31/10/2026

Accountant.am

Տաթև.

Հարգելի հաշվապահներ, մեր ընկերության տնօրենը պետք է գործուղման մեկնի Դուբայ և անհրաժեշտությունից ելնելով իր հետ տանում է նաև գործընկերոջը, որի ճանապարհածախսը և գործուղման բոլոր ծախսերը պետք է հոգա ընկերությունը: Ինչպե՞ս կարելի է հաշվապահորեն ձևակերպել և հիմնավորել այդ ծախսերը:

Մարիա.

Բարև Ձեզ:
Հարգելի հաշվապահներ, եթե հարկային հաշիվ լրացնելիս թյուրիմացաբար սխալ է տեղի ունեցել բնօրինակի վրա, և չափման միավորի տեղում “հատ” բառի փոխարեն լրացվել է քանակը`ասենք 71, նման սխալը ինչպե՞ս կարելի է շտկել կամ չշտկելու դեպքում մի՞թե փաստաթուղթը կհամարվի սխալ լրացված:

Մանուշ.

Շնորհավոր բոլոր կանանց մարտի 8-ը:
Բարև Ձեզ, ես լսել եմ, որ Հայաստանի տարածքում օրապահիկի գումարը ավելացել է, նախկին 2000 դրամի փոխարեն դարձել է 8000 դրամ, խնդրում եմ պատասխանեք ինձ, ես ճի՞շտ եմ լսել, թե՞ ոչ:

Էլեն.

Հարցս հետևյալն է` իրավաբանական անձանց միջև առուվաճառքի և մատակարարման դեպքում (եթե միանգամյա գործարք չէ) պայմանագիր կնքելը արդյո՞ք անհրաժեշտ է, թե՞ հաշիվ-ապրանքագիրը բավարար է: Պայմանագիր չկնքելը ի՞նչ հետևանք կարող է ունենալ:

ԱՆՆԱ.

Հարգելի կոլեգաներ,
ընկերությունը կանխիկ ձեռք է բերել հեռուստացույց 172 000 դրամ արժողությամբ: Արդյո՞ք այն պետք է համարել հիմնական միջոց, թե՞ կարելի է ամբողջությամբ ծախսագրել:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողը գնացել է արձակուրդ 11.02.2011-08.02.2011: Սակայն արձակուրդի ընթացքում աշխատողը ներկայացրել է դիմում աշխատանքից ազատման: Հունվարին հաշվարկել եմ 33333, իսկ փետրվարին 14286: Հաշվարկել եմ 3% – 1000դր հունվարի համար, իսկ փետրվարի – 429 դրամ: Գործատուի սոցը հունվարի համար հաշվարկել եմ 8999, իսկ փետրվարին արդյո՞ք գործատուն սոց. չի վճարում:

Վիկտորյա.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես խնդրում եմ ինձ ասեք, թե որտեղ կարող եմ կարդալ գույքագրման վերաբերյալ: Ես լսել եմ, որ հիմա էլ պարտադիր չի գույքագրում անցկացնել յուրաքանչյուր տարի: Արդյո՞ք դա ճիշտ է: Եվ որտեղի՞ց կարող եմ դա ճշտել: Շնորհակալություն:

Մհեր.

Եթե նվազագույն աշխատավարձը սահմանված է 32500 դրամ և նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն այն չի ներառում իր մեջ աշխատավարձից վճարվող հարկերը, ապա կարելի՞ է աշխատողի աշխատավարձը սահմանել 32500 դրամ, որից այդ դեպքում աշխատողը կստանա 31525 դրամ:

Ժաննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Մեր հիմնադրամը ուզում է օգնել կոնկրետ գյուղի բնակիչներին: Պայմանագրով ամեն ընտանիքին տալ խնամքի և օգտագործման համար մի կով, նրանցից առաջին 2 տարվա ընթացքում վերցնել ստացված կաթի մի մասը, իսկ երրորդ տարում արդեն նվիրատվության պայմանագրով կովը նվիրել տվյալ ընտանիքին: Ես առաջին անգամ եմ առնչվում այս բնագավառի հետ: Եթե կարելի է, խնդրում եմ հուշել, թե ինչ հարկային պարտավորություններ են առաջանում ըստ էտապների: Կանխավ շնորհակալ եմ:

Անի Աբրահամյան.

Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է` հիմնական միջոց վերանորոգելիս ո՞ր դեպքում է ավելանում հ.մ. արժեքը, ո՞ր դեպքում վերանորոգման արժեքը ճանաչվում ծախս: Եվ արդյո՞ք դա կարգավորվում է ՀՀ որևէ օրենքով: Կանխավ շնորհակալություն:

Anna.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, կազմակերպությունը արդեն մի քանի տարի է չի աշխատում, հիմնադիրը հանդիսանում է նաև տնօրեն: Այդ ընթացքում վճարվել են սոց. ապ. վճարները և ներկայացվել են հաշվետվություններ: Ուզում ենք դիմում գրել հարկային տեսչություն կազմակերպության գործունեության դադարեցման վերաբերյալ: Կարող եմ արդյոք հիմնադրին (տնօրենին) ազատել աշխատանքից, որպեսզի ազատվենք անիմաստ պարտականություններից: Կանխավ շնորհակալ եմ:

Արմինե.

Բարև, հարգելի կոլեգաներ: Նախ շնորհավորեմ բոլոր կանանց միամսյակը: Ես մարզադպրոցի հաշվապահն եմ: Միջնակարգ դպրոցը իր մարզադահլիճը տրամադրել է մեզ` մարզումներ անցկացնելու համար: Այժմ ուզում ենք կնքել փոխադարձ պայմանագիր: Ես սկսնակ եմ: Խնդրում եմ ասեք` ինչ կարգով պետք է կնքեմ, և հատուկ փաստաթուղթ կա՞, թե՞ չէ: Եթե կա, ապա խնդրում եմ ուղարկեք mar.sport շնիկ mail.ru հասցեով: Խնդրում եմ, շտապ է:

Գայանե Ա.

Բարև Ձեզ, շնորհավորում եմ բոլոր Կանանց մարտի 8-ը:
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` եթե աշխատողը աշխատել է 3 ամիս, այնուհետև գնացել է ֆիզ.արձակուրդ, հիմա նրա միջին ամսականը հաշվարկելիս պե՞տք է 3 ամսվա գումարը բաժանեմ 12-ի:
Շնորհակալություն:

Աննա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ, ստուգեք՝ ճիշտ եմ կատարել հաստատագրված վճարի հաշվարկը:
Վարսավիրանոցը ունի 1 վարսավիր և 1 մատնահարդար: Ամսվա աշխատանքային օրերը հաշվարկվել է 27 օր: Վարսավիրանոցը գտնվում է Երևան քաղաքում, որի ուղղիչ գործակիցը 1,0 է: Վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեության հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 420-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:
Իսկ սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա հետ համեմատ կազմել է 110,6 %: Տվյալ դեպքում հաստատագրված վճարը տվյալ ամսվա համար հավասա՞ր է
ՀՎ=Պ+Տ+Օր+Գ+Ա=420*2*27*1,0*1,1=24948դրամ։
Ճի՞շտ եմ կատարել հաշվարկը:

Արսեն.

Հարգելի գործընկերներ, անհրաժեշտ է կազմակերպության ներքին կանոնակարգի որևէ օրինակելի ձև: Առկայության դեպքում խնդրում եմ ուղարկել arskarapet շնիկ yahoo.com էլ. հասցեին:
Նախապես շնորհակալություն:

Անահիտ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Մատուցվել է էլեկտրաէներգիայի ծառայություն փետրվար ամսին: Հարկային հաշվում նշվել է մատակարարման ամսաթիվ 28.02.2011, իսկ հարկային հաշվի դուրս գրման ամսաթիվ` 03.03.2011: ԱԱՀ-ի ո՞ր ամսվա հաշվարկում պետք է ներառեմ այդ հաշիվը: Խնդրում եմ տալ ստույգ պատասխաններ: Կանխավ շնորհակալ եմ:

Արմինե.

Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, եթե ես հաշիվ-ապրանքագրով խանութին մթերք եմ վաճառել, բայց խանութը հաշիվ-ապրանքագիրը չի գրանցել, դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ: Վտանգավո՞ր է արդյոք գործարք իրականացնող կողմերից միայն մեկի մոտ հաշիվ-ապրանքագրի առկայությունը:

Արթուր.

Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ յոթ քառակուսի մետրը չգերազանցող տաղավարում պատճենհանման (xerox) և (print) ծառայություններ մատուցել: Խնդրում եմ ինձ ասել, թե ինչ հարկատեսակներ և պարտադիր վճարներ պետք է մուծեմ, և դրանք ինչպես են հաշվարկվելու ու ինչքան են կազմելու, եթե գրանցվելու եմ որպես անհատ ձեռնարկատեր:

Shushanik.

Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց.
եթե կազմակերպությունը շահութահարկի կանխավճարը կատարում է 1/6-ով և նվազագույն շահութահարկի վճարում չի լինում, շահութահարկի հաշվարկի նվազագույնի շահութահարկի մասում (ըստ եռամսյակների) արդյո՞ք որևէ բան պետք չէ՞ լրացնել: Եվ որտե՞ղ է երևում մեր կատարած կանխավճարները այդ դեպքում: