31/10/2026

Accountant.am

Դավիթ.

Ողջույն ձեզ: Ինձ հետաքրքրում է այսպիսի հարց. ունեմ անհատ ձեռներեց, աշխատող չեմ ընդունել, ուզում եմ իմանալˋ եռամսյակային հաշվետվություն պե՞տք է ներկայացնեմ, թե՞ ոչ:

Rimma.

Բարև ձեզ, ես ունեմ հումանիտար կրթություն, բայց ցանկություն ունեմ հաճախելու հաշվապահական դասընթացների: Արդյո՞ք հնարավոր է հաշվապահական դասընթացների հաճախելով դառնալ հաշվապահ, և որտե՞ղ խորհուրդ կտաք հաճախել:

Մանուշակ.

Ես գտնվում եմ հղիության 37 շաբաթում: Աշխատում եմ երկու կազմակերպություններում, մի աշխատավայրում ձևակերպել են ֆիզ. արձակուրդ ըստ իմ ներկայացրած բուլետենի հղիության համապատասխան ամանակահատվածում, մյուս աշխատավայրում դեռևս արձակուրդի չեմ գնացել: Երկրորդ աշխատավայրի դեպքում ես ուզում եմ միայն ետծննդյան արձակուրդ, սակայն ինձ ասում են, որ դա հնարավոր չէ, արձակուրդը չի կարելի կիսել երկու մասի: Ո՞րքանով են նրանք իրավացի:

Ալիկ Աղաբաբյան.

Կխնդրեի օգնել ինձ մի հարցում:
Անհատ Ձեռնարկատիրոջ կանոնադրության նմուշ որտեղի՞ց կարող եմ գտնել: Արդյոք կա՞ նման հասկացություն: Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացում և որտե՞ղ:
Կանխավ շնորհակալ եմ:

Arman.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի ինձ օգնել 1 հարցում: Ա/Ձ-ի համար տարեկան ի՞նչ հաշվետվություններ են հանձնվում: Եվ իհարկե, եթե դժվար չի, ուղարկեք իմ էլեկտրոնային հասցեինˋ astxer-86 շնիկ mail.ru
Կանխավ շնորհակալ եմ:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինչքան հնարավոր է շտապ օգնել հետևյալ հարցում. ԱԱՀ մասին ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն, եթե ԱԱՀ վճարող անձինք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ, ապա նրանք կարող են հաշվանցել միայն հարկվող գործարքների իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող ԱԱՀ-ի գումարները: Այդ նպատակով ԱԱՀ վճարողները պարտավոր են Մանրամասն

Վարդգես.

Հարգելի տնտեսագետներ / հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ եկամտահարկ, շահութարկ և հաստատագրված վճար տերմինները: Հարկայինի կայքերում սույն տերմինների բացատրությունը բարդ ու խճճված է բնութագրվում: Ձեզանից ակնկալում եմ պարզ և հստակ բացատրություն:
Կանխավ շնորհակալություն:

Anna.

ԱԱՀ-ի ՀՀ Օրենքի 3-րդ հոդվածի “թ” ենթակետի համաձայն ԱԱՀ-ի շեմը չի կիրառվում «Հարկերի մասին» օրենքի 11.1 հոդվածով սահմանված՝ հարկաման նպատակով փոխկապակցված համարվող անձանց նկատմամբ:
Խնդրում եմ պարզաբանել, արդյո՞ք իրավաբանական անձ հանդիսացող ՍՊԸ-ին դա վերաբերվում է, եթե այդ ՍՊԸ-ի հիմանդիրը հանդիսանում է տվյալ կազմակերպության միակ մասնակիցը (ունի 100% մասնաբաժին), ինչպես նաև հանդիսանում է գործադիր մարմնի իրավասություններն իրականացնող անձ (տնօրեն): Նշեմ նաև, որ չունի այլ իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալներում բաժնեմաս կամ փայաբաժին:
Նախապես շնորհակալ եմ:

Կարինե.

Ինչպես հայտնի է, բացի հանրակրթական վայրերից, բոլորն անցել են հնգօրյա աշխատանքային համակարգին, սակայն եթե աշխատում են վեցօրյա, ապա վեցերորդ աշխատանքային օրը վճարվում է կրկնակի, ինձ անհրաժեշտ է դրա որոշումը:

Աստղիկ.

Հարգելի հաշվապահներ, հայցում եմ Ձեր օգնությունը: Մեր ընկերությունը գնել է ավտոմեքենա` ներմուծող ընկերությունից: Ավտոմեքենան մարդատար է և օգտագործվելու է որպես ծառայողական: Նրանց կողմից տրված հաշիվ-ապրանքագրում նշված է ԱԱՀ, որը մուծվել է մեր ընկերության կողմից: Խնդրում եմ պարզաբանեք, նշված ԱԱՀ-ի գումարը հաշվանցման ենթակա է, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:

Գայանե.

Խնդրում եմ պատասխանել, թե որ կազմակերպություններն են ներկայացնում հրապարակվող հաշվետվություններ, և եթե տվլյալ տարում իրացման շրջառությունը գերազանցել է 1 մլդ. դրամը, արդյո՞ք պարտադիր է, որ ֆին. հաշվետվությունը ստորագրի լիցենզավորված գլխ. հաշվապահը:

ալ-Խորեզմի

ալ-Խորեզմի

Արաբական թվերը առաջացել են Հնդկաստանում V դարից ոչ ուշ: Այդ ժամանակ էլ բացահայտվել և ձևավորվել է զրոյի (շունյա) հասկացությունը, որը թույլ է տվել անցնել թվերի դիրքային գրառմանը:

“Արաբական թվեր” անվանումը ձևավորվել է պատմականորեն, քանի որ հենց արաբներն էին տարածում տասնորդական դիրքային համակարգը:

Ավանդական արաբական թվերը (տե´ս աղյուսակի երկրորդ սյունը, ձախ ընտրանք ) հանդիսանում են հնդկական թվերի ձևափոխված գծագրերը:

Գրառման հնդկական համակարգը լայնորեն ժողովրդականացրել է ալ-Խորեզմին, հանրահայտ “Կիտաբ ալ-ջաբր վա-լ-մուկաբալա” աշխատության հեղինակը: Այս աշխատության անվանումից է առաջացել “ալգեբրա” (հանրահաշիվ) տերմինը:

Մանրամասն

Արմեն.

Բարև Ձեզ,
կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս` հասարակական կազմակերպության պետական գրանցումից հետո պարտադի՞ր է այն գրանցել վիճակագրական ծառայությունում: Կխնդրեի հարցին պատասխանեիք` օրենքներից կատարելով համապատասխան մեջբերումներ:
Կանխավ շնորհակալություն:

Հռիփսիմե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ գլխավոր գրքի վարման մասին: Պարտադի՞ր է, որ կազմակերպության հաշվապահությունը վարի գլխավոր գիրք: Շրջանառության տեղեկագիրը կարող է փոխարինել գլխավոր գրքին: Շնորհակալ եմ:

Կարինե.

Եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում մինչև երեխայի երկու տարին լրանալը, բայց ցանկանում է գնալ աշխատանքի մինչ այդ ժամկետի լրանալը, պետք է նոր դիմում գրի, հրաման ձևակերպվի: Խնդրում եմ օգնեք իմանալ ճիշտ կարգը:

Հայկ.

Բարև ձեզ,
ինձ հետարքրում է շահութահարկի հաշվումը ներմուծողի համար (ԱԱՀ-ով ենք աշխատում): Եթե կարելի է, կոնկրետ օրինակի վրա: Ենթադրենք, ես ներմուծում եմ ֆլեշներ, որոնց ինվոյսային արժեքն է 2160 դրամ, մաքսատունը դա իրա ունեցած “վերահսկիչ թվով” հաշվում է 3281 դրամ, և մենք տեղումˋ մաքսատանը, վճարում ենք 656 դրամ, այնուհետև այդ ապրանքը վաճառվում է 3600 դրամով: Ի՞նչ շահութահարկ է ինձանից դրա համար գանձվելու: Եվ ինչպե՞ս դա կարող եմ հաշվել:
Շնորհակալություն:

ashot.

Կազմակերպության դրամարկղից տրված կանխիկ գումարով հաշվետու անձը կատարում է վճարում բանկային համակարգի միջոցով` ձեռքբերված ապրանքի դիմաց: Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ: