31/10/2026

Accountant.am

Արմեն.

Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատակցի միջոցով գնման ակտով ձեռք է բերել հումք: Ի՞նչ ժամկետներում պետք է կատարի եկամտահակի վճարումը և որտե՞ղ պետք է ցույց տա դա: Շնորհակալություն:

Անի.

Խնդրում եմ պատասխանել: Եթե դրամարկղային գրքում եջը կեղտոտվել է և պոկվել, այն նորից կպցվել է և գլխավոր հաշվապահի կողմից ակտավորվել: Սրա համար տուգանք հասնու՞մ է: Իսկ առհասարակ եթե էջ է պակասում գրքից, բայց ոչ լրացված (բոլոր ամիսների գրառումներն առկա են), ի՞նչ տույժ է հասնում սրա համար:

Անահիտ.

Հարգելի գործընկերներ, կխնդրեի, որ ինձ ուղարկեիք գործուղման հրամանի ձևը, ներքին և անհատական հաստիքացուցակի ձև, օրինակ, ինչպես նաև արձակուրդների ժամանակացույց կազմելու ձևը։ Նախապես շնորհակալություն։

anahitpapikyan շնիկ yahoo.com

Աննա.

Հարգելի կոլեգաներ, մի հարց ունեմ, որը շատ է անհանգստացնում ինձ: Տարեկան հաշվետվությունները կազմելու նպատակով հարկային տեսչությունից վերցրել եմ կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտք և պահանջի վերաբերյալ տեղեկանք: Նշեմ, որ այդ կազմակերպության հաշվապահն եմ 2010թ. հոկտեմբերից, այդ իսկ պատճառով՝ ինձ համար որոշ բաներ պարզ չեն: Հարցս հետևյալն է. շահութահարկի մասով ունենք գերավճար: Արդյո՞ք այդ գերավճարը մի թիվ է, որից համակարգը ավտոմատ հանել է ամսական կանխավճարները (նախորդ տարվա շահութահարկի 1/16)` անկախ նրանից` կանխավճարներ կատարվել են, թե ոչ, որովհետև, ինչպես հասկացա, կանխավճարներ չեն արվել, ուղղակի ինչ որ կլոր գումարներ են փոխանցվել: Շնորհակալ եմ:

Արփինե.

Եթե ֆիզիկական անձի տարեկան եկամտահարկի պարզեցված ձևում 33-րդ տողը ավելի մեծ է, քան 32-րդ տողը, ապա տող 34-ում գրու՞մ ենք 33-րդ տողի թիվը: Իսկ 36-րդ տողը պարտադի՞ր է լրացնել: Նախապես շնորհակալություն:

Anna.

Հարգելի հաշվապահներ, եթե վաճառատեղի վարձակալական պայմանագրի համաձայն վարձակալը վարձատուին վճարել է վարձավճար և որպես հավաստող փաստաթուղթ ստացել է դրամարկղի մուտքի անդորրագիր առանց հաշիվ-ապրանքագրի, ապա տվյալ դեպքում կարելի՞ է արդյոք շահութահարկը հաշվարկելիս այն որպես նվազեցում դիտել: Կանխավ շնորհակալություն:

Էլլա.

Բարև ձեզ: Աշխատողը աշխատել է 2010թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը, այսինքն` մեկ ամիս: Ինչպե՞ս կարող եմ վերջնահաշվարկ կատարել, եթե ամսական աշխատավարձը 50 000 դրամ է: Իմ կարծիքով՝ վերջնահաշվարկ չի կատարվում, որովհետև միջին ամսական աշխատավարձը = 0:

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում մարտի 10-ին տեղի ունեցած աուդիտորների որակավորման քննության ադյունքները: Հրավիրված 22 դիմորդներից քննությանը մասնակցել է 15-ը, որոնցից 4-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական:

Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի մարտի 14-ի դրությամբ որակավորման վկայական ունի թվով 179 աուդիտոր:

Աղբյուր` Minfin.am

Վլադ.

Բարև ձեզ:

Ես աշխատում եմ մի ՍՊԸ-ում, մենք ապառիկով տեխնիկա ենք վաճառում և ցանկանում ենք ակցիա կազմակերպել, հաճախորդի փոխարեն առաջին ամսվա մուծումը կատարել: Օրինակ՝ եթե հաճախորդը գնում է 200 000 դրամ արժողությամբ ապրանք 10 ամսով, ապա մենք առաջին ամսվա 20 000 դրամը վճարում ենք: Սակայն ես այդքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս ամենը ձևակերպել, որպեսզի մենք ավելորդ շահութահարկ չվճարենք: Կանխավ շնորհակալություն:

Իննա.

Հարգելի կոլեգաներ,
կազմակերպությունը զբաղվում է վարձակալությամբ տարածքներ տրամադրելով և ունի կնքած պայմանագիր իրավաբանական անձի հետ, որ 2 ամիս տարածքը տրամադրվելու է անվճար հիմունքներով: Հարցս հետևյալն է` ի՞նչ պարտավորություններ են առաջանում կազմակերպության մոտ, որը ԱԱՀ-ով չի հարկվում: Շահութահարկի հոդված 16-ում գրված է միայն, որ անհատույց տրամադրած ակտիվները չեն նվազեցվում համախառն եկամտից: Արդյո՞ք հաշիվ-ապրանքագիր պետք է դուրս գրվի, թե՞ միայն հանձնման-ընդունման ակտ, և որտե՞ղ կարելի կարդալ անհատույց տրամադրած ակտիվների հարկման վերաբերյալ:
Կանխավ շնորհակալություն:

Իննա.

Կազմակերպությունը կատարում է միաժամանակ ԱԱՀ-ից ազատված և հարկվող գործունեություն ծառայության ոլորտում: Համաձայն Հ 27 ԱԱՀ-ը հաշվանցում է` ելնելով տեսակարար կշռից: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ճիշտ է չհաշվանցվող ԱԱՀ նվազեցնել շահութահարկ հաշվարկելիս որպես չփոխհատուցվող հարկեր ԱԱՀ-ի գծով, թե՞ կա այսպիսի կետ ՝ միացնել ԱԱՀ-ն ապրանքի գներին կամ վերագրել արտադրության կամ շրջանառության ծախսերին: Նշեմ, որ կազմակերպությունը ապրանք ձեռք չի բերում:
Նախապես, հարգելի կոլեգաներ, շնորհակալություն:

Իզաբելա.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը մատուցում է ծառայություններ այնպիսի կազմակերպությունների, որոնք ազատված են ԱԱՀ-ից, և ՀԾ ծրագրով աշխատելիս ծրագիրը ԱԱՀ-ի հաշվարկում հաշվում է ԱԱՀ-ի դեբետից ազատվածի մասով ծառայությունների մեջ ԱԱՀ-ի ծախսագրումը և միացումը ծախսերին, սակայն ձևակերպում կատարելիս (դ-տ 713 կ-տ 5243) այն երևում է ԱԱՀ-ի և´ կրեդիտային, և´ դեբետային մասում: Ինչպե՞ս վարվել, ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:

Էմմա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Միջին ամսական աշխատավարձը ընդունելով 130000դրամ` 5-օրյա աշխատանքային շաբաթվա համար հաշվարկել հիվանդաթերթիկ մարտի 4-20-ի համար (2011թ.)` փոփոխված օրենքներով: Առձեռն ինչքա՞ն գումար է ստանալու աշխատողը, եթե 4-20-ը եղել է ժամանակավոր անաշխատունակ, իսկ մնացած աշխատանքային օրերին աշխատել է: Կարող եք գրել նաև աշխատողին վճարվելիք վերջնական գումարի չափը: