Տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր

Արմեն.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի հետ մեր կազմակերպությունը կնքել է տրանսպորտային միջոցի վաձակալության պայմանագիր, համաձայն որի ֆիզ. անձը պարբերաբար անձամբ իր տրանպորտային միջոցով մեր կազմակերպության համար կատարում է վառելիքի փոխադրում, որի համար մենք նրան տալիս ենք վառելիք, յուղ և որոշակի գումար որպես վարձավճար և այդ վարձավճարից պահում ենք միայն եկամտահարկ: Ճի՞շտ ենք վարվում, թե՞ ոչ: Արդյո՞ք մենք պետք է նրա հետ կնքեինք քաղաքացիաիրավական պայմանագիր և հաշվարկեինք նաև սոց. վճար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Susanna

Հարգելի Արմեն,
Իմ կարծիքով, Ձեր կողմից կատարված վճարումը դա ծառայության դիմաց վճարում է, այսինքն պետք է կնքվի ք/ի պայմանագիր և հարկվի թե սոց և թե եկամատահարկ:

Արա

Իրականում այստեղ առկա է երու տիպի գործարք` ծառայություների մատուցում և գույքի վարձակարություն: Կարելի է կնքել տարբեր պայմանագրեր, կարելի է նաև կնքել 1 պայմանագիր, որտեղ խիստ սահմանվում են գործարքների ձևը, վճարման չափը և ժամկետները, հատուցւոմը …
Որպես հարկային գործակալ դուք պարտավոր եք կատարել`
եկամտահարկի պահումն ու բյուջե վճարումը վարձակալության գծով
եկամտահարկի և սոց.վճարի պահումն ու փոխանվումը ծառայության մատուցման գծով:
Հարկային և սոց.վճարի գծով պարտավորություների մասին (չափ, ժամկետ …) նույն պես նշեք պայմանագրում: