Օտարերկրացի աշխատողը աշխատում է հեռակա կարգով

Ժաննա.

Հարգելի կոլեգաներ,
ինչպե՞ս պետք է վարվել այն դեպքում, երբ ունենք օտարերկրացի աշխատող, ով Հայաստանում չի բնակվում և մեր կազմակերպության համար աշխատում է հեռակա տարբերակով: Արդյո՞ք աշխատանքային պայմանագիր պետք է կնքել, ինչպե՞ս պետք է լուծել սոցիալական ապահովության վճարների հարցը, երբ այդ մարդը բնականաբար չունի սոց. քարտ և չի էլ կարող գալ Հայաստան սոց. քարտի համար դիմելու և ստանալու համար:

Արդյո՞ք պարտադիր է համաձայնագիր կազմել

Հերմինե.

Բարև ձեզ, կասե՞ք ինձ` եթե Աշխ. Օրենսգրքի 112 հոդվածի 1 կետի համաձայն աշխատողը 30 օր առաջ ծանուցում է գործատուին աշխատանքից ազատման մասին, համաձայնագիրը պարտադի՞ր է, և եթե կարող եք ուղարկեք ինձ ծանուցման ձև: Նախապես շնորհակալություն:

Աշխատողի տեղափոխում այլ աշխատանքի

susanna.

Եթե աշխատողին տեղափոխում ենք այլ աշխատանքի բարձր աշխատավարձով, ծանուցումը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Ասեմ նաև` ծանուցման ժամկետները չեն համապասխանում իմ ունեցած ժամանակահատվածին, կլինի՞ միայն աշխատողի դիմումի և համաձայնագրի կնքման համաձայն տամ հրամանը:

Աշխատանքային գրքույկի տրամադրման կարգ

91

Վահագն.

Ժամանակին (եթե չեմ սխալվում), եթե աշխատակիցը աշխատանքի էր ընդունվում առաջին անգամ, ապա գործատուն էր տրամադրում աշխատնքային գրքույկը, իսկ հիմա՞…

Աշխատանքային օրենսդրության հոդված 89-ում միայն նշված է, թե ինչ փաստաթղթեր են պահանջվում աշխատանքի ընդունվողներից, որտեղ ասված է աշխ. գրք. առկայության անհրաժեշտության մասին, բացառությամբ առաջին անգամ աշխատանքի ընդունվողների:

Գործատուն պարտավո՞ր է տրամադրել աշխատանքային գրքույկ:

Կանխավ շնորհակալություն:

Ֆիզիկական անձը աշխատում է քաղաքացիաիրավական պայմանագրով

Արտակ.

Հարգելի կոլեգաներ, ֆիզիկական անձը քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում է որևէ կազմակերպությունում, և այդ կազմակերությունը տվյալ անձի համար անհատական սոցապ և եկամտահարկ է հաշվարկում ու վճարում:
Հարց`
1) այդ աշխատած տարիների համար ստաժ հաշվարկվու՞մ է, թե ոչ
2) ինչու՞ կազմակերպությունը այդ աշխատողի համար չի ցանկանում աշխատանքային գրքույկ լրացնել, արդյո՞ք դա օրենքի սահմաններում է
Կանխավ շնորհակալ եմ:

Քաղ. ծառայողի չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Նաիրա.

Օրենքով քաղ. ծառայողին յուրաքանչյուր չօգտագործած ամսվա համար հասնում է 2 օր արձակուրդ, իսկ մնացած աշխատակիցներին կարծեմ 1.66 օր: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ինձ հուշեք, թե որ օրենքում դա նայեմ, որ հստակ հաշվեմ, շնորհակալություն:

Միջին աշխատավարձի հաշվարկ

Հայկ.

Հարգելի գործընկերներ,

Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի դրույթների` միջին աշխատավարձի հաշվարկի հաշվառման ենթակա 12 ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և/կամ արձակուրդում և/կամ ոչ իր մեղքով պարապուրդում: Արդյո՞ք դա նշանակում է, որ այն դեպքում, երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի ամսվա կեսից, իր այդ կես ամսվա աշխատավարձը պետք է ներառվի միջին աշխատավարձը հաշվարկելիս:

Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ գումար պետք է նշվի առաքման գրքի 4-րդ սյունյակում

63

Susanna.

Կազմակերպությունը անհատույց տրամադրում և առաքում է ապրանք այլ կազմակերպությանը: Դուրս է գրվում հաշիվ ապրանքագիր: Ապրանքագրում նշվում են ապրանքների անվանումը, քանակը, միավորի սահմանված գինը և զեղչված գինը` 0 դրամ, և նշվում է, որ ապրանքները տրամադրվում են անհատույց: Ի՞նչ գումար պետք է նշվի առաքման գրքի 4-րդ սյունյակում (ապրանքների առաքման փաստաթղթի ընդհանուր գումարը).
1. ապրանքների ընդհանուր ինքնարժեքը
2. ապրանքների ընդհանուր գումարը` հիմք ընդունելով սահմանված վաճառքի գինը
3. 0, քանի որ դա տրամադրված է անհատույց
4. ա՞յլ

Շնորհակալություն

Թղթակցող հաշիվների գրանցում դրամարկղային գրքում

Լուսինե.

Դրամարկղի գործառույթները դրամարկղի գրքում գրելիս թղթակցող հաշիվները պարտադիր լրացվու՞մ են:

Որքա՞ն կկազմի տուգանքը

ԱՆՆԻ.

Հարգելի հաշվապահներ, կասե՞ք` ինչքան տուգանք է սահմանվում, եթե ես կանխիկ դրամարկղից վերցրել եմ գումար և վճարում եմ կատարել բանկով 372 568 դրամի:

Հիմնական միջոցի մաշվածության հաշվարկ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե իրավաբանական անձը ձեռք է բերում արդեն մաշված հիմնական միջոց, ապա կարիք կա՞ արդյոք հաշվարկել այդ հիմնական միջոցի համար մաշվածություն, եթե այո, ապա ինչպե՞ս: Խնդրում եմ, եթե գիտեք` օրենքում կա հարցիս վերաբերյալ հոդված, հղում արեք: Նախապես շնորհակալություն:

Նվազագույն շահութահարկի հաշվարկման բազա

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` նորաբաց կազմակերպության համար 1-ին եռամսյակում ո՞րն է նվազագույն շահութահարկի բազան, եթե օրենքում ասվում է, որ եռամսյակի վերջին ամսվա 15-ին պետք է վճարել նախորդ եռամսյակի հասույթի 1 տոկոսը, բայց կազմակերպությունը նախորդ եռամսյակում գործունեություն չի ծավալել: Կանխավ շնորհակալ եմ:

Ավելացվել են փաստաթղթեր

60

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Աուդիտորական ծառայության մատուցման պայմանագիր
  • Ծանուցագիր պայմանագիրը միակողմանի լուծելու մասին

Ոչ նյութական ակտիվների գույքագրում

Aram.

Արդյո՞ք ոչ նյութական ակտիվները գույքագրման ենթարկվում են, և հնարավո՞ր է բացահայտել դրանց ավելցուկ կամ պակասորդ:

Հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով

58

Արաքս.

Կազմակերպութունը իր արտադրանքի վաճառքն իրականացնում է բացառապես մուտքի օրդերներով, խանութ չունի, ՀԴՄ-ի պահ չկա, ֆիզ. անձ հանդիսացող քաղաքացուն կարո՞ղ է դուրս գրել սովորական հաշիվ` առանձին տողով ԱԱՀ չառանձնացնելով, եթե նա հարկային հաշիվ չի պահանջում: Խնդրում եմ տալ հղում օրենքին:

Հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս

Աննա.

Հարգելի հաշվապահներ, հղիության նպաստը հաշվարկելիս միջին օրականը միջին աշխ. / 21 բազմապատկում ենք աշխատանքայի՞ն օրերի քանակով, թե՞ օրացուցային օրերի քանակով: Օրենքում ասվում է` բոլոր աշխատանքային օրերի քանակով: Ճի՞շտ եմ հասկացել: Այդ դեպքում հանու՞մ եմ տոն օրերը և հիշատակի օրերը, թե՞ ոչ:

Աշխատողիս աշխատավարձը 55000 է առանց պահումների: 140 օր է բուլետենը: 28.04.2012-14.09.12 թթ.: Օգնեք հաշվեմ, խնդրում եմ:

Հաշվի անվավեր ճանաչում

Լիանա.

Ինձ կասե՞ք` ինչ անել, եթե էլեկտրոնային հաշիվները դուրս գրելիս նույն կազմակերպությանը սխալմամբ երկու անգամ է նույն հաշիվը գրվել, այսինքն օգտագործվել է երկու սերիա համար, բայց այն նկատել եմ 12 ժամ անց նոր: Ինչպե՞ս կարող եմ այն անվավեր համարել:

Ներգնա տուրիզմի կազմակերպում

Karo.

Բարև ձեզ, ես մտադիր եմ զբաղվել ներգնա տուրիզմով և շուտով ցանկանում եմ գրանցվել պետ. ռեգիստրում: Ասացեք խնդրեմ, կարո՞ղ եմ արդյոք զբաղվել նման գործունեությամբ` գրանցվելով որպես Ա/Ձ:
Շնորհակալություն:

Ստանդարտ 34-ի հետ կապված խնդիրներ

Arthur.

Ո՞վ ունի ստանդարտ 34-ի հետ կապված խնդիրներ: Նախընտրելի է, որ լուծումներն էլ լինեն: Նախապես շնորհակալ եմ:

Հաշվային պլան բանկային համակարգերի համար

Հակոբ.

Ինձ պետք է հաշվապահական հաշվառման հաշվային պլան բանկային համակարգերի համար: Օգնեք:

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources
Check Google Page Rank
Powered by WordPress | Designed by: buy backlinks | Thanks to seo, seo services and Insanity Workout