Category: Աշխատավարձ, կադրեր
Աշխատանքից ազատում համաձայն ՀՀ ԱՕ հոդված 113
Anahit.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե աշխատողը մի քանի օր բացակայել է աշխատանքից, նրան կարելի՞ է ազատել աշխատանքից աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 9-րդ կետի համաձայն, թե՞ պետք է ենթարկել կարգապահական տույժի, հետո եթե էլի բացակայի, նոր ազատել: Հոդվածի այս կետը ունի՞ որևէ սահմանափակում: Կանխավ շնորհակալություն:
Աշխատանքից ազատում
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել: Հարցս հետևյալն է.
Աշխատակցուհին ընդունվել է աշխատանքի 11.11.2002թ-ին: Վերջին անգամ արձակուրդ է գնացել 01.08.2011թ-ին և գրել է դիմում սեպտեմբերի 1-ից աշխատանքից ազատելու վերաբերյալ:
Նրա 1 օրվա միջին աշխատավարձը կազմում է 1716 դրամ: Կազմակերպությունն աշխատում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ և եթե այո, ապա որքա՞ն:
Նախապես շնորհակալ եմ:
Արձակուրդից հետկանչ
Արևիկ.
Հարգելի էքսպերտներ, խնդրում եմ ինձ հուշեք արձակուրդից հետկանչ կատարելու ճիշտ տարբերակը: Հատկապես, եթե խոսքը գնում է տնօրենի մասին: Արդյո՞ք հրամանի տակ ինքը` տնօրենը պետք է ստորագրի:
Կանխավ շնորհակալություն:
Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Աննա Օհ.
Խնդրում եմ հաշվել իմ ֆիզ. արձակուրդի գումարը, աշխատավարձս 106 հազար դրամ է, իսկ ես պետք է ունենամ երկվորյակներ: Նախապես շնորհակալություն:
Աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտ
Անժելա.
Հարգելիներս, եթե կարող եք, խնդրում եմ ուղարկեք աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտի տիպային ձև angela-avagyan շնիկ yandex.ru հասցեին:
Վերջնահաշվարկ
Անժելա.
Հարց 1. Աշխատակցի աշխատավարձը ըստ ամիսների հետևյալն է`
հունիս-2010-50000
հուլիս 2010-150000
օգոստոս 2010-150000
սեպտեմբեր 2010-150000
հոկտեմբեր 2010-140000
նոյեմբեր 2010-85000
դեկտեմբեր 2010-85000 Մանրամասն
Հրամանների հետ կապված
Գուրգեն.
Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ, պարտադի՞ր է արդյոք աշխատողի` “Հրամանին ծանոթացա – ստորագրություն” գրառումը տնօրենի կադրային հրամանի վրա:
Շնորհակալություն:
Հղիության և ծննդաբերության նպաստ
Հասմիկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` ինձ օգոստոսի 9-ից տրված է հղիության և ծննդաբերության արձակուրդի թերթիկ, ես հիմա օգոստոս ամսվա աշխատավարձ հաշվարկելիս կամ հաշվետվության մեջ պետք է հաշվեմ իմ աշխատավարձը` պահումներով, կամ հաշվետվությունների ո՞ր մասում պետք է ցույց տամ իմ ֆիզ. արձակուրդի գումարը և պահված եկամտահարկը:
Պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել
Վահե.
Բարև ձեզ,
կխնդրեի պատասխանել, եթե աշխատողը ԱՁ-ի մոտ աշխատել է 4.5 ամիս, այնուհետև գնացել է ֆիզ. արձակուրդ մինչև երեխայի 2 տարին լրանալը, հիմա լրանում է երեխայի 2 տարին, և աշխատողը ցանկանում է ազատվել աշխատանքից, այս դեպքում պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել և աշխատողին վճարել 4,5 ամսվան բաժին ընկնող արձակուրդային օրերի համար:
Որքա՞ն է կազմում նպաստը
ՄԵՐԻ.
Կարո՞ղ եք ասել` որքան է կազմում երկրորդ երեխայի միանվագ գումարը, և որտե՞ղ կարող եմ կարդալ դրա մասին: Նախապես շնորհակալ եմ:
Պե՞տք է արդյոք ծանուցել աշխատողներին
T.
Եթե ընկերությունն անցնում է վեցօրյա աշխատանքային շաբաթի, պե՞տք է արդյոք ծանուցել աշխատողներին: Եվ եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ:
Վերջնահաշվարկի կատարում
Օֆելյա.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին:
Եթե աշխատողը անցել է աշխատանքի 2009թ. նոյեմբեր ամսից, աշխատել է մինչև 2011թ. ապրիլ ամիսը ներառյալ, այդ ընթացքում արձակուրդի ոչ մի անգամ չի գնացել, ապրիլին կենտրոնը փակվել է, և նա դուրս է մնացել, սակայն վերջինիս չեն տեղեկացրել այս ամենի մասին:
Հարց`
Ազատվելիս վերջնահաշվարկ կատարվու՞մ է, եթե այո, ապա ինչպե՞ս: Եվ եթե աշխատողին ոչինչ չեն ասել վերջնահաշվարկի մասին, ազատվելուց 4 ամիս անց կարո՞ղ է նա պահանջել իր վերջնահաշվարկը:
Աշխատավարձը`
ամսական 28.000 ՀՀ դրամ, և պարգևավճարներ` 80.000 ՀՀ դրամ, 100.000 ՀՀ դրամ, 230.000 ՀՀ դրամ
Կանխավ շնորհակալություն:
Աշխատանքային գրքույկի լրացում
Աննա.
Ըստ օրենքի առաջին գործատուն պետք է ուսման տարիները գրանցի աշխատանքային գրքույկում, բայց ինչքանո՞վ ճիշտ կլինի գործատուի կնիքը դնել: Թե՞ աշխատողը բուհում գրանցել տա, նոր ներկայացնի:
Արդյո՞ք աշխատանքը համարվում է վնասակար
Աննա.
Կարո՞ղ եք ասել, փոշեհան անունով հաստիք կարո՞ղ ենք ստեղծել: Եթե այո, դա մտնու՞մ է վնասակար աշխատանքների ցանկի մեջ:
Քանի՞ օր է հասնում ամենամյա արձակուրդ
Աննա.
118 աշխատանքային օր աշխատելուց հետո քանի՞ օր է հասնում ամենամյա արձակուրդ:
Արձակուրդայինի հաշվարկ
Հրանուշ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե աշխատողը հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 16-ը գտնվում է արձակուրդում, աշխատած օրերի քանակը 22 է, նրա համար հաշվարկված անվանական աշխատավարձը կազմում է 187.000 դրամ, վճարվում է 153.653.98 դրամ, ապա ինչպե՞ս հաշվարկել վերջինիս արձակուրդայինը: Նախապես շնորհակալություն:
Աշխատանք տոնական և հանգստյան օրերին
Astghik.
Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, օգնեք ինձ մեկ հարցում խնդրում եմ. եթե աշխատողը համաձայն ՀՀ ԱՕ-ի տոնական կամ հանգստյան օրերին չի աշխատել, արդյո՞ք նա պետք է վարձատրվի չեկած օրերի համար: Խնդրում եմ նշել` որտեղից կարող եմ ինֆորմացիա վերցնել այս հարցի վերաբերյալ:
Հղիության և ծննդաբերության նպաստ ստանալու վերաբերյալ
Արմինե.
Բարև ձեզ: Ես նոր եմ ընդունվել աշխատանքի և հղիության 1 ամսում եմ գտնվում, ես կարո՞ղ եմ ստանալ հղիության և ծննդաբերության նպաստ:
Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված
Պետրոս.
Հարգելի գործընկերներ,
ինչպե՞ս պետք է գրառում կատարել աշխատանքային գրքույկում, երբ աշխատողը համատեղությամբ աշխատանքի վայրից տեղեկանք է բերում աշխատանքի վերաբերյալ: Ուղղակի նոր էջից գրե՞լ` “Ընդունված է համատեղությամբ աշխատանքի որպես …”, իսկ աջ սյունակում նշե՞լ տեղեկանքը կամ մյուս կազմակերպության հրամանի համարը: Կանխավ շնորհակալություն:
Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2010թ.-ին
վահե.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հաշվարկում: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01.04.2010թ.-ին, հոկտեմբեր ամսին առաջին անգամ գնացել է արձակուրդ 20 աշխատանքային օրով, հիմա 31.08.2011-ին ազատվել է աշխատանքից, այս դեպքում չօգտագործված արձակուրդային օրերը կկազմեի՞ն 8.33 օր (այսինքն 01.04.2011-31.08.2011-ի համար), թե՞ 6.66 օր (01.05.2011-31.08.2011-ի համար): Կազմակերպությունը աշխատում է 5 օրյա ռեժիմով: Եվ նաև հետևյալ հարցը. միջին աշխատավարձը հաշվելու համար պետք է վերցնել արձակուրդից հետո՞ հաշվարկած աշխատավարձը, թե՞ 01.04.2011-ից, թե՞ 01.05.2011-ից հետո հաշվարկված աշխատավարձը:
Որքա՞ն կկազմի եկամտահարկը
Հասմիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում: Ես գնում եմ ֆիզ.արձակուրդ, աշխատել եմ երկու ամիս 32500դ. աշխատավարձով, ֆիզ.արձակուրդի գումարը կազմում է 32500/25*116=150800(116ը 140 օրվա աշխատանքային օրերի թիվն է): 150800 – ից որքա՞ն է կազմում եկամտահարկը և ինչ տեղեկանք կամ հաշվետվություն պետք է ներկայացնեմ հարկային, քանի որ հիմնարկի հաշվապահությունը ես եմ վարում, սկսնակ հաշվապահ եմ: Նախապես ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ շատ-շատ:
Արդյո՞ք արտաժամյա վճար չի հասնում
Արթուր.
Բարև, ես աշխատում եմ պետական հիմնարկում, աշխատանքային պայմանագրով մեր աշխատանքը սկսվում է 09:00-ին և վերջանում 18:00, ընդմիջումը 13:00-14:00: Մենք հաճախ գործուղումների ենք մեկնում ՀՀ մարզեր, և կարող է պատահել, որ ուշ գիշերը վերադառնանք տուն: Արդյո՞ք մեզ արտաժամյա վճար չի հասնում կամ օրապահիկ, քանի որ գործուղման ժամանակ նույնիսկ երեկոյան սնվելու համար էլ ենք մենք վճարում մեր գրպանից: Մեր հիմնարկում օրապահիկ և գիշերակացի համար վճարում են միայն, երբ մեկ օրից ավել պետք է մեկնեն գործուղման: Խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում:
Արդյո՞ք հասնում է լրացուցիչ արձակուրդ
Աննա.
Կարո՞ղ եք ասել, կազմակերպության փականագործին հասնու՞մ է լրացուցիչ արձակուրդ:
Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Liana.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս.
ներկայումս անաշխատունակության նպաստի սանդղակը գործու՞մ է, թե՞ ոչ, եթե միջին աշխատավարձը՝
մինչև 100000 դր. է – 100%
100000 դր. – ից ավել-30%
Աշխատանքային պայմանագիրը լուծելիս
ՍԵՎԱԿ.
Հարգելի ընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս վերջինիս հետ կատարվել է վերջնահաշվարկ (որում ներառված են աշխատավարձի և չօգտագործված ամենամյա վճարովի արձակուրդի գումարները): Այս դեպքում արդյո՞ք պարտադիր է աշխատանքային գրքույկում փաստացի աշխատած ժամանակահատվածին ավելացնել չօգտագործած ամենամյա վճարովի արձակուրդի օրերը:
s.aghabekyan շնիկ mail.ru
Արձակուրդից հետ կանչում
Մագա.
Բարև Ձեզ, ինձ արձակուրդից հետ են կանչել հենց արձակուրդի առաջին օրվանից, սակայն լրիվ վճարվել եմ: Խնդրում եմ ասեք, իրավունք ունե՞մ իմ հայեցողությամբ օգտագործել ինձ հասանելիք արձակուրդը:
Երեխայի խնամքի նպաստ
Հայկուհի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Ես գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և ստանում եմ 18000 դրամ ամսական: Առաջինի 2 տարին լրանում է 2011թ-ի հոկտեմբերին: Բայց այդ ընթացքում ունեցել եմ 2-րդ երեխային: Կստանա՞մ արդյոք 18000 -րը նաև երկրորդ երեխայի համար: Ու՞մ պետք է դիմել դրա համար: Գոյություն ունի՞ արդյոք ինչ-որ որոշում այդ մասին:
Արդյո՞ք վճարվում է հավելում
Մերի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` հարկադիր պարապուրդի ժամանակ հավելումը վճարվու՞մ է, թե՞ ոչ:
Արձակուրդայինի հաշվարկ
Նուշա.
Խնդրում եմ, ինձ ասեք, արձակուրդային հաշվելուց 3% սոց. վճար պահվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Վերջնահաշվարկի ժամանակ
Artak.
Վերջնահաշվարկի ժամանակ չօգտագործված արձակուրդային օրերի համար աշխատակցի ո՞ր հաստիքն է հիմք ընդունվում (եթե նա ունի երեք տարվա չօգտագործված արձակուրդային օրեր, հաստիքը յուրաքանչյուր տարի փոխվել է):
