31/10/2026

Accountant.am

Gayane.

Բարև հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, կազմակերպությունը կնքել է պայմանագիր Ա/Ձ -ի հետ 3 ամիս ժամանակով, պայմանագրում նշված է, որ գումարը պետք է վճարվի ընդունման-հանձնման ակտը ստորագրելուց հետո, ես ինչպե՞ս եմ վճարումˋ միանվագ, թե ամեն ամսվա համար, նախապես շնորհակալ եմ:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի հետ մեր կազմակերպությունը կնքել է տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր, համաձայն որի ֆիզ. անձը պարբերաբար անձամբ իր տրանպորտային միջոցով մեր կազմակերպության համար կատարում է վառելիքի փոխադրում, որի համար մենք նրան տալիս ենք վառելիք, յուղ և որոշակի գումար որպես վարձավճար և այդ վարձավճարից պահում ենք միայն եկամտահարկ: Ճի՞շտ ենք վարվում, թե՞ ոչ: Արդյո՞ք մենք պետք է նրա հետ կնքեինք քաղաքացիաիրավական պայմանագիր և հաշվարկեինք նաև սոց. վճար:

Էլմիրա Հովհաննիսյան.

Բարև Ձեզ,
Որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել հաշվապահական թեստեր և խնդիրներ:
Ես սկսնակ հաշվապահ եմ և ավարտել եմ IATC-ի հաշվապահական կուրսերը:
Նախապես շնորհակալ եմ:

Հարգանքներով,
Էլմիրա Հովհաննիսյան

Քրիստինե.

Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Շատ եմ խնդրում, օգնեք ինձ ճիշտ կատարեմ ընկերության ավտոմեքենայի վաճառքը: ՍՊԸ-ն ՓՄՁ է և ԱԱՀ -ով չի հարկվում, և իրեն պատկանող մեքենան 2003 թ-ի է, ամբողջությամբ ամորտիզացվել է: Այժմ ՍՊԸ-ն վաճառվելուց ի՞նչ հարկային պարտավորություն ունի և կարող է արդյոք կանխիկ վաճառք կատարել և այդ դեպքում ՀԴՄ-ո՞վ: Մեքենայի վաճառքի մինիմալ արժեքը ինչքա՞ն կարող է լինել: Շնորհակալություն…

Anush.

Հարգելի կոլեգաներ,
Կազմակերպությունն իր կարիքների համար վարձակալել է տրանսպորտային միջոցներ /մարդատար /: Մեքենաների շահագործման համար կազմակերպությունը սահմանել է վառելիքի ամսական ծախսի սահմանաչափեր /դրամային արտահայտությամբ/: Ծախսերը հիմնավորելու համար, յուրաքանչյուր ամիս գրվում են զեկուցագրեր, կցելով ՀԴՄ կտրոնները: Այսքանը բավարա՞ր է ծախսերը հիմնավորելու համար, թե՞ անհրաժեշտ է նաև կազմել երթուղային թերթեր:
Շնորհակալ եմ:

Նարինե.

Բարև Ձեզ,
Կարո՞ղ եք օգնել մի հարցում:
ԱԱՀ-ի հաշվարկի մեջ 16 Ա ի՞նչ գումար է գրվում, նկատի ունեմˋ ՀԴՄ-ով գնված ապրանքներն էլ, թե ոչ (տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների): Խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն գրեք:
Կանխավ շնորակալ եմ:

Անուշիկ.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, եթե ֆիզ անձի, որը ԱՁ չէ, բանկային հաշվին որոշակի մեծ գումար է փոխանցվում, ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Շնորհակալություն:

Կամո.

Հարգելի կոլեգաներ, հետաքրքիր է, թե ինչպես կվարվեիք, եթե ոչ ռեզիդենտ փոխադրող ընկերությունը Ձեզ ներկայացրած ինվոյսում չի առանձնացրել Հայաստանի տառածքին բաժին ընկնող ծառայության գումարը, այսինքն մեկ տողով գրեր, օրինակ, Փոթի-Երևան- 2000 USD

Վիկտորյա.

Հարգելի գործընկերներ,
Ճիշտ կլինի արդյոք, եթե ընդունեմ ներքին իրավական ակտ 2009-2010 տարվա կուտակված արձակուրդը 2010-2011 տարի տեղափոխելու մասին, և այդ իրավ. ակտը ստորագրեն բոլոր աշխատողները, յուրաքանչյուր աշխատողի համար առանձին հրաման տալու փոխարեն:

Գոգ.

Եթե աշխատողին ամենամյա արձակուրդը տրամադրվել է մասերով, և մի մասը արդեն օգտագործել է աշխատողը, հրամանի մեջ գրվել է կոնկրետ, թե մյուս կեսը երբ պետք է հատկացվի, օրինակ՝ դեկտեմբերի 1-ին, բայց աշխատողը չի ուզում գնա, այս դեպքում ի՞նչ ենք անում: Նա գրում է դիմում և խնդրում է, որ ամենամյա արձակուրդի չօգտագործված կեսը նրան տրամադրենք այլ ժամանակահատվածում կամ միացնենք հաջորդ տարվա արձակուրդին: Այս դեպքում պարտադի՞ր է հրաման ձևակերպել մինչև դեկտեմբերի 1-ը արձակուրդը տեղափոխելու մասին, թե՞ կնքել ուղղակի համաձայնագիր կամ էլ բավարարվել դիմումով: Խնդրում եմ, պատասխանեք:

Սոֆա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Հարսանյաց սրահը (ՍՊԸ) ֆիզ. անձից վերցնում է վարձակալությամբ հարսանյաց զգեստներ և տալիս վարձով: Ի՞նչ պայմանգրեր պետք է կնքել ֆիզ. անձանց հետ: Եթե կան օրինակներ, խնդրում եմ ուղարկեք: Կանխավ շնորհակալություն:

Տաթևիկ.

Բարև ձեզ, ես աշխատում եմ պետական ոչ առևտրային կազմակերպությունում, կարո՞ղ եք ինձ ասել, իրավունք ունի ՊՈԱԿ-ը ունենալ ներկայացուցչական ծախսեր, օրենքի ո՞ր հոդվածներով է կարգավորվում ՊՈԱԿ-ան ծախսերը:

Մարիամ.

Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք.
1. Ինձ հետաքրքրում է, այժմ է՞լ են պլաստիկ քարտերով վճարումների դեպքում տրվում ՀԴՄ-ի կտրոններ, թե այդ կարգը չի գործում:

2. Եթե աշխատողը աշխատում է առողջության համար վնասակար պայմաններում, ապա հավելյալ արձակուրդի և աշխատավարձի ի՞նչ նորմեր կան:

Արմինե.

Հարգելի կոլեգաներ, ես աշխատում եմ մարզադպրոց ՊՈԱԿ-ում: Սեպտեմբերի 14-ին ընդունել եմ աշխատանքի մարզիչին և նոյեմբերի 1-ին ազատել: Խնդրում եմ ասեք, ես վերջնահաշվարկ պե՞տք է տամ, թե չէ: Եթե տամ, ապա ինչպե՞ս հաշվեմ ու ի՞նչ ետպահում պետք է անեմ: Խնդրում եմ շտապ պատասխանել:

Marine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ թվարկել բոլոր այն իրավական ակտերի անուններն ու համարները, որոնք վերաբերվում են աշխատավարձին, հատկապես ինձ ինֆորմացիա է հարկավոր մասնավոր ուսումնական կենտրոնում դասավանդող մասնագետների աշխատավարձի հաշվարկման վերաբերյալ:

Մարգարիտա.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել:
Վերջին գործատուն կորցրել է իմ աշխատանքային գրքույկը, իսկ նախորդ ընկերությունը, որտեղ ես աշխատել եմ մինչ այսօր, այլևս գոյություն չունի, և ես չունեմ ոչ մի ինֆորմացիա նրանց վերաբերյալ, չգիտեմ, ինչպես պետք է վերականգնեմ այդ տարիների աշխատանքային ստաժը: Բայց ունեմ հին աշխատանքային գրքույկի պատճեˋ 1 օրինակ: Ցավալի կլինի, եթե այդ տարիների աշխատանքն այդպես էլ վերականգնել չլինի, հնարավո՞ր է օգնել:
Հարգանքով,
Մարգարիտա:

R.A.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունն հանդիսանում է ԱԱՀ վճարող և պետք է վաճառի իր ՀՄ-ը` էքսկավատորը ֆիզ. անձի այն գնով, ինչ գնով որ այն ձեռք է բերել տարիներ առաջ` 560.000 ՀՀ դրամ, այս գումարն ամբողջովին ամորտիզացվել է: Այս դեպքում ընկերության մոտ առաջանում է ԱԱՀ-ի պարտավորություն: Պետք է արդյոք ընկերությունը ԴՄՕ-ի հետ դուրս գրի նաև հարկային հաշիվ:

Սիլվա.

Հարգելի հաշվապահներ, պատասխանեք, խնդրեմ, այս հարցիս: Գործատուն ցանկանում է ընդունել աշխատանքի ուսանողի: Բնականաբար նա պետք է աշխատի օրվա երկրորդ կեսից՝ 19-22-ը` 3 ժամ, քանի որ առավոտյան հաճախում է դասի, իսկ շաբաթ և կիրակի՝ 8 ժամյա աշխատանքային ռեժիմով: Կպահպանվի նաև 2-օրյա հանգիստ: Արդյո՞ք նա պետք է տեղեկանք բերի ԲՈՒՀ-ից և ի՞նչ ձևակերպումով: Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքել նրա հետˋ համատեղությա՞մբ, պե՞տք է արդյոք պայմանագրի մեջ նշել ժամերը: Տվյալ դեպքի համար ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը՝ ժամավարձային, գործավարձային, թե՞ դրույքաչափով: Մի խոսքովˋ այն ամենը, ինչ վերաբերում է այս խնդրին: Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:

Լունա.

Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ:
Իմ աշխատանքային պրակտիկայում առաջին անգամ է բախտ վիճակվել ունենալու հղի աշխատող: Իհարկե, սա շատ ուրախալի փաստ է, բայց ես կանգնել եմ փակուղու առաջ: Եթե փորձեք ինձ օգնել, շատ շնորհակալ կլինեմ, քանի որ չեմ տուժի ևˊ ես, ևˊ աշխատողը:
Հղի աշխատողին իր իսկ ցանկությամբ տրամադրվել է արձակուրդ 2010թ. հոկտեմբերի29-ից (13.02.2009-13.02.2010թթ աշխատանքի համար) և վերադառնալու էր աշխատանքի 26.11.2010թ (24 աշխ.օր): Սակայն նա բերել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդի թերթիկ, որը բժշկի կողմից բացվել է նոյեմբերի 16-ից մինչև 05.ապրիլի2011թ: Ինչպե՞ս վարվեմ, որ աշխատողը չտուժի: Խնդրում եմ խորհուրդ տվեք:Կանխավ շնորհակալություն:

Diana.

Հարգելի հաշվապահներ և իրավաբաններ, խնդրում եմ օգնեք քաղ.իրավ պայմանագրի հետ կապված հետևյալ հարցերում.
1. Ի՞նչ ժամանակով է կարելի կնքել քաղ.իրավ պայմանագիրը, եթե պայմանագրում նշված չէ գինը (գործարքային է)
2. Կարելի է արդյոք պայմանագիրը կազմել հետևյալ սկզբունքով. պայմանագիրը գործում է 2/երկու/ ամիս ժամկետով, իսկ վճարումը իրականացվում է հանձնման-ընդունման ակտը ստորագրելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Կանխավ շնորհակալ եմ:

N.N.

Բարև Ձեզ, եթե կազմակերպությունը գործունեության դադարեցման պատճառով ցանկանում է որպես նվիրատվություն իր պահեստի ապրանքները հանձնել մեկ այլ կազմակերպությանը (երկու կազմակերպությունների հիմնադիրները նույնն են), արդյոք կա որևէ սահմանափակում նման գործողության համար, և ինչպիսի՞ փաստաթուղթ է անհրաժեշտ կազմել, որպեսզի հետագայում այդ ապրանքները վաճառելուց խնդիրներ չառաջանան:

Անի.

Նորաբաց փոքրիկ խանութում /ՍՊԸ/ առաջին ամսում եղել է 700 դրամի առևտուր: Տպվել է հդմ կտրոն և տրվել հաճախորդին: ՀԴՄ-ով առևտուր անելու համար քանի՞ տոկոս են վճարում հարկ, ե՞րբ և ու՞մ:

Կանխավ շնորհակալություն: