Category: Աշխատավարձ, կադրեր
Պահակի աշխատավարձի վերաբերյալ
Հուսիկ.
Բարի օր: Տարբեր հերթափոխների պահակներ ստանում են տարբեր վարձատրություն: Շուրջօրյա պահակային ծառայություն կատարող չորս պահակները պետք է տարին մեկ անգամ գնան արձակուրդ: Նրանց փոխարինելու համար ընդունված հինգերորդ պահակը, որը պետք է աշխատի տարվա մեջ չորս ամիս,փաստորեն ստանում է ավելի ցածր վարձատրություն նույն աշխատանքային պայմաններում և նույն աշխատաժամերի դեպքում: Ճի՞շտ է վարվել հիմնարկի ղեկավարը պահակներին արձակուրդների ընթացքում փոխարինման եկած նոր աշխատակցին ավելի ցածր դրույքաչափով աշխատանքի ընդունելով:
Կանխավ շնորհակալություն:
Վերջնահաշվարկի հետ կապված
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Հարցս հետևյալն է՝ 1994-2017 թվականը աշխատել եմ համայնքապետարանում: 2017 թվականի հունվարից ազատվել եմ աշխատանքից: Աշխատանքային պայմանագիր գործատուի հետ կնքվել է 2006 թվականին: 1994 -2006 թվականները ամենամյա արձակուրդ չեմ գնացել և վերջնահաշվարկի ժամանակ տվել են վերջին 3 տարվա արձակուրդայինս, այժմ անցել է 6 ամիս, և ես ցանկանում եմ բողոքարկել մնացած արձակուրդայինիս համար: Խնդրում եմ ասել` իրավունք ունե՞մ բողոքարկելու և եթե այո` օրենքի ո՞ր կետով:Նշեմ նաև, որ ունեմ գործատուի հետ համաձայնագիր վերջնահաշիվս ստանալու պահին:
Ինչպե՞ս է հաշվարկվում բժիշկների աշխատավարձը
arcax1988.
Հարգելի հաշվապահներ, որպես սկսնակ կուզենայի իմանալ Ձեր կարծիքը մի երկու հարցի վերաբերյալ. 1. Բուժհաստատության, որը աշխատում է 5 օրյա աշխատանքային գրաֆիկով, միջին և կրտսեր անձնակազմի աշխատանքի վարձատրությունը ինչպե՞ս է իրականացվում գիշերային և շաբաթ-կիրակի օրերի համար, եթե նրանց աշխատանքային ժամը սկսվում է 09:00-ից մինչև հաջորդ օրվա 09:00 և ժամի տարիֆային արժեքը 435 դրամ է:
2. Ընկերության հիմնական Բժիշկների վարձատրությունը, որոնք ժ.17:00-ից հետո մինչև առավոտվա 09:00 հերթապահում են, գիշերային ժամերի և շաբաթ-կիրակի օրերի համար, որոնց ժամի տարիֆային արժեքը 450 դրամ է:
3. Եվ այն բժիշկների գիշերային ժամերի և շաբաթ-կիրակի օրերի վարձատրությունը, որոնք հրամանով ընդունված են որպես հերթապահող բժիշկներ և աշխատանքային ժամը սկսվում է 17:00-ից մինչև 09:00 աշխատանքային օրերին և շաբաթ-կիրակի օրերին 09:00–ից մինչև հաջորդ օրվա 09:00 ( որոնց ժամի տարիֆային արժեքը նույնպես 450 դրամ է):
Նպաստի վճարում կազմակերպության լուծարման դեպքում
Մարինա.
Բարև ձեզ: Ես ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ պետք է գնամ նոյեմբերին, բայց մեր կազմակերպությունը լուծարվում է: Այդ դեպքում ես ինչպե՞ս և ումի՞ց եմ ստանալու իմ ֆիզ. արձակուրդի գումարը: Կամ ստանալու եմ ընդհանրապես:
Արդյո՞ք պետք է հաշվարկել մայրության նպաստը ժամանակավոր պայմանագրի դեպքում
Հայա.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. եթե աշխատողին ընդունել ենք աշխատանքի (աշխատանքային պայմանագրով) որոշակի ժամկետով՝ 01.12.16-01.12.17 թթ. ժամանակահատվածի համար, ու աշխատողը 15.11.17 թ-ից գտնվելու է ֆիզ. արձակուրդում, արդյո՞ք պետք է հաշվարկենք և վճարենք մայրության նպաստը, տանք երեխայի խնամքի արձակուրդ և պայմանագրի ավարտից հետո աշխատողը համարվում է կազմակերպության աշխատակից:
Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք պետք է հաշվարկել սոցիալական վճար
Արման.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք հուլիս ամսվա համար արդեն պետք է հաշվարկենք սոցիալական վճար բոլոր՝ 1974թ.-ից հետո ծնված աշխատողների համար: Շնորհակալություն:
Գործատուն իրավունք ունի՞ աշխատանքից հեռացնի առանց ծանուցում ուղարկելու
Lusine.
Բարև ձեզ:
Մի բան հարցնեմ` գործատուն իրավունք ունի՞ աշխատանքից հեռացնի առանց ծանուցում ուղարկելու:
Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ
Հովիկ.
Բարի օր:
Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ, եթե տնօրենը նաև ՍՊԸ հիմնական սեփականատերն է։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կամավորական սկզբունքով աշխատել իր ՍՊԸ-ում (նա ունի լրիվ դրույք աշխատանք ուրիշ կազմակերպությունում)։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կես դրույք աշխատել։
Կանխավ շնորհակալություն:
Վերջնահաշվարկի կատարում
Հաս.
Բարև, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ, ասեք` եթե աշխատողը մինչև ամենամյա արձակուրդը երեք ու կես ամիս գտնվել է բյուլետենի մեջ, և պետք է վերջնահաշվարկ տալ, արդյո՞ք բյուլետենները հաշվարկի մեջ ընդգրկվում են:
Արդյո՞ք կարգապահական խախտումը հիմք է աշխատանքից ազատման համար
Արմինե.
Արդյո՞ք կարգապահական խախտումը հիմք է աշխատանքից ազատման համար:
Արդյո՞ք կացության քարտը պարտադիր է
Արման.
Հարգելի գործընկերներ, արյո՞ք օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելիս կացության քարտը պարտադիր է, թե՞ ոչ: Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե ընդունենք առանց դրա: Նախապես շնորհակալություն:
Արդյո՞ք անձը կարող է աշխատել արձակուրդի ընթացքում
Ամելի.
Հարգելի հաշվապահներ, անձը չի կարող արձակուրդի ընթացքում աշխատել և առավել ևս հրամանով գործուղման մեկնել, այնպես չէ՞: Շնորհակալ եմ նախօրոք:
Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը
Անահիտ.
Բարև ձեզ:
Ես գրանցված աշխատող եմ և աշխատում եմ ՍՊԸ-ում որպես վաճառքի մենեջեր: Մայիս ամսին ստացել եմ 60 000, հունիսին 80 000, հուլիսին աշխատավարձս բարձրանալու է` 300 000, իսկ օգոստոսին` 400 000: Խնդրում եմ կասե՞ք` ինչպես է հաշվարկվելու ֆիզ. արձակուրդը և ինչքա՞ն է այն լինելու:
ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման հետ կապված
Ռոման.
Բարև ձեզ:
Հարցս վերաբերվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման Հավելված N 2-ում տրվող ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՉԱՓԵՐ-ին: Դրանք առավելագու՞յն, թե՞ նվազագույն չափերն են: Կարելի՞ է արդյոք հատկացնել վերոհիշյալ հավելվածում նշվածից քիչ գումար:
Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:
Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ
Գայանե.
Բարև ձեզ, կարո՞ղ եք տալ հետևյալ ձևակերպումը`
Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ 01.03.2016-28.04.2016թթ․ համար, և նրա վերջին 12 ամիսների հաշվարկած աշխատավարձը հետևյալն է՝
փետրվար՝ 1.95 մլն․ դրամ
հունվար՝ 1.75 մլն
Դեկտեմբեր՝ 2.3 մլն
նոյեմբեր՝ 1.98 մլն
հոկտեմբեր ՝ 2.32 մլն
հաշվարկել և վճարվել է նպաստը, տալ ձևակերպումները
Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի
Ռոյալ.
Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի, ինչի պատճառով ժամանակավոր դադարեցման դիմում չի կարող տալ, և գույքահարկի կիսամյակային հաշվետվություններն ու եռամսյակային հաշվետվությունները պարտաճանաչ տրվում են:
Հարց՝ այս դեպքում պարտադի՞ր է տնօրենի հետ պայմանագիր ունենալ և աշխատավարձ սահմանել, թե՞ միայն պետ. ռեգիստրի ներդիրի հիման վրա տնօրեն լինելը բավական է: Եթե այո, ապա եթե ընկերությունը չի գործում և գործունեություն չի ծավալում, ինչու՞ պետք է տանը նստած ամբողջ օրը հեռուստասերիալ դիտող տնօրենին աշխատավարձ տալ: Ցանկացած պատասխանի դեպքում, խնդրում եմ, աղբյուրի հղումն էլ լինի:
Շնորհակալություն:
Ազատված աշխատողին չեն հանձնում իր աշխատանքային գրքույկը
Լիլու.
Բարև ձեզ: Ես ունեմ մի այսպիսի խնդիր: Ես ազատվել եմ աշխատանքից ինքնակամ և ուզում եմ իմ գրքույկը հետ վերցնեմ, սակայն չեն տալիս, մեղադրում են նրանում, ինչն ես չեմ արել, շանտաժի են ենթարկում ու չեն տալիս, մինչև չկատարեմ իրենց պահանջները: Խնդրում եմ օգնեք ինձ` ինչպե՞ս կարող եմ վերցնել ես իմ գրքույկը:
Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն
lkarafelyan.
Բարև ձեզ։ Ես աշխատում եմ Հնդկաստանում գործող գրասենյակի համար որպես սրբագրիչ։ Աշխատում եմ տնից, օնլայն տարբերակով։ Արդյո՞ք պարտավոր եմ եկամտային հարկ վճարել։
Համատեղությամբ աշխատողների աշխատավարձերի հաշվարկ
Մանե.
Բարև ձեզ:
Մեր հաստատությունում ունենք համատեղությամբ աշխատողներ: Վերջերս ունեցանք աուդիտ, և նրանք ասացին, որ համատեղությամբ աշխատողների աշխատավարձերը պետք է հաշվարկվեն հետևյալ կերպ. երկու աշխատավարձերը գումարում ենք, հետո նոր հարկում: Ճի՞շտ է արդյոք այս հաշվարկի ձևը, եթե այո` որտեղի՞ց կարդամ օրենքը: Շնորհակալություն:
1996թ-1999թ-ների նվազագույն աշխատավարձի չափերը
Սիլվա.
Հարգելի հաշվապահներ, ո՞վ ինձ կօգնի այս հարցում: Հարկավոր է 1996թ-1999թ-ների նվազագույն աշխատավարձի չափերը և պահումների հաշվարկի ձևը: Որտեղի՞ց կարող եմ գտնել օրենքի հղում: Կանխավ շնորհակալ եմ:
Արձակուրդայինի հաշվարկ
Հասմիկ Ավագյան.
Արձակուրդի հաշվարկի մեջ պարգևատրման գումարը երկրորդ անգամ կարո՞ղ է մտնել հաշվարկի մեջ, եթե տվյալ ամիսը մտնում է հաշվարկի մեջ: Կանխավ շնորհակալություն:
Եթե աշխատանքը հերթափոխային է
Nara.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել` եթե աշխատանքը հերթափոխային է 24-ժամյա կամ 12-ժամյա, ապա տվյալ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում ամենամյա հերթական արձակուրդը` հնգօրյա, թե՞ վեցօրյա:
Կանխավ շնորհակալություն!
Երեխայի խնամքի նպաստ
Ռուզաննա.
Ես որպես անհատ ձեռներեց գրանցվել եմ 04.02.2016թ-ից, աշխատել եմ մինչև 01.09.2016 ու գնացել ֆիզ. արձակուրդ, հարկայինով դադար եմ տվել մինչև երեխայիս երեք տարին լրանալը: Խնդրում եմ պատասխանեք հարցիս` կարո՞ղ եմ օգտվել ամենամսյա նպաստից (18 000 դրամ) և ու՞մ դիմեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Եթե աշխատողը աշխատանքից ազատվել է 2017թ.-ի հունվարի 1-ից հետո
Nara.
Հարգելի գործընկերներ,
եթե աշխատողը աշխատանքից ազատվել է 2017թ.-ի հունվարի 1-ից հետո, ապա նրա աշխատանքային գրքույկը լրացվու՞մ է նախկինում եղած պայմաններով (տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև աշխատողի պահանջով` աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը):
Աշխատակիցը մեկնել է արձակուրդ ու հետ է կանչվել
Թամարա.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել: Աշխատակիցը հրամանով գնացել է արձակուրդ ու հետ է կանչվել, որի արդյունքում վճարվել է ամբողջ արձակուրդային վճարը և չօգտագործված օրերի համար աշխատավարձ: Վերջնահաշվարկ կատարելիս վճարված, բայց չօգտագործված արձակուրդային օրերը ենթակա՞ են վերջնահաշվարկի, թե՞ ոչ:
Քանի՞ օրվա օրապահիկ է հաշվարկվում
Անահիտ.
Խնդրում եմ պատասխանեք: Եթե գործուղումը ամսի 9-ից 11-ն է, քանի՞ օրվա օրապահիկ է հաշվարկվում` 2, թե՞ 3:
Գործուղումը ք.Կապան է:
Արձակուրդում գտնվող աշխատակիցը ներկայացրել է հիվանդության թերթիկ
Նանե.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ վճարվող արձակուրդում: Նույն ժամանակահատվածում բյուլետեն եմ ներկայացրել: Վճարվելու՞ եմ արդյոք բյուլետենում գտնված օրերի համար:
Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ
Սաթեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք:
Ի՞նչ ձևակերպում են տալիս մայրության նպաստի գումարի հաշվարկման ժամանակ: Հաշվարկել եմ 273 065 գումար, որից 69 076 դրամը՝ հարկ, իսկ տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 108 306 դրամ, կանխիկ վճարել եմ 203 989 դրամ, փոխհատուցվել է 164 705 դրամ:
Կարո՞ղ է արդյոք ընտանեկան ձեռնարկությունը ժամավճարով աշխատուժ ներգրավել
Մարինե.
Բարև, հարգելի հաշվապահներ:
Կարո՞ղ է արդյոք ընտանեկան ձեռնարկությունը ժամավճարով աշխատուժ ներգրավել: Եթե այո, ինչպիսի՞ հարկեր ու տուքեր կավելանան:
Հրամանի օրինակ
Գրիշա Ս.
Բարև ձեզ: Խնդրում եմ, եթե հնարավոր է, ուղարկեք աշխատողին ՀՀ ԱՕ 112 հոդվածի համաձայն աշխատանքից ազատելու հրամանի օրինակը:

