31/10/2026

Accountant.am

Լուսինե.

Ես Երևանի քաղաքացի եմ, և դեկտեմբերի 29-ին դուրս եմ եկել աշխատանքից, որտեղ աշխատել եմ 2 տարի, և այդ տարիների ընթացքում չեմ ստացել արձակուրդային: Սակայն մեր կազմակերպությունը, որը հանդիսանում է ՍՊԸ, հրաժարվում է վճարել իմ վերջնահաշվարկըˋ ասելով, որ նման բան գոյություն չունի, չնայած այն բանի, որ ես գրանցված եմ եղել: Խնդրում եմ ասեք, ու՞մ դիմեմ, որպեսզի կարողանամ լիարժեք տեղեկանալ, արդյոք ունեմ ես այդ իրավունքըˋ պահանջելու ինձ հասանելիք վերջնահաշվարկը, թե՞ ոչ:

Կարինե.

Բարև ձեզ, հարցս հետևյալն է. ես աշխատում եմ գրավատանը, կցանկանայի իմանալˋ հաճախորդին գրավի դիմաց գումարը տրամադրելիս ելքի օրդեր լրացվու՞մ է, թե՞ ոչ, և տոկոսները վճարելիս մուտքի օրդեր կազմվու՞մ է արդյոք: Յուրաքանչյուրը քանի՞ օրինակ:

Աննա Հարոյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, եթե կազմակերպությունը տվել է գործունեության դադարեցման դիմում ՀՏ և ողջ 2010-ին ոչ մի եկամուտ չի ունեցել, արդյո՞ք պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություններˋ Ձև 1 և Ձև 2:
Կանխավ շնորհակալ եմ:

Արփինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, շնորհավոր բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը, հարցս այսպիսին է. ՍՊԸ-ն հոկտեմբերին ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա, ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ դրա վերաբերյալ: Գույքահարկի՞:
Եվ ընդհանրապես, ի՞նչ պարտավորություններ են առաջանում ՍՊԸ-ի համար:

Գրասենյակ

Ահա և եկավ “երկար սպասված” երկուշաբթին` այս տարվա առաջին աշխատանքային օրը: Եվ չնայած առջևում “Հին տոմարով Նոր Տարին” է, թվերը, հաշվետվությունները և տնօրենը սպասել չեն կարող:

Դե ինչ, մասնագետները խորհուրդ են տալիս “թեթև տանել” հետտոնական “ակլիմատիզացիան” և ոչ մի դեպքում չմեղադրել ինքներդ Ձեզ ցածր արտադրողականության մեջ: Դա միայն կմեծացնի բացասական ազդեցությունը և չի նպաստի սեղանին դրված թղթերի կույտի վերացմանը: Ավելի լավ է աստիճանաբար Մանրամասն

Հասմիկ.

Հարգելի կոլեգաներ, կխնդրեի հուշել.
ապրանքների մատակարարման հարկային հաշիվ թղթային տարբերակով դուրս գրելու դեպքում դուրսգրման ամսաթիվը լրացնելուց հետո մատակարար ամսաթիվն նու՞յնպես պիտի լրացնել:
Իսկ ընդամենը որ նշված է մուգ տողով, բացի ԱԱՀ-ի դաշտից, պիտի վերևում լրացված տվյալները ասենք գինը քանակը և այլն դրա դիմաց լրացվի՞, թե աղյուսակի գրածը բավարար է: Եվ կնիքը պիտի դրվի չէ՞, եթե ՍՊԸ-է:

Գոհար.

Ես ՊՈԱԿ-ի սկսնակ հաշվապահ եմ և խնդրում եմ օգնել ինձ աշխատավարձի հարցում. եթե աշխատողին հրաման է տրվում դեկտեմբերի 24ին, ապա նրա աշխատավարձը հունվար ամսում ինչպե՞ս է հաշվարկվում, եթե աշխատավարձը գրվում է ամսվա կեսին: Նա վարձատրվում է աշխատա՞ծ օրերի համար, թե՞ ինչքան որ հաստիքով հասնում է:

Aleqs.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
ֆիզիկական անձն ունի 30 քմ. տարածք, որը տրված է վարձակալության: Վարձակալը կարո՞ղ է 15 քմ. տրամադրել ենթավարձակալության, այսինքն` մի մասը: Քաղ. օրենսգրքի 620 հոդվածում վերջինիս մասին ոչինչ ասված չէ:

Հերմինե.

Հատուկ կատեգորիայի աշխատողների ամենամյա լրացուցիչ արձակուրդի օրացուցային օրերի տևողությունը փոխվե՞լ է արդյոք աշխատանքային օրերով, եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել ցանկը:

Անի.

Խնդրում եմ օգնեք ինձ տալ աշխատավարձի, հեռախոսավարձի, տարածքի վարձակալության, սոց. վճարի, եկամտահարկի, շահութահարկի ճիշտ ձևակերպումներ ՀԾ հաշվապահական ծրագրով: Ինչպես նաև, եթե հնարավոր է, գրեք, թե որ հաշվներով պետք է ֆինանսական արդյունքը փակեմ: Նախապես շնորհակալ եմ:

Վանա.

Հարգելի կոլեգաներ, նախ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը: Հարցս հետևյալն է, խոսակցություններ են հնչում 6 000 000 շրջանառությունը չգերազանցողների վերաբերյալ, ըստ որի դրանք պետք է վճարեն արտոնագրային վճար, փորձում եմ ինչ որ հիմնավորող կամ հաստատող բան գտնել, չի ստացվում, խնդրում եմ արձագանքել, եթե տեղեկացված եք: Կանխավ շնորհակալ եմ:

Ալլա.

Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:
30.12.10-ին ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցման դիմում է ներկայացրել ՀՏ-ին: Սակայն ընկերության 3 աշխատակիցներ չեն ազատվել աշխատանքից, չի կատարվել վերջնահաշվարկ: Ինչպե՞ս վարվեմ, որպեսզի խախտումներ չլինեն: Կարո՞ղ եմ նրանցից համաձայնագրեր վերցնել աշխատավարձ չվճարելու վերաբերյալ, կամ… Ընկերությունը այլ եկամուտներ չունի, որպեսզի գոնե կատարի սոցապ հատկացումները: Կանխավ շնորհակալ եմ բոլորից:

Մարիամ.

Հարգելի հաշվապահ,
Հարցս հետևյալն է.

Ցանկանում եմ երեք ամսով մեկնել իմ աշխատանքի հետ չկապված դասընթացների, կարո՞ղ եմ արդյոք պահպանել իմ աշխատատեղը, կհաշվարկվի՞ արդյոք այդ ժամանակամիջոցը որպես աշխատանքային ստաժ, ինչպե՞ս պետք է ձևակերպվի արձակուրդը: Խնդրում եմ նշել իրավունքի աղբյուրը:

Անուշ.

Հարգելի կոլեգաներ, շնորհավորում եմ ձեր Նոր տարին և Սուրբ Ծնունդը:

Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Կարո՞ղ է Ա/Ձ հանդիսացող անձը ընդունվել աշխատանքի (օրինակ՝ ՍՊԸ-ում)՝ որպես հիմնական աշխատող: Արդյո՞ք նույն գործընթացն է իրականացվում, ինչ սովորական աշխատող ընդունելու դեպքում:

Թամարա.

Բարև: Ես շատ հետաքրքրված եմ բանկերում հաշվապահական հաշվառումով, ինձ անհրաժեշտ է բավականին շատ ինֆորմացիա դրա վերաբերյալ: Խնդրում եմ ինձ օգնել այդ հարցում: Նախապես շնորհակալություն:

Սիրարփի.

Եթե կազմակերպությունը մատուցում է ծառայություն ֆիզիկական անձանց համաձայն կնքված պայմանագրի, անհրաժե՞շտ է արդյոք գրել էլեկտրոնային հարկային հաշիվ, թե՞ բավարար է կատարել դրամարկղի մուտք:

Արթուր.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս, նախապես շնորհակալություն.
Ես գրանցված եմ որպես Ա/Ձ, չեմ համարվում ԱԱՀ վճարող: Երրորդ եռամսյակում ունեցել եմ ապրանքի ձեռքբերման ֆակտուրաներ (կանխիկ ԴՄՕ-ով), որոնց գումարը գերազանցում է 100000-ը, բայց ոչ 300000-ը, և տրված է կլազմակերպություններից, որոնք աշխատում են ԱԱՀ-ով (փաստաթղթում նշված է ԱԱՀ-ն):
Հարկայինից նամակ եմ ստացել որ երրորդ եռամսյակում ունեցել եմ գործարքներ, որոնց համար ԱԱՀ-ի մասին օրենքի 20-րդ հոդվածով պետք է տեղեկություն ներկայացնեմ հարկային:
Հարցս հետևյալն է. պե՞տք է արդյոք ես տեղեկություն ներկայացնեմ հարկային այդ ձեռքբերումների վերաբերյալ, թե՞ դա ուղղակի անճշտություն է ՀՏ-ի կողմից:

Վարդգես.

Հարգելի տնտեսագետ-հաշվապահներ, օգնեք ինձ հետևյալ հարցով: Ինտերնետային առևտրային կայքէջ բացելու համար ի՞նչ բանկային, պետռեգիստրային ու հարկային աշխատանքներ պետք է արվի: Կանխավ շնորհակալություն:

Ա..

ՍՊԸ-ն զբաղվում է շին. նյութերի մատակարարումով (տենդեր, ոչ թե շին. աշխատանք, ալյ մատակարարում): ԱԱՀ վճարող եմ, ունեմ առաքման գիրք Ք.Երևան M13 հասցեում: Խնդրում եմ ասեք, Ք.Արարատի կամ Ք.Հրազդանից գնված ցեմենտը պե՞տք է ետ բերեմ, M13 հասցե գրքում գրանցեմ ու հետո մատակարարեմ Ք.Կապան ու Ք.Ստեփանավան: Ի վերջո Ք.Իջևանից գնված ավազը Ք.Նոյեմբերյան մատակարարելու համար ե՞տ բերեմ, M13 հասցեի գրքում գրանցեմ ու հետո մատակարարեմ: 28-ով պրոբլեմ կա:

Հասմիկ.

Բարև ձեզ, ես սկսնակ եմ և ուզում եմ մի քանի բան իմանալ: Ա/Ձ-ն իր հայտը նույնպե՞ս պետք է ներկայացնի սոց. ու վճարի եկամտահարկ, բացի 5000-ից, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, Ա/Ձ-ն հաստատագրված վճար վճարող է: