01/11/2026

Accountant.am

Ընկերություն` Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Տիգրան Մեծ պողոտա 61
Հեռախոս`(010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահի օգնական Մասիս քաղաքում
Աշխատանքի նկարագրություն` Քարի արտադրամասում պահանջվում է 20-35տ. ռուսերենի և 1C ծրագրի գերազանց իմացությամբ հաշվապահի օգնական: Գրաֆիկը՝ 09:00-18:00, շաբաթ, կիրակի հանգիստ: Աշխատավարձը՝ սկսած 100.000 դրամից: Կա Երևան քաղաքից ծառայողական մեքենա: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 1106
Աշխատավարձ` 100.000 դրամ

Ընկերություն` ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոն
Հասցե` Կորյուն 19ա, գր. 38
Հեռախոս` 010 58 49 45, 099 58 49 45, 094 58 49 45, 055 58 49 45
Էլ. փոստ` info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար-օպերատոր
Աշխատանքի նկարագրություն` Կազմակերպության մասին` պարենային ապրանքների ներմուծում Պարտականություններ` կանխիկ գործարքների գրանցում, պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում, պահեստի շարժի ապահովում, անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում, գլխավոր հաշվապահի այլ առաջադրանքների կատարում: Պահանջներ` բարձրագույն կրթություն, MS Office, 1С ծրագրի-ի (8.2) իմացություն: Աշխատանքային փորձ` ոչ պակաս, քան 1 տարի Տարիք` 22-35 Սեռ` իգական Աշխատանքի տևողությունը` լիարժեք աշխատանքային օր Աշխատանքային ժամեր` 09.00 – 18.00 Աշխատավարձ ` 100.000 AMD Պահանջվող փաստաթղթեր` ռեզյումե աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ: Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ, փորձաշրջանը` 1 շաբաթ:
Աշխատավարձ` 100 000
Այլ նշումներ` Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայք-էջը ՝ www.accept.am կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարվ ՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45:

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք՝ մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում, ինչպես սովորական խանու՞թ՝ շրջանառության հարկով, թե՞ գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա:

Նախապես շնորհակալություն:

Շուշանիկ.

Բարև ձեզ: Իսկ ինչպե՞ս կարող ենք ստուգել` ունե՞նք տույժ կամ տուգանք, թե ոչ: Ուշացրել ենք եկամտային հարկի վճարումը, պետք է յուրաքանչյուր օրվա համար վճարենք 0.15 տոկոս տույժ: Հնարավո՞ր է որևէ տեղ տեսնել` որքան է կազմում այս պահի դրությամբ կուտակված գումարը: Շնորհակալություն:

Հուսիկ.

Բարի օր: Տարբեր հերթափոխների պահակներ ստանում են տարբեր վարձատրություն: Շուրջօրյա պահակային ծառայություն կատարող չորս պահակները պետք է տարին մեկ անգամ գնան արձակուրդ: Նրանց փոխարինելու համար ընդունված հինգերորդ պահակը, որը պետք է աշխատի տարվա մեջ չորս ամիս,փաստորեն ստանում է ավելի ցածր վարձատրություն նույն աշխատանքային պայմաններում և նույն աշխատաժամերի դեպքում: Ճի՞շտ է վարվել հիմնարկի ղեկավարը պահակներին արձակուրդների ընթացքում փոխարինման եկած նոր աշխատակցին ավելի ցածր դրույքաչափով աշխատանքի ընդունելով:

Կանխավ շնորհակալություն:

Աննա.

Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությունս արտադրություն է, ես իրավունք ունե՞մ գնորդին տրամադրել միայն ՀԴՄ կտրոն, թե՞ հաշիվ-ապրանքագիրը պարտադիր է դուրս գրել:

Եթե պարտադիր չէ, ապա մինչև 300 000 միանվագ կարո՞ղ եմ կտրոն տրամադրել: Եթե հնարավոր է` օրենքի կետ հղեք: Շնորհակալություն:

Ընկերություն` Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Տիգրան Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար-գանձապահ
Աշխատանքի նկարագրություն: կահույքի աքսեսուրների խանութում պահանջվում է 20-35տ. բարձրագույն կրթությամբ հաշվետար-գանձապահ: Գրաֆիկը՝ 09:00-18:00, կիրակի հանգիստ: Աշխատավարձը՝ 120.000 դրամ: : Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 1087
Աշխատավարձ` 120 000

Սաս.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել գտնել Ներքին աուդիտի որակավորման ստուգման քննությունների պատասխանները (17.04.2017թ. ուժի մեջ մտած տարբերակի համար):

Կանխավ շնորհակալություն:

Ռուզաննա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասեք` ՍՊԸ-Ն գործունեություն է իրականացնում 2017թ. հունիսից (նախորդ տարում գործունեություն չի ծավալել), ԱԱՀ-ի հաշվետվություն պիտի ներկայացնի եռամսյակայի՞ն, թե՞ ամսվա համար: Շնորհակալ կլինեմ արձագանքի համար:

Ընկերություն` “Նինջա-կան մարտարվեստի ֆեդերացիա” ՀԿ
Հասցե` ք. Երևան, Ավան-Առինջ թ., 1մ/շ
Հեռախոս` 043-07-76-67
Էլ. փոստ` ninja-kan շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվապահ
Աշխատավարձ` 10 000 – 15 000 (նախնական)

Կարեն.

Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը կանխավճար է կատարել հյուրանոցային ծառայության դիմաց, իսկ մնացած գումարը վճարելու է փոխանցումով ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո: Կանխավճարի համար տրամադրվել է ՀԴՄ կտրոն: Հարց. ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո հաշիվը գրվելու է ամբողջ գումարի, թե՞ տարբերության մասով: Շնորհակալություն:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը առաջին անգամ է ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծում: Խնդրում եմ ասել` ի՞նչ նրբություններ կան տվյալ հարցի շուրջ, ինչպե՞ս է կատարվում մաքսազերծումը, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՀՏ: Նախապես շնորհակալություն:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով: Արդյո՞ք հաստատագրված վճարը դուրս է գալու 2018թ-ից, և այդ դեպքում ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրման գործունեությունը: Շնորհակալություն:

Ընկերություն` Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Տիգրան Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար կիսաֆաբրիկատի արտադրամասում
Աշխատանքի նկարագրություն` Կիսաֆաբրիկատների արտադրամասում պահանջվում է մինչև 35տ. 1C ծրագրի իմացությամբ աղջիկ հաշվետար: Գրաֆիկը՝ 09:00-18:00, կիրակի հանգիստ; Աշխատավարձը՝ 100.000 դրամ: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 1072
Աշխատավարձ` 100 000 դրամ

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Հարցս հետևյալն է՝ 1994-2017 թվականը աշխատել եմ համայնքապետարանում: 2017 թվականի հունվարից ազատվել եմ աշխատանքից: Աշխատանքային պայմանագիր գործատուի հետ կնքվել է 2006 թվականին: 1994 -2006 թվականները ամենամյա արձակուրդ չեմ գնացել և վերջնահաշվարկի ժամանակ տվել են վերջին 3 տարվա արձակուրդայինս, այժմ անցել է 6 ամիս, և ես ցանկանում եմ բողոքարկել մնացած արձակուրդայինիս համար: Խնդրում եմ ասել` իրավունք ունե՞մ բողոքարկելու և եթե այո` օրենքի ո՞ր կետով:Նշեմ նաև, որ ունեմ գործատուի հետ համաձայնագիր վերջնահաշիվս ստանալու պահին:

arcax1988.

Հարգելի հաշվապահներ, որպես սկսնակ կուզենայի իմանալ Ձեր կարծիքը մի երկու հարցի վերաբերյալ. 1. Բուժհաստատության, որը աշխատում է 5 օրյա աշխատանքային գրաֆիկով, միջին և կրտսեր անձնակազմի աշխատանքի վարձատրությունը ինչպե՞ս է իրականացվում գիշերային և շաբաթ-կիրակի օրերի համար, եթե նրանց աշխատանքային ժամը սկսվում է 09:00-ից մինչև հաջորդ օրվա 09:00 և ժամի տարիֆային արժեքը 435 դրամ է:
2. Ընկերության հիմնական Բժիշկների վարձատրությունը, որոնք ժ.17:00-ից հետո մինչև առավոտվա 09:00 հերթապահում են, գիշերային ժամերի և շաբաթ-կիրակի օրերի համար, որոնց ժամի տարիֆային արժեքը 450 դրամ է:
3. Եվ այն բժիշկների գիշերային ժամերի և շաբաթ-կիրակի օրերի վարձատրությունը, որոնք հրամանով ընդունված են որպես հերթապահող բժիշկներ և աշխատանքային ժամը սկսվում է 17:00-ից մինչև 09:00 աշխատանքային օրերին և շաբաթ-կիրակի օրերին 09:00–ից մինչև հաջորդ օրվա 09:00 ( որոնց ժամի տարիֆային արժեքը նույնպես 450 դրամ է):

Մարինա.

Բարև ձեզ: Ես ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ պետք է գնամ նոյեմբերին, բայց մեր կազմակերպությունը լուծարվում է: Այդ դեպքում ես ինչպե՞ս և ումի՞ց եմ ստանալու իմ ֆիզ. արձակուրդի գումարը: Կամ ստանալու եմ ընդհանրապես:

Հայա.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե աշխատողին ընդունել ենք աշխատանքի (աշխատանքային պայմանագրով) որոշակի ժամկետով՝ 01.12.16-01.12.17 թթ. ժամանակահատվածի համար, ու աշխատողը 15.11.17 թ-ից գտնվելու է ֆիզ. արձակուրդում, արդյո՞ք պետք է հաշվարկենք և վճարենք մայրության նպաստը, տանք երեխայի խնամքի արձակուրդ և պայմանագրի ավարտից հետո աշխատողը համարվում է կազմակերպության աշխատակից:
Կանխավ շնորհակալություն:

Ընկերություն՝ BMB Partners
Էլ. փոստ՝ t.v.mirzoyan շնիկ yandex.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Ցանկալի է ավտոպահեստամասերի ոլորտում աշխատանքային փորձով, գործառույթները՝ ներմուծման ձևակերպում, ԵՏՄ հաշվետվությունների ներկայացում (հարկային հայտարարագիր, հայտարարություն, մաքսային վիճակագրական ձև) , ինքնարժեքի հաշվարկ, մանրամեծածախ վաճառք և դրանց հետ կապված այլ գործառույթներ: Բարձր աշխատավարձ: CV-ները ներկայացնել հետևյալ էլեկտրոնային հասցեին t.v.mirzoyan շնիկ yandex.ru

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ԱԱՀ հաշվարկի մեջ ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների և ծառայությունների տողում պետք է արտացոլել ստացված վարկի համար բանկին վճարված տոկոսները, միջնորդավճարները, կանխիկացման համար գանձնված գումարները: Շնորհակալություն:

Շավարշ.

Բարև ձեզ:
ՍՊԸ 1-ը (որի տնօրենը նաև 100% բաժնետերն է, և չունի վարձու աշխատող) անշարժ գույքի վարձակալության պայմանագրի հիման վրա տարածք է տրամադրել ՍՊԸ 2-ին, ՍՊԸ 1-ը հարկվելու է շրջանառության հարկով: Խնդրում եմ պարզաբանել, արդյո՞ք ՍՊԸ 1-ի տնօրենը պետք է գրանցվի որպես աշխատող և ներկայացնի ամսական եկամտային հարկի հաշվետվություն:

Ընկերություն` Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Տիգրան Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար արտահանող ընկերությունում
Աշխատանքի նկարագրություն` Արտահանող ընկերությունում պահանջվում է մինչև 35տ. ինվոյսինգ ծրագրի իմացությամբ, փորձառու աղջիկ հաշվետար: Գրաֆիկը՝ 09:00-19:00, կիրակի հանգիստ: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 1052
Աշխատավարձ` 100.000