Category: Այլ

Սոց․ փաթեթի շրջանակներում հյուր ընդունելու համար

Կարինե․

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ Հայաստանում գործող ցանկացած հյուրանոց և հյուրատուն իրավունք ունի՞ սոց․ փաթեթով հյուր ընդունել: Ի՞նչ թղթավարություն է հարկավոր դրա համար։

Կարդալ ավելին Սոց․ փաթեթի շրջանակներում հյուր ընդունելու համար

Մթերային խանութ բացելու համար

Երվանդ․

Բարեվ ձեզ։ Ես ուզում եմ մթերային խանութ բացեմ իմ տարածքում, աշխատողը ես եմ լինելու։ Կասեք խնդրում եմ՝ ինչ թղթեր ու ինչ վճարներ են լինելու։

Կարդալ ավելին Մթերային խանութ բացելու համար

Անձը ցանկանում է զբաղվել մենթալ թվաբանության դասավանդմամբ

Հերմինե Գևորգյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ մի հարցում ինձ օգնել: Ես ցանկանում եմ զբաղվել մենթալ թվաբանության դասավանդմամբ: Արդյո՞ք ես կարող եմ առանց ԱՁ հիմնելու գործունեություն ծավալել և հարկային ինչպիսի՞ պարտավորություններ կունենամ: Հավելեմ, որ միայն ես եմ աշխատելու:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է զբաղվել մենթալ թվաբանության դասավանդմամբ

Արդյո՞ք ընտանիքը կստանա նպաստ

Արմինե.

Կներեք, մեկ հարց ունեմ. ես ամուսնացած եմ, ունեմ 1 բալիկ, գտնվում եմ հղիությանս 7-րդ ամսում, ամուսնուս հետ բնակվում եմ սկեսուրիս գնած բնակարանում, բնակարանը գտնվում է լավ վիճակում, սակայն ես չեմ աշխատում, ամուսինս էլ աշխատում է սեզոնային, շինարարությամբ է զբաղվում: Կցանկանայի իմանալ՝ բալիկիս ծնվելուց հետո մեզ հասնու՞մ է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, գիտեմ, որ կայքում հնարավոր է նման մասնագետներ չլինեն ու չպատասխանեն, քանի որ այն հաշվապահական հարցեր են հիմնականում, բայց կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք ընտանիքը կստանա նպաստ

Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում

Գագիկ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ ծառայություններ են մտնում հետևյալի մեջ՝ մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար։

Կարդալ ավելին Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում

Սառը սուրճի արտադրություն սկսելու համար

Հարութ․

Բարև ձեզ։ Ես ուզում եմ զբաղվել սառը սուրճի արտադրությամբ։ Արտադրության համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ։ Եվ որտե՞ղ պետք է դիմել։

Կարդալ ավելին Սառը սուրճի արտադրություն սկսելու համար

Անձը ցանկանում է բացել «Լվա ինքդ» ավտոլվացման կետ

Sort.

Գյուղական համայնքում, տանս կից ունեմ ավտոտնակ, որը ցանկանում եմ վերափոխել «Լվա ինքդ»-ի, ինձ ո՞վ կասի իմ կողմից կատարվելիք գործողությունների շղթան և հերթականությունը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է բացել «Լվա ինքդ» ավտոլվացման կետ

ԱՁ-ն ցանկանում է զբաղվել բնակարանների վերանորոգմամբ

Արմեն․

Բարև ձեզ։ Ուզում եմ բացել ԱՁ բնակարանների վերանորոգման ոլորտում, պարտադի՞ր է լիցենզիա ստանալ գործունեություն ծավալելու համար։ Եվ որպես շրջանառության հարկ վճարող ի՞նչ ընթացակարգ պիտի լինի իրականացված աշխատանքներից ստացված գումարը հարկելու համար։ Նկատի ունեմ՝ կատարողական կամ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՁ-ն ցանկանում է զբաղվել բնակարանների վերանորոգմամբ

Ո՞ր տարիքից անձը կարող է աշխատել

Աննա.

Բարև ձեզ: Անչափահասը ո՞ր տարիքից կարող է աշխատել, շաբաթական քանի՞ ժամ, և ծնողի թույլտվության որևէ ձև կա՞:

Կարդալ ավելին Ո՞ր տարիքից անձը կարող է աշխատել

ՀԿ-ն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել։ ՀԿ-ն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, արդյո՞ք պետք է յուրաքանչյուր ֆիզ. անձի համար հաշիվ դուրս գրել:

Կարդալ ավելին ՀԿ-ն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ

ՀԿ-ն նորոգել է համայնքային սեփականություն հանդիսացող շինություն

Ռուզաննա Խանզադյան.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, եթե կարող եք, պատասխանեք: Համայնքում կա հասարակական կազմակերպություն, նախորդ տարի նրանք իրենց միջոցներով նորոգել են համայնքային սեփականություն հանդիսացող շինություն: Հիմա նրանք ցանկանում են նվիրատվության պայմանագրով կատարած աշխատանքների ակտը հանձնեն համայնքին, բայց ցույց տան, որ նախորդ տարի են հանձնել: Այդպես հնարավո՞ր է: Խնդրում եմ, պատասխանեք: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԿ-ն նորոգել է համայնքային սեփականություն հանդիսացող շինություն

Նվիրատվություն անելու դեպքում

Գոհար.

Բարև ձեզ: Ցանկանում էի իմանալ՝ նվիրատվություն անելուց հետո նվիրատուն այլևս ինչ-որ տեղ կունենա՞ տվյալ գույքի պատմություն, թե՞ նվիրատուի վրայից գույքը դուրս կգա և չի երևա ոչ մի տեղ:

Կարդալ ավելին Նվիրատվություն անելու դեպքում

Ֆինանսական վարձակալություն

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ժամանակ, մաշվածության ծախսը ո՞վ է տալիս՝ վարձատու՞ն, թե՞ վարձակալը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ֆինանսական վարձակալություն

Հաշվապահների որակավորում

Բարև ձեզ:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաշվապահների և աուդիտորների որակավորման գործընթացի վերաբերյալ հայտարարության մեջ նշվել է, որ 2020 թվականի ապրիլի 16-ից «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրվել է որպես հավատարմագրված մասնագիտացված կառույց և սրանով պայմանավորված՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2020 թվականի ապրիլի 17-ից հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու և աուդիտորի որակավորում ստանալու դիմումներ այլևս չի ընդունելու։
Այսինքն՝ Ֆիննախի կողմից որակավորում այլևս չի՞ լինելու, թե՞ ուղղակի այդ գործառույթը տրվել է ՀՀԱԱ-ին։

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվապահների որակավորում

Կանխիկի սահմանափակումների վերաբերյալ

Սերոբ․

Բարև ձեզ։ Կասե՞ք՝ դրամարկղից ելք 300 000 դրամով ամսվա մեջ քանի՞ անգամ է թույլատրվում։

Կարդալ ավելին Կանխիկի սահմանափակումների վերաբերյալ

Սննդի կետ

Բարև ձեզ:

Ունեմ մի քանի հարց:

Այսօր բացել եմ ԱՁ, ցանկանում եմ զբաղվել սննդի (ավելի կոնկրետ՝ սենդվիչների և նմանատիպ բրդուճների) պատրաստմամբ և վաճառքով, տարածքում կա կանգնակ, նշեմ նաև, որ բացի իմ պատրաստածից վաճառելու եմ նաև ոչ ալկոհոլային խմիչքներ, գազավորված ըմպելիքներ:
1. Կարո՞ղ եք ասել՝ համարվու՞մ է դա հանրային սննդի ոլորտ, թե՞ ոչ: Ասեմ, որ պետ. ռեգիստրում նշել են 47.19.0:
2. Ի՞նչ գործընթաց պետք է իրականացվի սննդի կետ բացելու համար:
3. Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, նշեմ, որ ունենալու եմ մեկ աշխատող:

Կարդալ ավելին Սննդի կետ

Անհրաժեշտ է հաշվապահ

Բարև ձեզ: Գրանցել եմ ՍՊԸ։ Ցանկանում եմ ԱՄՆ-ից ներմուծել ապրանքներ և վաճառել Հայաստանում։ Երևի կաշխատեմ ԱԱՀ դաշտում, որ կարողանամ հաշվանցել ներմուծման ԱԱՀ-ն։ Ինձ հարկավոր է հաշվապահ, ով կկարողանա հաշվետվությունները ճիշտ կազմել։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Անհրաժեշտ է հաշվապահ

Անձը ցանկանում է փայտի մշակման սարքավորում ներմուծել

Հայկ․

Բարև ձեզ։ Ուզում եմ Ռուսաստանից փայտի մշակման սարքավորում բերեմ Հայաստան, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարներ է պետք անել ու ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի մաքսակետերում խնդիր չառաջանա։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Անձը ցանկանում է փայտի մշակման սարքավորում ներմուծել

Աշխատողը մեկնել է գործուղման շաբաթ և կիրակի օրերին

Աստղիկ.

Բարև ձեզ։ Հարցս այսպիսին է. աշխատողը մեկնել է գործուղման շաբաթ և կիրակի օրերին։ Խնդրում եմ, ասեք՝ քանի՞ ժամ եմ հաշվարկելու գործուղումը աշխատաժամանակի տեղեկագրում՝ աշխատաժամանակի ընդհանուր գումարային հաշվարկում:

Կարդալ ավելին Աշխատողը մեկնել է գործուղման շաբաթ և կիրակի օրերին

Ապրանքի փաթեթավորման վրա ԱՁ անունը նշելու վերաբերյալ

Վաչե.

Բարև ձեզ:
Խնդրում եմ, ասեք՝ ԱՁ-ն, ինչպես օրինակ ՍՊԸ-ն, կարո՞ղ է ունենալ ֆիրմային անվանում, թե՞ ԱՁ-ի դեպքում որպես ձեռնարկատիրություն ընդունվում է միայն ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը: Ես տեղյակ եմ, որ ԱՁ-ի դեպքում կարելի է ունենալ ֆիրմային նշան՝ լոգո, բայց բացի լոգոն կարելի՞ է ապրանքի փաթեթավորման վրա տեղակայել ԱՁ-ի անուն-ազգանունի փոխարեն կազմակերպության ֆիրմային անվանում:

Կարդալ ավելին Ապրանքի փաթեթավորման վրա ԱՁ անունը նշելու վերաբերյալ

Անձը ցանկանում է առցանց խանութ բացել

Աննա.

Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ առցանց խանութ բացել սոց. կայքում, որում պատվերով ապրանքներ կվաճառեմ (արտերկրից պատվիրել ու վերավաճառել)։ Հարկերից ոչինչ չեմ հասկանում, բայց ցանկանում եմ ազնիվ աշխատել 🙂 Օգնեք հասկանալ, թե ինչից սկսեմ, ինչ ուսումնասիրեմ, Ա/Ձ պե՞տք է բացել, թե՞ ոչ։ Աշխատողներ չեն լինելու։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Անձը ցանկանում է առցանց խանութ բացել

Գյուղատնտեսական կոոպերատիվը անհատույց ստացել է տրակտոր

Արփինե.

Բարև ձեզ: Գյուղատնտեսական կոոպերատիվը անհատույց ստացել է տրակտոր «Կանաչ գյուղատնտեսության» ծրագրի շրջանակներում։ Կազմվել է հանձնման-ընդունման ակտ տնօրենի անունով, սակայն նշված չէ կազմակերպության անվանումը։ Խնդրում եմ ուղղորդել՝ ի՞նչ պետք է անել և ինչպե՞ս հաստատել հիմնական միջոցի գրանցումը կազմակերպության անունով, որը նաև հիմք կհանդիսանա բանկի համար:

Կարդալ ավելին Գյուղատնտեսական կոոպերատիվը անհատույց ստացել է տրակտոր

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Տաթևիկ.

Բարև ձեզ: Քաղցր սուջուխի արտադրության համար արդյո՞ք լիցենզիա պահանջվում է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

ԱՁ-ն զբաղվելու է հագուստի արտադրությամբ

Բարև ձեզ։ Հարգելիներս, կարո՞ղ եք նշել՝ ԱՁ-ի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն որտեղից կարող եմ ստանալ. հարկերը, գործարկման ծախսեր և այլ գումարային ծախսերի վերաբերյալ։ Մեկ հարց ևս. ԱՁ՞, թե՞ ՍՊԸ բացել, եթե զբաղվելու եմ հագուստի արտադրությամբ։

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվելու է հագուստի արտադրությամբ

ԱՁ-ն գործունեություն է իրականացնում այլ հասցեում

Վահե.

Եթե ԱՁ-ի գործունեության հասցեն և բնակավայրի հաշվառման հասցեն նույնն են, բայց գործունեությունը այլ տեղում է իրականացվում, դա խնդի՞ր է:

Կարդալ ավելին ԱՁ-ն գործունեություն է իրականացնում այլ հասցեում

Աշխատանքային տարիքային կենսաթոշակի հաշվարկ

Մարի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք՝ հիմնական կենսաթոշակի չափը 2020 թվականի դրությամբ 18 000 դրա՞մ է: Խնդրում եմ նաև հաշվարկել 46 տարվա աշխատանքային ստաժով կենսաթոշակառուի կենսաթոշակի ամսական գումարը, ինչպես նաև նշեք՝ արդյո՞ք ազդում է հաշվարկի վրա նրա մասնագիտությունը (բժիշկ՝ թերապևտ):

Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը

Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձևով, որտեղ` Մանրամասն

Կարդալ ավելին Աշխատանքային տարիքային կենսաթոշակի հաշվարկ