Category: Այլ
Մեմորիալ օրդերի ձև
Ալինա.
Բարև ձեզ: Խդրում եմ ինձ ևս ուղարկեք մեմորիալ օրդերի ձև: Նախապես շնորհակալություն:
Փոխարժեքի ամսաթիվ
Անահիտ.
Ներմուծումը եղել է հոկտեմբերի 15-ին, ռուսականի կուրսը ո՞ր ժամանակի համար վերցնեմ:
ՊՇՌ թեստ
Սոնա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` արդեն հաստատվե՞լ է ՊՇՌ թեստի հանձնելը 7 օրը մեկ` դեկտեմբերի 1-ից:
Եթե այո, կարո՞ղ եք հղում ուղարկել:
ՍՊԸ հիմնադիր
Արա.
Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը հանդիսանում է պետական պաշտոնյա, բայց ՍՊԸ-ն ունի տնօրեն և հիմնադիրը չի մասնակցում ընկերության կողմից իրականացվող գործառույթներին և միայն ստանում է շահաբաժին, դա օրենքի խախտու՞մ է։ Կարո՞ղ եք տալ օրենքի հղում։ Շնորհակալություն։
Լիազոր գրանցելիս
Հերմինե.
Բարև ձեզ: Լիազոր գրանցելիս հեռախոսի համարի ֆորմատը չի ընդունում, ասում է արժեքը սխալ է` ինչպե՞ս կարող եմ լրացնել:
Վարձակալության պայմանագիր կնքելու համար
Անի.
Ողջույն բոլորին։ Անշարժ գույքի վարձակալության պայմանագիր կնքելու համար անմիջապես գնում ենք կադաստր, թե՞ մենք կնքում ենք, իրենք հաստատում, և նոտարական վավերացումը պարտադի՞ր է, թե՞ ոչ:
Աշխատանքից ազատման դիմումի ձև
Լաուրա.
Խնդրում եմ` աշխատանքից ազատման դիմումի ձև ուղարկել:
Չեղարկման ենթակա հաշիվներ
Մանե.
Բարև Ձեզ: Մտնելով e-invoicing ծրագիրը գրում է` դուք ունեք չեղարկման ենթակա հաշիվներ։ Ի՞նչ հաշվի մասին է խոսքը:
Հրամանի օրինակ
Անի.
Բարև Ձեզ: Ինձ ո՞վ կարող է տրամադրել հրամանի ձև, որով աշխատակցին նշանակում են պատասխանատու։
Էլեկտրոնային ստորագրություն
Լուսինե.
Բարև ձեզ: Հարցս այսպիսին է.
ԱՁ-ն, ով չունի աշխատող, իր փոխարեն կարո՞ղ է մեկ ուրիշը էլ. համակարգում ստորագրի (լիազորված լինելով անձնական գրասենյակում), թե՞ խնդիր կլինի:
Ներմուծման հետ կապված
Անի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ է: Եթե այդ ԱՁ-ով պետք չէր ներմուծում անել, բայց սխալ ենք ցույց տվել, այսինքն` ինքը ներմուծում չուներ, բայց սխալմամբ այդ ԱՁ ներմուծում ենք ցույց տվել, ի՞նչ անենք, ո՞նց 0 ցույց տանք ներմուծումը:
Զեկուցագրի օրինակ
Սեդա.
Խնդրում եմ` զեկուցագրի օրինակ կուղարկե՞ք:
ՀԾ ուղեցույց
Լուսինե.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: “ՀԾ Հանրային հատված”-ի ուղեցույց ունե՞ք:
ՍՊԸ նվիրատվություն
Սամվել.
Բարև ձեզ: Սիրելի հայրենակիցներ, կնվիրեմ ՍՊԸ: Ցանկացողները արձագանքեն` հեռ. +37491913525:
E-invoicing-ի ներբեռնում
Կարինե.
Բարև ձեզ: E-invoicing կայքից չեմ կարողանում ներբեռնել ծրագիրը: Բեռնել կոճակը սեղմելուց հետո ոչ մի գործողություն չի կատարվում:
Աշխատանքային գրքույկը կորել է
Գագիկ.
Բարև ձեզ: Գործատուն կորցրել է իմ աշխատանքային գրքույկը, ևկա նաև թվային տարբերակը: Ունեմ մոտ 30 տարվա ստաժ: Ո՞նց կարող եմ ես կամ գործատուն վերականգնել այդ:
Գումարի վերադարձ միասնական հաշվից
Արմեն․
Բարև Ձեզ։ Միասնական հաշվից գումարի վերադարձ է եղել ընկերության հաշվին։ Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպեմ։
Արդյո՞ք գործունեությունը լիցենզավորման ենթակա է
Անի․
ԱՁ-ն իրականացնում է դպրոցահասակ երեխաների դասապատրաստում, լեզուների ուսուցում, լոգոպեդի ծառայություններ։ Լիցենզավորման մասին օրենքում գրված է, որ լիցենզավորման ենթակա է «Տարրական հանրակրթական ծրագրի իրականացում»-ը, «Նախադպրոցական կրթական ծրագրի իրականացում»-ը։ Արդյո՞ք դա վերաբերում է ԱՁ-ի գործունեությանը։
Հաշվապահի լիցենզիա
Դիանա․
Հարգելիներս խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս կարող եմ հաշվապահի լիցենզիա հանել։ Ի՞նչ է պետք, և ու՞մ եմ դիմելու։ Վճարներ կատարվու՞մ են։ Շնորհակալ եմ նախապես։
Սանիտարական վարչությունում գրանցվելու համար
Արուսիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Ա/Ձ-ն, որը զբաղվում է հացի և հացաբուլկեղենի արտադրությամբ, ի՞նչ քայլեր պետք է անի սանիտարական վարչությունում գրանցվելու համար։
Հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է
Սոֆյա․
Նորաբաց ՍՊԸ-ն ունի հիմնադիր և տնօրեն, ով նույն անձն է: Գործունեության ոլորտը՝ արտադրություն, ձեռքի աշխատանք, փայտագործություն: Հարկի տեսակը՝ շրջանառության հարկ:
Ասացեք խնդրեմ․
1. Եթե տնօրենը և հիմնադիրը նույն անձն է, պե՞տք է գրանցել որպես աշխատող և վճարել եկամտային հարկ
2. Կարո՞ղ ենք տնօրենին և մեկ աշխատակցի գրանցել կես դրույքով (յուրաքանչյուրին)
3. Եթե նախատեսված է աշխատել փոխանցումներով, պարտադի՞ր է ունենալ ՀԴՄ սարք և դրամարկղային գիրք
4. Եթե ֆիզիկական անձի հետ ենք աշխատում, կարո՞ղ ենք հաշիվ գրել ֆիզիկական անձին, իսկ նա փոխանցումներն անի կազմակերպության հաշվեհամարին:
5. Ի՞նչ հարկեր ենք վճարելու
Շնորհակալություն։
Ապրանքի հայտարարագրում
Բարև Ձեզ: Ես aliexpress կայքից պատվիրել եմ փոքրիկ ստերիլիզատոր անձնական օգտագործման համար։ Այժմ արևմտյան մաքսատանը՝ Կարգոյում, պահանջում են, որ հայտարարագրեմ ապրանքս, բրոքեր վարձեմ և այլն։ Հարցս՝ եթե այդ ապրանքը պատվիրել եմ անձնական օգտագործման համար, 1 հատ է և չկա ոչ մի խոսք առևտրային քանակի մասին, արդյո՞ք ես պարտավոր եմ ներկայացնել հայտարարագիր տվյալ ապրանքի համար և ծախսել ապրանքի գնին հավասար գումար բրոքեր վարձելու և մաքսազերծելու համար:
Տնտեսական գործունեության դասակարգիչ
Հասմիկ.
Ա/Ձ գրանցելիս ինչպե՞ս ճիշտ որոշել տնտեսական գործունեության դասակարգիչը, եթե ես զբաղվելու են կտորից փոքրիկ դեկորների, խաղալիքների արտադրությամբ և վաճառքով։ Արդյո՞ք ճիշտ է ընտրել 32.99.9 – Այլ արտադրատեսակների արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում։
Անհատույց վարձակալություն
Անի.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն ունի շենք, որը ցանկանում է տալ անհատույց վարձակալության (ՍՊԸ-ի հիմնադիրի կնոջը)։ Կինն էլ իր հերթին տալու է վարձակալության (գումարով) այլ ընկերության։ Այս գործարքը ի՞նչ նրբություններ ունի (գիտեմ, որ պետք է գրանցվի կադաստրում, նաև նոտարով կարելի է հաստատել): Կառաջանա նաև եկամտային հարկ 10% վարձակալի համար։ Եթե կան այլ նրբություններ, խնդրում եմ հուշել:
Ինչպե՞ս կազմակերպել ՀԿ գործունեությունը
Անահիտ․
Խնդրում եմ ինձ ուղղություն ցույց տվեք՝ ինչպե՞ս կազմակերպեմ իմ ՀԿ-ի գործունեությունը։ Ունեմ վարձակալած տարածք, օգտագործում եմ որպես երեխաների խնամքի կենտրոն։ Ինչպե՞ս եմ վարելու իմ հաշվարկները։
Որոշել վաճառքի ֆինանսական արդյունքը
Կարինե․
Օգնեք ձևակերպել նյութերի վաճառքի գործառնությունները և որոշել վաճառքի ֆինանսական արդյունքը:
Կազմակերպությունը վաճառել է պահեստում մնացած չօգտագործվող նյութերը՝ 120 000 դրամով, ներառյալ ԱԱՀ: Վճարը մուտքագրվել է հաշվարկային հաշվին առաքելուց 10 օր անց: Վաճառված նյութերի ինքնարժեքը կազմել է 80 000դրամ: Հաշվետու անձը վճարել է նյութերի տեղափոխման ծախսերը՝ 7 000դր:
Ինքնարժեքի խնդիր
Կարինե․
Օգնեք որոշել ձեռք բերված նյութերի ինքնարժեքը և մատակարարին ներկայացված բողոքարկման գումարը, կազմել հաշվապահական ձևակերպումներ:
Կազմակերպությունը մատակարարից ստացել է 200 տուփ ներկ, յուրաքանչյուրը 5 կգ քաշով, 1 կգ-ի գինը՝ 1 200դր, ներառյալ՝ԱԱՀ: Նյութի փոխադրումն իրականացրել է կազմակերպությունը, որի համար հաշվետու անձը վճարել է 60 000, ներառյալ ԱԱՀ: Ներկի բեռնաթափման համար հաշվարկել ենք աշխատավարձ 24 000 դրամի չափով: Ներկի ընդունման ժամանակ հայտնաբերվել է պակասորդ 2 տուփի չափով:Պակասորդի գումարով ներկայացվել է բողոքարկում, պակասորդի արժեքը գնահատվել է ձեռքբերման գնով, ներառյալ ԱԱՀ:
Օգնեք որոշել պաշարների ձեռք բերման ինքնարժեքը, եթե գնման գինը՝ 250 000 դրամ է, ԱԱՀ՝ 20%, բեռման բեռնաթփման ծախսերը՝ 20 000, կոմիսիոն վճարումները՝ 22 000, վարչական շենքերի մաշվածությունը՝ 45 000 դր:
Փոխկապակցված կազմակերպություններ
Լիլիթ.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ նշել` արդյո՞ք ճիշտ եմ հասկանում. փոխկապակցված կազմակերպություն է համարվում նաև, եթե մի կազմակերպություն մեկ այլ կազմակերպությունից ձեռք է բերել ապրանքներ, ումից տարվա կտրվածքով ձեռքբերումները չպետք է 80%-ը գերազանցի:
Վաճառք մեծածախ գնով
Անուշ.
Բարև Ձեզ: Կարո՞ղ եմ հդմ-ով ապրանքը վաճառել մեծածախ գնով:
