31/10/2026

Accountant.am

Նունե.

Կազմակերպությունը ունի զրոյական մնացորդային արժեքով հաշվառվող հիմնական միջոցներ, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 16-ի 51 կետի համաձայն կազմակերպությունը պետք է վերանայի հիմնական միջոցների օգտակար շահագործման ժամկետը: Խնդրում եմ պարզաբանեք` որտեղ կարող եմ կարդալ նշված գործընթացի իրականացման կարգը, այսինքն` ինչպես է վերանայումից հետո հաշվարկվում ամորտիզացիան, կամ եթե տվյալ հիմնական միջոցի մնացորդային արժեքը զրո է, և կազմակերպությունը վերանայել է հիմնական միջոցի շահագործման ժամկետը և պետք է այն օգտագործի ևս 2 տարի, ապա այդ դեպքում ամորտիզացիա հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն 😳

Anna.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Եթե կազմակերպությունը օգտագործում է աշխատակցի մեքենան կազմակերպության աշխատանքները իրականացնելու համար, ապա տրամադրվում է բենզին այդ աշխատակցին, սակայն այդ բենզինը չեմ կարող դուրս գրել տվյալ մեքենայի վրա: Ես երևի թե պետք է կազմեմ փաստաթուղթ մեքենայի անհատույց օգտագործման և այսպիսով կարողանամ դուրս գրել վառելիքը: Արդյո՞ք դա ճիշտ կլինի: Եվ եթե որևէ մեկը ունի այդ փաստաթղթի ձևը, ուղարկեք իմ հասցեին anahit.anahit1 շնիկ mail.ru: Խնդրում եմ Ձեզ արձագանքել իմ այս հարցին:

Անի.

Մանրածախ առևտրով զբաղվող խանութի վրա, որը կարող է աշխատել ԱԱՀ-ով կամ առանց ԱԱՀ-ի, դրամարկղի գծով սահմանափակումները ամսվա մեջ 3 մլն-ից ավել առք ու վաճառքին է՞լ է վերաբերում: Այսինքն` խանութը չպե՞տք է վաճառի 3 մլն-ից ավել կանխիկ գումարով, և նրա ձեռքբերումները չպե՞տք է անցնեն 3 մլն-ը: Գուցե ես շփոթում եմ, թե չէ սուպերմարկետները ինչպե՞ս պետք է վարվեին, որոնց օրվա հասույթն արդեն կարող է անցնել 3 մլն-ը: Ո՞ր օրենքով է կարգավորվում այս պահը:

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել սկսնակիս հետևյալ հարցին: Աշխատողը գործատուի մոտ աշխատանքի է ընդունվել 07/06/2011թ-ին 82000 դրամ ամսական աշխատավարձով, աշխատանքից ազատվում է 01/04/2012թ-ին, նա այդ 10 ամիսների ընդացքում արձակուրդ չի գնացել, և նրա տարվա ընդհանուր եկամուտը կազմում է 905091 դրամ: Կազմակերպությունը աշխատում է հնգորյա շաբաթով: Ինչպե՞ս կատարեմ վերջնահաշվարկը, խնդրում եմ բացատրել մանրամասն: Կանխավ շնորհակալ եմ:

hayk.

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն ֆիզիկական անձից անհատույց տարածք է վարձակալում, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և ինչպե՞ս է հաշվարկվում: Եթե կարող եք` օրենքի հղում արեք: Նախապես շնորհակալ եմ:

Գայանե.

Գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար վճարվում է ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով, իսկ ինչքա՞ն է առավելագույն տոկոսի չափը, կա՞ արդյոք այն սահմանված որևէ իրավական ակտով:

Վարդան.

Հիմնադիրը 2011թ. կազմակերպությանը անհատույց տրամադրել է ակտիվներ, այդ ակտիվը օգտագործվում է արտադրության մեջ, իր վրա ծախսեր ենք արել և այս տարի պետք է վաճառենք:
Ըստ “Շահութահարկի մասին” օրենքի հոդված 24.

Անհատույց ստացված ակտիվները

Սույն օրենքի իմաստով անհատույց ստացված ակտիվները եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:

Սակայն ինձ մոտ նա 2011 տարվա վերջում նստած է անավարտ արտադրությունում: Ինչպե՞ս վարվել: Եկամուտ ճանաչեմ 2011թ, թե՞ այս տարում:

AA.

Ցանկանում եմ սկսել դեղատան գործունեություն, խնդրում եմ հնարավորինս ճիշտ ուղղություն տալ` ինչպե՞ս սկսել այդ գործունեությունը: Ունեմ տարածք և հնարավորություն ներմուծելու արտասահմանից: Պարզապես ճիշտ սկսելու պահն է: Նախապես շնորհակալություն:

Արմեն.

Սիրելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել. ես անհատ ձեռնարկատեր եմ, անցած մեկ ամսվա մեջ ստացել եմ երկու միլիոն դրամ եկամուտ: Եթե ես այդ ամբողջ գումարը կանխիկացնեմ գրասենյակի վերանորոգման համար, ես ինչքա՞ն հարկ պետք է նախապես վճարեմ, և եթե հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ներկայացնեմ ՀԴՄ կտրոն, դա բավակա՞ն է ծախս ճանաչելու համար այդ ամբողջ կանխիկացումը:

Ա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել շահութահարկի կանխավճարի, նվազագույն 1 տոկոսների, նվազագույն շահութահարկի մասին ձեր կարծիքը: Նրանց վճարման ժամկետները: Օրենքում ասվում է, ճիշտ է, սակայն շատերն ասում են` կատարվում են ամսական վճարումներ: Գրված է եռամսյակին վճարումներ, եթե եռամսյակ է, ապա ինչու՞ եռամսյակը եռամսյակի վերջին ամսվա 15-ը, չէ՞ որ կարող է ամսի 20-ին այնպիսի շահույթ ունենա, որ տարում չի եղել: Խնդրում եմ ակտիվ գրեք ձեր կարծիքները, ինձ հետաքրքիր է յուրաքանչյուրինը:

Aram.

Բարև ձեզ: 2011թ. Շահութահարկի հաշվարկի 1 Աղյուսակում հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները ըստ եռամսյակների` 1-ին եռամսյակում նշվում է Դեկտեմբեր 2010թ. + Հունվար 2011թ. + Փետրվար 2011թ. ամիսների եկամուտի 1%, ես ճի՞շտ եմ գրանցել, կամ վերցնեմ 2010թ. հոկտեմբեր + նեյեմբեր + դեկտեմբեր եկամուտի 1%: Շնորհակալություն:

Արթուր.

Խանութը զբաղվում է համակարգիչների ներմուծմամբ և մանրածախ վաճառքով, կատարում է նաև ապառիկ վաճառք և փոխանցումով մանրածախ վաճառք բանկի միջոցով` համաձայն պայմանագրի: Կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող: Արդյո՞ք նոր կարգով պետք է վարի առաքման գիրք, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

hayk.

Հարգելի հաշվապահներ, եթե ընկերությունը մի քանի ամիս է` գրանցված է, բայց գործունեություն չի ծավալել, աշխատողներ չկան, կա միայն գրանցված տնօրեն (նաև հիմնադիր), որի հետ աշխատանքային պայմանագիր չկա, արդյո՞ք պարտադիր է, որ.
1. Տնօրենը աշխատավարձ ստանա
2. Սոցապին ձև Ֆ10 ներկայացնել` տնօրենի համար
3. Դրամարկղային գիրք պահել

Anna.

Աշխատում եմ 01.03.2009թ-ից: 01.02.2011թ-ից գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Բացի անաշխատունակության արձակուրդը այլ արձակուրդ (ամենամյա) չեմ ունեցել: Արձակուրդից հետո ցանկանում եմ ազատվել աշխատանքից: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս է կատարվելու իմ վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալություն:

Անուշ.

Շահութահարկի դեպքում ներկայացնում են տարեկան հաշվարկ հաշվետվության տեսքով, իսկ ի՞նչ տարեկան հաշվետվություններ կամ նման կարգի փաստաթղթեր պետք է ներկայացնել հանրային սննդի ոլորտում հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնելու դեպքում: Կանխավ շնորհակալություն:

Մարինե.

Հարգելի կոլեգաներ, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցին. ՍՊԸ-ի տնօրենը, որը նաև հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիրը, արտերկրից ձեռք է բերել հիմնական միջոց (ավտոբուս), որի համար ֆակտուրա կամ հաստատող այլ փաստաթուղթ չունի, առկա են միայն մաքսատան փաստաթղթերը: Ավտոբուսը ձեռք է բերվել տնօրենի անձնական միջոցներով: Խնդրում եմ ասացեք` ինչպե՞ս գնահատեմ հիմնական միջոցը և ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ տամ:

Սասուն.

Սիրելի գործընկերներ, եթե Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է ինչ որ տարածք, և պայմանագրում չկա ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք Ա/Ձ-ն համարվում է հարկային գործակալ և պիտի՞ որպես գործակալ եկամտահարկ վճարի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Armine.

Здравствуйте. Я работаю учительницeй в школе. Скажите пожалуйста, как выплачивается бюллетень для учителей. Спaсибо.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ ուսուցչուհի դպրոցում: Ասացեք խնդրեմ, ինչպե՞ս է հաշվարկվում հիվանդության նպաստը ուսուցիչների համար: Շնորհակալություն:

Վարդան.

Բարև: Նախորդ տարի շահույթս չի անցել 500 000 դրամը: Այս տարի հունվարին 300 000 դրամի հասույթ եմ ունեցել և 1 տոկոսը չեմ վճարել մինչև մարտի 15-ը, այլ վճարել եմ մի քանի օր ուշացումով` մարտի 25-ին: Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Կհասնի՞ արդյոք վարչական տույժ: Բացի այդ վճարել եմ 15 000 դրամ, այսինքն շատ ավելի անգամ ավել, քան 1 տոկոսն է: Կարո՞ղ է այն որպես կանխավճար դառնա մարտի 15-ից հետո հերթական նվազագույն շահութահարկի համար: Շնորհակալություն:

ԱՆԻ.

Խնդրում եմ պատասխանեք: Խանութում հաճախորդը թողնում է կանխավճար, որը կազմում է ապրանքի գնի մի մասը: Անհրաժե՞շտ է տրամադրել ՀԴՄ կրոն: Հաճախորդը ապրանքը պետք է տանի հաջորդ օրը: Ինչպե՞ս վարվեմ թողնված կանխավճարի հետ: Խանութը պատկանում է ԱՁ-ի:

Մարինե.

Հարգելի գործընկերներ, ասացեք խնդրում եմ` գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների եռամսյակային հաշվետվության և կազմակերպության կողմից ֆիզ. անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի եռամսյակային հաշվարկի բլանկները փոխվե՞լ են, և ե՞րբ կհրատարակվի կայքում:

Astxik.

Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային հաշվետվություններում կա պայմանագրերի մասին հաշվետվության ձև: Արդյո՞ք պարտադիր է դրա լրացումը, հարկայինում ինձ ասեցին` ոչ: Բայց այդ դեպքում ինչու՞ են դրել: Ի՞նչ գիտեք այդ մասին, կարո՞ղ եք տալ որևէ հղում:

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, եթե նորաբաց ՍՊԸ-ն դեռ գործունեություն չի ծավալում և գրանցված է միայն տնօրենը, որն էլ հաշիվներ է բացում բանկում, որոշակի վճարումներ է կատարում, ինչպե՞ս պետք է ձևակերպել այդ գործարքները (այսինքն՝ մուտքի մասով որտեղի՞ց այդ գումարները ՍՊԸ-ին):

Astxik.

Ա Կազմակերպությունը իրենից ներկայացնում է անավարտ շինարարություն: Շինարարարությունը կանգնել է դեռևս 2010թ: Բայց կա տնօրեն, հաշվապահ, պահակ, կատարվում են կոմունալ ծախսեր, այսինքն կատարվում են միայն վարչական ծախսեր: Շահութահարկը 2010թ. եղել է զրոյական: 2011թ. վարձակալությամբ օգտվում են նրա հաղորդալարից, և դուրս է գրվում հարկային հաշիվ յուրաքանչյուր եռամսյակ 90000 դրամով առանց ԱԱՀ, և մի անգամ էլ ապրիլին Ա կազմակերպությունը վաճառել է իր նյութերից մոտ 850000 դրամ արժեքով: Հիմա Շահութահարկս միանշանակ վնասով է, բայց ես նախկինում նվազագուն շահութահարկ չեմ վճարել, միայն մի քանի օր առաջ 15000 դրամ ընդամենը այդ հասույթի պահով: Այս դեպքում ես չեմ կարող ՀՄ-ի մասհանում կատարել, անյպե՞ս չէ: Ի՞նչ ենք կարծում` արդյո՞ք տույժեր կառաջանան: Եվ մյուս հարցս էլ այսպիսին է` քանի որ ես արդեն զրոյական եմ փակում, ինչպե՞ս վարվել: Այսինքն 2012թ. ապրիլի 25-ից հետո այդ 15000-ը կնստի՞ կազմակերպության մոտ որպես գերավճար բյուջեի գծով: Կուզեի իմանալ կարծիք: