:
Հասմիկ.
Բարև ձեզ:
Կցանկանայի իմանալ՝ ֆիզ. արձակուրդի հաշվարկման ժամանակ վերջին 12 ամիսների ընթացքում ամենամյա վճարովի արձակուրդի գումարը հաշվարկի մեջ ներառվու՞մ է, թե՞ ոչ: Նշեմ, որ աշխատում եմ բանկում:
Հենրիկ.
Բարև ձեզ:
Եթե ՍՊԸ-ն չի աշխատում, բայց իր տարածքը հանձնել է վարձակալությամբ օգտագործելու, այս դեպքում ՍՊԸ-ն պարտավո՞ր է այդ վարձավճարից վճարել 2018 թվականից մտած 5 % հարկը (որը երևի կոչվում է «5 % հարկ շահաբաժնից»): Տեղեկացնում եմ նաև, որ ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:
Սեյրան.
Բարև ձեզ:
Անհատ ձեռնարկատեր եմ: Կարո՞ղ եմ առանց բանկ այցելելու կատարել հարկերի վճարումը (էլեկտրոնային ձևով):
Ռազմիկ.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին` արդյո՞ք հկ-ի նախագահին (տնօրենին) պետք է գրանցել, եթե եկամուտ չի ստանում, և եթե ոչ, կխնդրեի ասել՝ ո՞ր օրենքով է կարգավորվում։
Անի.
Բարև ձեզ:
Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և մատուցում է ծառայություն: Կուզեի իմանալ՝ արդյո՞ք այդ ծառայությունը մատուցող աշխատողի աշխատավարձը կարելի է հաշվել նվազեցումների մեջ շրջ. հարկի հաշվարկը հանձնելուց:
Կանխավ շնորհակալ եմ:
Լուսինե.
Բարև ձեզ:
Հարցս երրորդ անգամ դեկրետից դեկրետ գնալու մասին է: Ես պատրաստվում եմ երրորդ բալիկս ունենալ, այժմ գտնվում եմ դեկրետում, քանի որ երկրորդ բալիկս դեռ 1.6 տարեկան է: Նշեմ, որ ֆիզից ֆիզ եմ գնացել: Հիմա ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք թույլատրվում է երրորդ անգամ ֆիզ. արձակուրդ գնալ, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այն, նախորդ երկուսի նմա՞ն, թե՞ երրորդ անգամ հաշվում են նվազագույնով:
Կանխավ շնորհակալություն:
Ջորջ.
Հարգելի գործընկերներ, աշխատողը գնացել է արձակուրդ, իսկ արձակուրդի 2-րդ օրվանից հոսպիտալացվել և վիրահատվել է։ Արդյունքում՝ անաշխատունակության թերթիկի համաձայն՝ արձակուրդից ըստ նպատակի չօգտագործված 11 օրը տեղափոխվել է։ Անաշխատունակության թերթիկում նշված ժամկետի ավարտից հետո հրամանագրվել և հետ է կանչվել աշխատանքի։ Արձակուրդային 11 օրը տեղափոխվել է։
Հիմա, աշխատակիցը ցանկանում է օգտագործել իրեն հասանելիք տարեկան արձակուրդը՝ և՛ չօգտագործված, և՛ տեղափոխված արձակուրդը, այնուհետև ազատվել աշխատանքից արձակուրդի ավարտից անմիջապես հետո՝ հաջորդ օրվանից։
Ինչպե՞ս լուծել այս հարցը։ Ինչպե՞ս վերջնահաշվարկ կատարել։ Ինչպե՞ս ձևակերպել աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն ազատվելու դիմումը։
Շնորհակալություն։
Սուսաննա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ, օգնեք: Աշխատակցին նույն հաստատությունում այլ հաստիքի տեղափոխելու համար ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը կամ ի՞նչ հիմքերով։ Շնորհակալություն։
Արմեն.
Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը 2018թ-ին աշխատել է շրջանառության հարկով, 2018թ. նոյեմբերին հատել է ԱԱՀ շեմը: Հարց. 2019թ-ի համար ինչպե՞ս է հաշվարկվելու շահութահարկի կանխավճարը: Արդյո՞ք պետք է հաշվի առնել նաև շրջանառության հարկի մեջ շահութահարկի 40% բաժինը, թե՞ ոչ:
Արմինե,
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Ապառիկի ձևակերպման դեպքում հաշիվ-ապրանքագիրը դուրս են գրում ապառիկի ընդհանուր գումարո՞վ, թե՞ հանում են բանկի գործընկերոջ տոկոսները։
Նվարդ.
Բարև ձեզ: Ֆիզիկական անձ եմ, պատրաստվում եմ զբաղվել բանջարեղենի առևտրով, սակայն հետագայում նախատեսում եմ նաև հացաբուլկեղենի առևտրով զբաղվել: Ի՞նչ խորհուրդ կտաք, գրանցվել որպես ԱՁ՞, թե՞ կազմակերպություն: Նախապես շնորհակալություն:
Անի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե դժվար չէ, ինձ ուղարկեք Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցերը, պատասխանները և խնդիրները իրենց լուծումներով: Իմ էլ. փոստի հասցեն` ani.agasevna շնիկ gmail.com
Կանխավ շնորհակալություն:
Սաթիկ.
Բարև ձեզ:
Ես դպրոցում ընդունվել եմ աշխատանքի 2012թ. սեպտեմբերի 1-ին: 2016թ. հուլիսին գնացել եմ հերթական ամենամյա նվազագույն արձակուրդ, վերադառնալուց հետո նույն թվականի դեկտեմբերից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: 2019թ. հունվարի 7-ից վերադարձել եմ աշխատանքի: Խնդրում եմ, ասեք` ե՞րբ կարող եմ գնալ հերթական արձակուրդի և քանի՞ օրով: Իմ արձակուրդը 20 աշխատանքային օր է: Նախապես շնորհակալ եմ:
Արփինե.
Հարգելի հաշվապահներ,
մի քանի օր առաջ գրանցել եմ ԱՁ, գործունեությունը՝ ապրանքների ներմուծում և վաճառք, հայտարարություն եմ տվել շրջհարկով հարկվելու համար, ունեմ լիազորագրի մուտքանուն և գաղտնաբառ, սակայն չկարողացա մուտք գործել։
Խնդրում եմ ուղղորդել հետագա գործողություններ համար: Արդյոք պարտադի՞ր է բանկային հաշիվ ունենալը, որտե՞ղ է արտացոլվելու շրջանառությունս՝ բանկային քաղվածքներո՞վ, թե՞ այլ տարբերակներ կան, ինչպե՞ս եմ կատարելու ներմուծած ապրանքի (կոշիկ) մաքսազերծումը, ի՞նչ չափով եմ հարկվելու, և խանութների հետ ապրանքի դիմաց վճարները կարո՞ղ են կանխիկ լինել, թե՞ միայն հաշիվ-ապրանքագրով։ Ունեմ հաշվապահության մինիմալ գիտելիքներ, կցանկանայի ինքս վարել այն։
Կանխավ շնորհակալություն:
Արմին.
Բարև ձեզ: Եթե աշխատողը համատեղում է նույն գործատուի մոտ, ապա տվյալ գործատուն ինչպե՞ս է վճարում մայրության նպաստը:
Սաթենիկ.
Հարգելի հաշվապահներ, ո՞ր ծրագիրն է ավելի հարմար մանրածախ առևտրի մեջ՝ 1C-ը, թե՞ ՀԾ-ն: Խնդրում եմ, օգնեք կողմնորոշվել:

Ընկերություն` Տանժեռ
Հասցե` Կասյան 7-11
Հեռախոս` 010 275310, 091 291892, 077 291892
Էլ. փոստ` info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ` Ֆինանսական տնօրեն (արտադրական ընկերություն Լոռի մարզում)
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ՝ ֆինանսների կառավարում և վերահսկողություն։ Պահանջներ՝ բարձրագույն կրթություն, նշված ոլորտում առնվազն 10 տարվա փորձի առկայություն, որից 3 տարին ղեկավարի պաշտոնում։ MS office ծրագրի իմացություն, ՀԾ և 1C ծրագրերի իմացությունը ցանկալի է։ Ռուսերենի և անգլերենի իմացությունը ևս ցանկալի է։ Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա
Աշխատավարձ` (մաքուր) 400 000 – 600 000 դրամ
Այլ նշումներ՝ Ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը info շնիկ tanger.am էլ․ փոստի հասցեին՝ վերնագրում նշելով «ֆինանսական տնօրեն»։
