30/10/2026

Accountant.am

Աննա.

Եթե դժվար չէ, ասացեք՝ ես սեպտեմբերի 8-ին կստանամ անաշխատունակության թերթիկ դեկրետ գնալու համար: Հուլիս ամսին ես արձակուրդի մեջ եմ եղել: Դա ազդու՞մ է նպաստի գումարի վրա, թե՞ ոչ: Աշխատավարձս 50 000 դրամ է:

Ալինա.

Իրավաբանական անձի (ԻԱ-ի) համար որպես Գործադիր մարմին (տնօրեն, ղեկավար) բացի ֆիզիկական անձից կարող է հանդիսանալ իրավաբանական անձը, եթե ԻԱ-ի կանոնադրությամբ այդպիսի հնարավորություն տրված է:

Ճի՞շտ է այս պնդումը:

Հովհաննես.

Հարցս վերաբերվում է գործուղման ծախսերին:Գործուղման ժամանակ տաքսի սերվիզը տրամադրում է մեքենայի մեջ տեղադրված չափիչ սարքի կտրոնը(օրինակ 10000 դրամի):Բայց չի տալիս հաշիվ ֆակտուրա ,կամ ՀԴՄ:
Կառավարության 525 որոշման համաձայն տաքսի սերվիզի չեկը ծախս հիմնավորող փաստաթուղթ չի: Բայց առկա է գործուղման հրաման, գործուղման վկայական:
Խնդրում եմ ասացեք, ինչպես վարվեմ այս դեպքում, ասեմ, շատերն են այս խնդրի առաջ կանգնած:

Հովհաննես.

Հարգելիներս ունեմ այսպիսի հարց` արտասահման գործուղման ժամանակ վճարվել է 5 օրվա օրապահիկ (5*76 եվրո)դրամով, աշխատողը ծախսերը կատարել է եվրոյով: Գործուղումից վերադառնալուց չի ներկայացնում փոխարկման անդորրագիր,այդ դեպքում հաշվարկը կատարվում է գումարը տրամադրելու օրվա,թե հաշվետվության օրվա կենտրոնական բանկի կուրսով:
Կանխավ շնորհակալ եմ:

Լուսինե.

Բարև Ձեզ.
Ես աշխատում եմ սեզոնային աշխատանքային պայմանագրով, որտեղ նշված է. որ պայմանագիրս լուծելիս ինձ պետք է տրվի հատուցում` յուրաքանչյուր ամսվա համար 2 աշխատանքային օր հաշվարկով: Սակայն ԱՕ-ի նոր փոփոխությամբ այն չի նախատեսվում , քանի որ ԱՕ-ի 100 հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել և գործատուն դա ինձ հաստատ չի վճարի: Խնդրում եմ պատասխանեք իրավաբանորեն և հիմնավորված, արդյոք դա իրավացի է, և գործատուն ճիշտ է վարվում թե ոչ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ես աշխատում եմ արդեն 7 ամիս և դեռ աշխատելում եմ 8 ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատված: Դուք հավանություն տալիս եք օրենքի նման փոփոխությանը:
Կանխավ շնորհակալություն :

Սարգիս.

Բարև ձեզ,
Ինձ հետաքրքրում է, հնարավոր է արդյոք կատարել առհաշիվ ծախսեր բանկային հաշվից, առանց դրամարկղային գիրք ունենալու, և եթե այո, ապա հաշվից գումարը հանելուց քանի օրվա մեջ այն պետք է ծախսվի?
Անչափ շնորհակալ եմ…
Հաջողություն բոլորին…

Արմեն.

Հարգելիներ մի հարց…..Ընկերությունը ստեղծվել է 4,11,09-ին դրամարկղի գիրքը հարկայինի կողմից հաստատվել է 2,12,09-ին դրամարկղի գրքում հետին ամսաթվով 10,11,09-ին ցույց է տված փոխառության մուտքագրում…դրամարկղի ո՞ր օրենքն է խախտված, խնդրում եմ հուշեք:

Արմեն.

Բարև ձեզ,խնդրում եմ ասեք, թե ինչ փաստաթղթեր են պետք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բացելու համար ու որտեղից կարող եմ գտնել դրանք,մեկ էլ ուրիշ ինչ է անհրաժեշտ այն բացելու համար:

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, եթե հաշիվ-ապրանքագրում ԱԱՀ-ն առանձնացված չէ, և ընդհանուր գումարը գերազանցում է 100000 դրամը, հարկային մարմնին տեղեկանք ներկայացնել պետք է, թե ոչ:

Հասմիկ.

Բարև Ձեզ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս.
օրենքով քանի ամիս ընկերությունն իրավունք ունի որպես փորձաշրջան նշանակել և արդյոք փորձաշրջանը չի գրանցվում աշխատանքային գրքում ու չի վարձատրվում:
Եվ եթե հնարավոր է խնդրում եմ նշել թե որտեղից կարող եմ ավելի տեղեկանալ ծանոթանալ այդ մասին:
Շնորհակալ եմ:

Արմեն.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
Եթե ՍՊԸ-ն զբաղվում է թերթերի տպագրությամբ և իրացմամբ ապա օգտվում է ԱԱՀ արտոնությունից (զրոյական), բայց եթե դրա հետ միասին կատարում է նաև գովազդային ծառայություն մատուցմամբ, ապա 58,35 միլիոն դրամ գերազանցելու դեպքում հարկվելու է միայն գովազդայինի մասով, թե ընդհանուրի (գովազդ + թերթերի իրացում) մասով. Շնորհակալություն:

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե նոր ընդունված աշխատողը 11 ամիսը լրանալուց հետո արձակուրդ է գնացել, հաջորդ արձակուրդը ե՞րբ իրավունք ունի պահանջելու, մինչև 6 ամիսը լրանալն իրավունք ունի՞ պահանջել:

ACC.

Անհատ ձեռներեցի մոտ, եթե հարկային տեսչությունը կատարում է ապրանքի մնացորդի ստուգում, ինչի՞ հիման վրա է ճշտում ապրանքային մնացորդը համապատասխանում է ռեալությանը թե ոչ: Ա/Ձ պետք է ինչ-որ գիրք կամ որևէ բան ունենա ապրանքային մնացորդի առումով: Ա/Ձ ԱԱՀ վճարող չէ: Շնորհակալություն:

Սաթենիկ.

2 ամիս է ինչ բացել եմ ինտերնետ ակումբ, ինքս եմ աշխատել, այժմ ուզում եմ ընդունել աշխատող, բայց փորձաշրջանն անցնելով: Կա այդպիսի փորձաշրջան հասկացություն և այդ դեպքում աշխատողի համար հարկային և սոցիալական բաժին փաստաթղթեր ներկայացնում ենք, թե ոչ:

Արմեն.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ պարզաբանել, ինչպես է կատարվում քաղաքացիական ծառայողների` իրենց գործատուների հետ աշխատանքային հարաբերությունները, այսինքն նրանց միջև կնքվում է արդյոք աշխատանքային պայմանագիր, թե ոչ:
Շնորհակալություն:

Աշիկ.

Եթե ՍՊ Ընկերության տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, և Ընկերությունը դեռևս եկամուտ չունի, ապա կարող է արդյոք հիմնադիրը իրեն` որպես տնօրեն, աշխատավարձ վճարելու համար փոխառություն տրամադրել Ընկերությանը, և արդյոք թույլատրելի է, որ երկու կողմերը` Փոխառու և Փոխատու, նույն անձը լինի: Նաև դա ի՞նչ հաշվապահական ձևակերպում ունի: