31/10/2026

Accountant.am

Նանա.

Հարգելի փորձառու հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք: Տարվա վերջի դրությամբ ընկերության պահուստային կապիտալը կազմել է 10 000 000 դրամ, ընկերությունը նաև ունեցել է հիմնադրից վերցրած փոխառության գումար` 10 000 000 դրամ, հաշվետու տարվա վնասը 16 000 000, 9 600 000 վնասը փակել եմ պահուստային կապիտալի հաշվին, մնացած 6 400 000 դրամը փոխառության գումարի հաշվին: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել: Եվ ի՞նչ հարկային հետևանք կարող է դա ունենալ: Լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանա՞ն, թե՞ ոչ: Առհասարակ նման դեպքերում ինչպես են վարվում: Կանխավ շնորհակալ եմ:

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, ունեմ մեկ հարց: Եթե իրավաբանական անձը ֆիզ. անձի հետ պայմանագիր է կնքում գույք ձեռք բերելու կամ ծառայության մատուցման համար, բնականաբար առաջանում է եկամտահարկ 10%: Հարցս հետևյալն է. պայմանագրի մեջ նշվում է գումարը ներառյա՞լ եկամտահարկը, թե՞ առանց եկամտահարկի գումարը, թե՞ էական չի:

Նանա.

Հարգելի հաշվապահներ, 2011թ. ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում գրվել է ակտ շահութահարկի գծով: Այդ գումարը արդյո՞ք պետք էր ներառել շահութահարկի հաշվարկում:

Լիլի.

Բարև ձեզ: Շատ եմ խնդրում, ինչքան հնարավոր է շուտ պատասխանեք, և շատ շնորհակալ կլինեմ: Հարցս հետևյալն է: Աշխատողը ազատվում է աշխատանքից իր դիմումի համաձայն: Նա ընդունվել է 1995թ. և մինչ օրս արձակուրդ չի գնացել: Ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը: Քանի տարվա արձակուրդային պետք է հաշվարկենք, և եթե չի ազատվում, այլ ուզում ենք բաց թողած արձակուրդները տրամադրել ու ամեն ինչ կարգի բերել, ապա դա ինչպե՞ս կարող ենք անել: Գումարային հատուցումը քանի՞ տարվա է տրվում, իսկ հանգիստ ինչքա՞ն: Եվ տուգանքներ կա՞ն, թե՞ ոչ: Իսկ աշխատողի բողոքի դեպքում ի՞նչ կարող է լինել: Նախապես շատ շնորհակալ եմ:

Նարեկ.

Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և խնդրում եմ, որ ինձ օգնեք հետևյալ հարցում: ԲԲԸ-ն զբաղվում է սածիլների արտադրությամբ, և պետությունը նրան հող է տվել և պահանջել, որ երբ նա այդ հողը վաճառի, այն ժամանակ էլ կփոխհատուցի նրա համար: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս կարելի է ձևակերպել այս գործարքը:

hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե 2011թ.-ին կատարված նվազագույն շահութահարկի ընդամենը գումարը ավելի մեծ է, քան շահութահարկը, այդ դեպքում կարո՞ղ եմ 2012-ին նվազագույն շահութահարկ չվճարել` համարելով, որ նախորդ տարվա ավել վճարվածը գերավճար է:

Աշոտ.

Բարձ Ձեզ, եթե հնարավոր է` կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս: Կարդալով ոչ ռեզիդենտների շահութահարկի հրահանգը` պարզ է դառնում, որ եթե ոչ ռեզիդենտը մեր կազմակերպությանը ծառայություն է մատուցել ՀՀ-ից դուրս, ապա այդ ծառայության համար մեր կողմից վճարված եկամուտը չի համարվի հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ (քանի որ ծառայությունների մատուցման վայրը ՀՀ-ն չէ) և չի հարկվի շահութահարկով: Սակայն հրահանգում բերված օրինաներում որպես հայաստայան աղբյուրներից ստացված եկամուտ համարելու համար դիտարկվում է Հայաստանից վճարում կատարած լինելու հանգամանքը: Անկեղծ ասած` ես չեմ կողմնորոշվում` որ հանգամանքը պետք է հիմք ընդունել, ծառայության մատուցմա՞ն վայրը, թե վճարմա՞ն վայրը: Նախապես շնորհակալություն:

Արմեն Թորոսյան.

Միջազգային մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել շահութահարկի պարզեցված հաշվարկի անգլերեն թարգմանությունը: Որտեղի՞ց է հնարավոր այն գտնել:

Անի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք այս հարցում:

Ես մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդից հրաժարվել եմ և գնացել աշխատանքի: 3,5 ամիս (15.12.2011թ.-02.04.2012թ.) աշխատելուց հետո նորից անցել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդի (02.04.2012թ.-19.08.2012թ.): Իսկ մինչև առաջին հղիությունս աշխատել եմ 5 ամիս (01.10.2010թ.-01.03.2011թ.): Խնդրում եմ, ասեք՝ արդյո՞ք այդ երկու աշխատանքային ամիսները (3,5 և 5) գումարվում են իրար հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկման ժամանակ:

Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Հարգելի կոլեգաներ, եթե աշխատողս արձակուրդից անմիջապես հետո ազատվել է աշխատանքից, և արձակուրդայինը վերջնահաշվարկից շատ է եղել, ինչպե՞ս ետ պահեմ տարբերությունը, եթե նա այլևս չի աշխատում մեր դպրոցում:

Janna.

Հարգելի հաշվապահներ, հարցս շատ շտապ է, խնդրում եմ արձագանքել, անչափ շնորհակալ կլինեմ: Ուրեմն այսպես, օրենքի սահմաններում կլինի՞ արդյոք, եթե օրինակ խոհարարը յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի աշխատի ժամը 11.00-24.00-ը, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ օրերին 11.00-18.00-ն, իսկ կիրակի և երկուշաբթի օրերը լինի հանգստում: Իմ հաշվարկով նա շաբաթական աշխատում է 34 ժամ, ու 11.00-24.00-ն չի հաշվարկվում որպես արտաժամյա աշխատանք, ու նաև չի էլ վճարվում: Սպասում եմ ձեր արձագանքներին:

KARA.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. աշխատակիցս գտնվել է երեխային խնամելու արձակուրդում, աշխատանքի է եկել 2011թ. սեպտեմբերի 1-ից, իսկ 13.03.2012թ-ից նորից գնում է ֆիզ. արձակուրդ: Մարտ 2011թ-օգոստոս 2011թ. աշխատավարձ չի ունեցել: Ինչպե՞ս հաշվեմ նպաստը: Նախապես շնորհակալ եմ:

Նանե.

Հարգելի հաշվապահներ, կխնդրեի ինձ օգնել հետևյալ հարցում:
Կցանկանյի իմանալ` կա՞ն արդյոք տարբերություններ ՓՄՁ և խոշոր ընկերությունների հարկման ժամանակ, ունե՞ն արդյոք ՓՄՁ սուբյեկտները հարկային արտոնություններ կամ հարկերի վճարման այլընտրանքային տեսակներ ու եղանակներ: Նախապես շնորհակալ եմ:

Anna.

Բարև ձեզ: Խնդրում եմ, դա շատ շտապ է: Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն եռամսյակային կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` այսինքն ես դա ինչպե՞ս հաշվարկեմ: Նաև շահութահարկի հաշվարկում 1500 տողում հաջորդ տարվա կանխավճարների եռամսյակային գումարը ես ի՞նչ գումար պետք է նշեմ, եթե 2011թ. շահութահարկի գումարը կազմել է 2.500.000 դրամ: Այդ դեպքում ի՞նչ կարգի հայտարարություն են տալիս: Շնորհակալություն:

Լիլիթ.

Շուտով երեխա եմ ունենալու և պետք է գնամ ֆիզարձակուրդ: Բայց երեխայիս պահող ունեմ և չեմ ուզում հետծննդյան շրջանում մնալ տանը, քանի-որ բարձր աշխատավարձ եմ ստանում և դրամի կարիք ունեմ: Կարո՞ղ եմ հետ վերադառնալ նախատեսվածից շուտ և օրենքի ո՞ր կետի համաձայն:

Գուրգեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Այսպիսի մի հարց ունեմ ձեզ, առաջին անգամ բացում եմ ՍՊԸ, որը աշխատելու է առանց ԱԱՀ: ՍՊԸ-ն զբաղվելու է ներմուծմամբ: Ինձ հետաքրքրում է պրոցեսը. ենթադրենք ունենք ապրանք, որի ինվոյսային արժեքը 500 դրամ է, մաքսային գնահատման գինը 1000 դրամ, իսկ ապրանքը մեծածախ վաճառվելու է 1500 դրամով: Այս տարբերակով.
1. Ի՞նչ հարկեր և ինչքա՞ն պետք է վճարվեն, խնդրում եմ գրել բացված բանաձևով, որպեսզի ցանկացած թվերի դեպքում կարողանամ ինքս հաշվել
2. Կա՞ ինչ որ մինիմալ գին, որից էժան չի կարելի վաճառել

Կանխավ շնորհակալություն:

Ռաֆիկ.

Գույքագրման արդյունքում պարզվել է, որ հիմնական միջոցների արժեքները, հաշվեկշռային արժեքները և կուտակված մաշվածությունները տարբերվում են վերջին հաշվետվություններում նշված թվերից (հաշվետվություններում նշված թվերը չեն համապատասխանում իրականությանը): Ի՞նչ թղթակցություննորով կարելի է ուղղել այդ տարբերությունները:

Նարինե.

Խնդրում եմ պատասխանեք: Կազմակերպությունը նորաբաց է, կատարել է գործարքներ միայն փոխանցումով: Տնօրենը մի քանի օր առաջ գումար է կանխիկացրել բանկից, բայց դեռ դրամարկղային գիրք չունի: Ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է առաջանալ նման դեպքում:

MM.

Բարև Ձեզ: Խնդրում եմ մի հարցի շուրջ ուղղություն ցուցաբերել: Եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի 02/02/11թ-ին և վճարվում է արձակուրդային 03/12թ-ին, ետ հաշվարկը կատարելիս կոնկրետ ո՞ր ամիսները պետք է ներառվեն, որովհետև 02/02/11-02/02/12 ժամանակահատվածը ստացվում է 13 ամիս, այսինքն միջին աշխատավարձ հաշվարկելու համար ո՞ր ամիսների ԱՎՈՒՄ-ները ներառեմ: Կանխավ շնորհակալություն: