01/11/2026

Accountant.am

Լիլիթ.

Հաշվապահներ ջան, հարց.
եթե ապրանքի հանձնման-ընդունման ակտ ունեմ, որով ապրանքս ի պահ հանձնել եմ այլ կազմակերպության, բայց տեղափոխման փաստաթուղթ չեմ գրել, ի՞նչ խնդիր կարող եմ ունենալ:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, Հարկային Օրենսգիրքը ուսումնասիրելուց հարց առաջացավ` արդյո՞ք ԱՁ-ները այլևս տարեկան եկամտային հարկ չեն հաշվարկելու, այլ հաշվարկելու են շահութահարկ:

Ս.Ա..

Հարգելիներս, պետական մարմինները չկարողացան պատասխանել, հույսս դուք եք ))
1. Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է ֆիզ. անձանցից ներգրավել փոխառություն
ա. եթե այո, ապա ի՞նչ ծավալով ու ի՞նչ հաճախականությամբ
բ. եթե այո, ապա արդյո՞ք կարող է գումարը փոխանցել իր բանկային քարտից, կամ այլ միջոցներով

Եթե գիտեք, ապա գրեք նաև սահմանափակումների և այլնի մասին, կամ ո՞ր օրենսդրական ակտն է կարգավորում այս ոլորտը:

Կանխավ շնորհակալ եմ:

Հռիփսիմե.

Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք ասել` երկվորյակների դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը: Մաքուր աշխատավարձս 60 000 է (մանկավարժական): Շնորհակալություն:

Արմինե.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես 21 շաբաթական հղի եմ, հաստատության լուծարման պատճառով երեկ ազատվել եմ աշխատանքից: Հիմա ընդունվել եմ նոր աշխատանքի, հունվար ամսին նոր ֆիզ. արձակուրդ եմ գնալու, հիմա ուզում եմ իմանալ` ինձ կտրվի՞ նպաստը, եթե այո` ի՞նչ կարգով: Շնորհակալություն նախապես:

Լարիսա.

Բարև ձեզ: Անձը աշխատել է 1 տարի և 3 ամիս, որից 7 ամիսը` 80 000 դրամ, իսկ 8 ամիսը` 100 000 դրամ աշխատավարձով: Ազատվել է իր դիմումի համաձայն և վերջին մի տարվա ընթացքում ստացել/գնացել է ամենամյա արձակուրդը: Արդյո՞ք անձը այս դեպքում ստանում է վերջնահաշվարկ (ԱՕ 130 հոդված), և ի՞նչ բանաձևով է այն հաշվվում: Խնդրում եմ նշել կոնկրետ ձևով հաշվարկվող հասանելիք գումարը: Շատ շնորհակալություն:

Peri.

Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ները արդյո՞ք պետք է ունենան դրամարկղային գիրք, եթե այո, ու 3 տարի շարունակ հիմնադրման պահից չեն ունեցել, այդ պարագայում ի՞նչ տուգանք է սահմանվում:

Տաթևիկ.

Բարև ձեզ:
Ես այս պահին 8 շաբաթական հղի եմ, իսկ գործատուն դեռ չի գրանցել որպես աշխատող: Եթե մինչև 10.11.17թ.-ը լինի իմ գրանցումը, ես օրենքով սահմանված կարգով իրավունք ունե՞մ օգտվելու երեխայի խնամքի նպաստից՝ 18 000 դրամ: Նախապես շնորհակալ եմ:

Գևորգ.

Բարև ձեզ: Հարցս կայանում է հետևյալում. կազմակերպությունում աշխատում են 65-70 տարեկան աշխատողներ, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. հունվարի 8-ին: Եթե գործատուն ցանկանում է որոշակի ժամկետով, օրինակ 3 ամսով, երկարացնել աշխատանքային պայմանագիրը, կա՞ օրենքի որևէ կետ, որտեղ նշվում է ժամանակը, թե գործատուն իր հայեցողությամբ է ժամկետը սահմանում:

Վ.Սարգսյան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ անհրաժեշտ են մի քանի տիպային (օրինակելի) ձևեր: Եթե կարող եք, կխնդրեմ, ձևերը ուղարկել svk_vahagn շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:
1. Պահակի աշխատանքային պայմանագիր
2. Հերթափոխի ժամանակացույց

Եվս 1 հարց: Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել տոնական և հիշատակի օրերին աշխատելու դեպքում, երբ նրանք աշխատում են միայն գիշերային ժամերին օրը մեկ ռեժիմով, այսինքն` 15 օր աշխատում են ժամը 23.00-ից մինչև 08.00` 8 ժամ և 1 ժամ ընդմիջում, 15 օր` հանգիստ:

Սիրարփի.

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար: Շրջ. հարկի հաշվետվությունում նշված պայմանագրով գումարները առկա են:

Աննա.

Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցով: Հասարակական կազմակերպություն է, վարում է դրամարկղային գիրք, վերջին գրառումները եղել են 2014թ., քանի որ հետո որևէ գործարքներ տեղի չեն ունեցել: Ինչպե՞ս վարվել հիմա, ինչպե՞ս լրացնել գիրքը այդ դադարից հետո:

Կանխավ շնորհակալություն:

Ընկերություն` Ալեքսանդր Հոթել ՍՊԸ
Հասցե` ք. Երևան, Աբովյան 3/4
Հեռախոս` 044206003
Էլ. փոստ` anna.arzumanyan շնիկ thealexanderyerevan.com
Թափուր աշխատատեղ` Ինքնարժեքի հաշվարկման հաշվապահ (Cost Controller)
Այլ նշումներ` Առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ

Ընկերություն` վարկային կազմակերպություն
Հասցե` ք. Երևան
Էլ. փոստ` karinesarg շնիկ yahoo.com
Թափուր աշխատատեղ` վակային կազմակերպության գլխավոր հաշվապահ
Այլ նշումներ` թեկնածուն պետք է ունենա վարկային կազմակերպությունում գլխավոր հաշվապահ աշխատելու լիցենզիա, կամ պատրաստ լինի անմիջապես հանձնել քննություն և ձեռք բերել այն:

Լալա.

Բարև ձեզ:
Վերջերս էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելու համար նախատեսված էջում բացվում է ծանուցում-պատուհան: Ինչի՞ հետ է այն կապված և ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում: Ա/Ձ-ի հետ կապված ի՞նչ գործողություններ պետք է անել, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան: Նախապես շնորհակալություն:

Յուլիա.

Բարև ձեզ:

Ինչպիսի՞ հարկեր, լրացուցիչ վճարումներ կարող են առաջանալ ֆիզիկական անձի համար, եթե նա կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր ԱՁ-ի հետ, ընդ որում պայմանագիրը նոտարով հաստատված չէ: Եվ արդյո՞ք այսպիսի պայմանագիրը իրավաբանական ուժ ունի:

Լիլիթ.

Բարև ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել:
Ես ընդունվել եմ աշխատանքի 3 ամսական հղի կարգավիճակով, երեք ամիս փորձաշրջանից հետո (համոզված եմ` դեկրետային չվճարելու պատճառով) ուզում են ազատել աշխատանքից` պատճառաբանելով, որ 6 ամսական հղիությամբ չեն կարող ընդունել աշխատանքի:
Քանի՞ ամսական հղիությունից հետո այլևս իրավունք չունեն ընդունել աշխատանքի:

Ընկերություն` “Գործ բոլորին” կադրային կենտրոն
Հասցե` Կոմիտաս 51, 2-րդ հարկ, 12 սենյակ
Հեռախոս` 238002, 093 727355, 099 727355, 055 727354
Էլ. փոստ` gortsbolorin շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Ծառայություններ մատուցող ընկերությունում պահանաջվում է հաշվապահ: Պահանջներ: Համապատասխան բարձրագույն կրթություն, աշխատանքային փորձ: Տիրապետել MS Office փաթեթի և 1C ծրագրերին: Հիմնական միջոցների իմացություն (ստանդարտ 16): Պարտականություններ: -Կադրային գործավարություն, -Աշխատավարձ հաշվել, -Ծառայողական այլ հանձնարարությունների կատարում: Աշխատանքային գրաֆիկ: 5-օրյա, ժամերը՝ 09:00-18:00:
Աշխատավարձ` 200.000 դրամից սկսած
Այլ նշումներ` Մանրամասների համար զանգահարել՝ 238002, 099 727355, 055 727354, 093 727355 (երկուշաբթիից ուրբաթ 10:00-19:00, շաբաթ օրը` 10:00-17:00): Էլ. հասցե gortsbolorin շնիկ gmail.com

Ընկերություն` OneSoft
Էլ. փոստ` info շնիկ onesoft.am
Թափուր աշխատատեղ` Accountant
Աշխատանքի նկարագրություն` OneSoft is seeking a professional Accountant with a strong knowledge of accounting and work experience in the relevant field.
Այլ նշումներ` JOB RESPONSIBILITIES: – Make suggestions for appropriate changes according to legislative tax policy; – Work with 1C and 1C:ERP accounting programs; – Prepare and analyze accounting records, financial statements and other financial reports; – Compile and present reports, budgets, business plans, commentaries and financial statements; – Discover system defects, give optimal solutions and recommendations; – Provide training courses and perform related work as assigned.