Category: Աշխատավարձ, կադրեր
Եթե հիվանդանոցի տնօրենը մեկնում է արտերկիր գործուղման
Արմենուհի Ե.
Բարև ձեզ, խնդրում եմ խորհուրդ տվեք` եթե հիվանդանոցի տնօրենը մեկնում է արտերկիր գործուղման և ծախսերը հոգում է հրավիրող կողմը, աշխատավայրում արդյո՞ք կարելի է թույլատվության հրաման պատրաստել առանց արձակուրդ ձևակերպելու և տվյալ ժամանակահատվածում պահպանել աշխատավարձը:
Կարո՞ղ է արդյոք աշխատաժամանակի տեղեկագրում մշտապես նշվի բացակա
Արսեն Ա.
Կարո՞ղ է արդյոք նոր բացված ընկերության աշխատաժամանակի տեղեկագրում մշտապես նշվի բացակա, որպեսզի աշխատավարձ չտրվի և հարկ չվճարվի, քանի դեռ չկա գործունեություն:
Արդյո՞ք կպահպանվի նպաստի իրավունքը
Աննա.
Բարև ձեզ: Ես ներկա պահին գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխաս 1.5 տարեկան է: Սակայն ցանկանում եմ աշխատել այլ դպրոցում մինչև իմ հիմնական աշխատանքին անցնելը: Արդյո՞ք ես կստանամ 18 000 դրամ նպաստը մինչև երեխայի 2 տարին լրանալը աշխատանքին զուգահեռ: Եվ ինձ հետաքրքրում է` մինչև ե՞րբ են տրվում 18 000 դրամները:
Արդյո՞ք աշխատողին իրավունք ունեն ազատել աշխատանքից
Ա.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, հիմա ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի: Արդյո՞ք ինձ իրավունք ունեն աշխատանքի հետ չընդունեն առանց որևէ հիմնավորման:
Ինչպե՞ս փաստաթղթավորել տնօրենի արձակուրդը
Մարիամ.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` ինչպե՞ս փաստաթղթավորել տնօրենի արձակուրդը, և եթե դիմում և հրաման կազմվի տնօրենի կողմից, ու՞մ է ուղղված լինելու:
Արդյո՞ք կառաջանա հարկային պարտավորություն
Կարինե Ա.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե հասարակական կազմակերպությունը կարո՞ղ է արտասահմանում գտնվող ՀԿ-ի նախագահի անձնական հաշվին գումար փոխանցել, դա արդյո՞ք հարկային պարտավորություն չի ենթադրում Հայաստանում:
Արդյո՞ք աշխատակցին չի հասնում վերջնահաշվարկ
Լալա Հ.
Բարև ձեզ:
Մի հարց ունեմ վերջնահաշվարկի վերաբերյալ: Քաղաքացին աշխատել է աշխատավայրում 49 տարի, ստացել է մոտավոր 86 000 դրամ ամսական աշխատավարձ, ցանկանում է դուրս գալ իր դիմումի համաձայն, օգտագործել է իր բոլոր տվյալ և նախորդ տարիների արձակուրդները: Նրան ասել են, որ այս պարագայում վերջնահաշվարկ չի հատկացվում: Խնդրում եմ, կարո՞ղ եք պարզաբանել՝ ճիշտ են ասել արդյոք: Եվ արդյո՞ք գոնե երկար տարիներ աշխատելու համար ազատման նպաստ չի հատկացվում:
Շնորհակալ եմ շատ նախապես:
Վերջնահաշվարկի կատարում
Անի.
Բարև ձեզ:
Հարց – բարձրագույն հաստատության դասախոսի պայմանագիրը լրանալուց հետո, նրան պետք է տրամադրել վերջնահաշվարկ: Արդյո՞ք վերջնահաշվարկում պետք է հաշվի առնել հասանելի 35 արձակուրդային օր: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք փոխվում է միջին աշխատավարձի հաշվարկը
Արուսյակ.
Ես ունեմ հետևյալ հարցը:
Եթե վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել եմ բիզնես ճանապարհորդություններ, արդյո՞ք փոխվում է իմ տարվա ընդհանուր եկամուտը, և հաշվարկվում է ֆիզ արձակուրդում:
Նախապես շնորհակալություն:
Արդյո՞ք աշխատողը կարող է ստանալ մայրության նպաստ
Աննա Բ.
Ես մի հարց ունեմ ֆիզ. արձակուրդի վերաբերյալ: Եթե ես գրանցվել եմ որպես աշխատեղ ս/թ մայիսի 15-ից, իսկ հուլիսի 2-ին հղիության ժամկետս 7 ամսական է դառնում, և պետք է բուլետեն տան, արդյո՞ք ինձ հասնում է դեկրետի գումար, 1,5 ամսվա աշխատողին հասնու՞մ է դեկրետ, թե՞ ոչ, եթե ոչ, ես կարող եմ ձևակերպվել որպես չաշխատող մայր և ստանալ պետությունից հասնող 126 000 դրամը:
Ինչպե՞ս է վճարվում արձակուրդայինը
Վերջինե.
Բարև ձեզ: Քաղծառայողը եթե աշխատում է դպրոցում որպես ուսուցիչ, դա համարվու՞մ է համատեղություն: Ինչպե՞ս է վճարվում արձակուրդայինը:
Մինչև ե՞րբ կերկարաձգվի արձակուրդը
Hripsime.
Բարև ձեզ: Եթե հնարավոր է` օգնեք ինձ այս հարցում: Ես վերցրել եմ իմ նախորդ տարվանից տեղափոխված արձակուրդ 2 օր և ընթացիկ տարվա արձակուրդ 12 օր ս. թ. 11.06.2018-ից: Սակայն հանգամանքների բերումով ս.թ.11.06.2018-ից մինչև 22.06.2018 ներկայացրել եմ հիվանդաթերթիկ: Կարո՞ղ եք ասել` մինչև ե՞րբ կերկարաձգվի արձակուրդս:
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի մայրության նպաստ
Աննա.
Բարև ձեզ: Քաղ. իրավական պայմանագրով աշխատողի մայրության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում է գործատու՞ն, թե՞ սոց.ապ.-ը: Բացի այդ վերը նշված աշխատողը արդյո՞ք իրավասու է ստանալ ամսական 18 000 դրամ նախատեսված գումարը: Շնորհակալություն:
Արդյո՞ք հաշվարկվում է արձակուրդային օր
Էդգար.
Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` արդյո՞ք հաշվարկվում է արձակուրդային օր և վճարվում, եթե աշխատակիցը ունեցել է մեկ կամ ավել բացակա և չվճարվող արձակուրդ, և եթե հաշվարկվում է, ապա ո՞ր կետի համաձայն:
Ու՞մ է հասնում արձակման նպաստ
Արփինե.
Եթե աշխատողը աշխատել է մեկ կամ երկու տարի, արձակուրդներն օգտագործել է և ազատվել է, եթե անգամ ունեցել է արձակուրդային, դա էլ է հաշվարկվել ազատման ժամանակ, կա՞ արդյոք նաև առանձին արձակման նպաստի անհրաժեշտություն, շնորհակալություն:
2-րդ դեկրետի նպաստը ինչպե՞ս է հաշվարկվում
Վարդ.
Բարև ձեզ:
Կարո՞ղ եք ասել` եթե կինը դեկրետից դեկրետ է գնում, այդ դեպքում 2-րդ դեկրետի նպաստը ո՞նց է հաշվարկվում, եթե վերջին 12 ամիսները կինը չի աշխատել, այլ գտնվում էր 1-ին դեկրետում:
Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը
Մարինե.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել այս հարցին – Եթե աշխատողը աշխատել է 6 տարի, չի օգտվել ամենամյա արձակուրդից և վերջին ամիսը չի ներկայացել աշխատանքի, ազատման դեպքում ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը:
Արդյո՞ք կարելի է աշխատավարձը կանխիկ վճարել
Սաթեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք կարող եմ 55 000 մաքուր աշխատավարձը կանխիկով վճարել:
Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Կարինե.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել վերջնահաշվարկի հարցում: Իմ աշխատավարձը 204 000 դրամ է, բայց պահումներով 143 000 դրամ, արձակուրդ չեմ գնացել, ազատվել եմ այս ամսվա 17-ով: Կասե՞ք, թե որքան կլինի վերջնահաշվարկը:
Արդյո՞ք անձը պետք է գրանցվի որպես աշխատակից
Արկադի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե հնարավոր է` պատասխանեք իմ հետևյալ հարցին.
Ես նորաբաց շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ի միակ հիմնադիր տնօրենն եմ և չունեմ աշխատողներ: Արդյո՞ք ես պետք է գրանցեմ ինձ որպես աշխատակից մինիմալ աշխատավարձով, թե՞ դա պարտադիր չէ: Շնորհակալություն:
Բացակայի և չվճարվող արձակուրդի օրերի համար տրամադրվում է արդյոք ամենամյա արձակուրդ
Արտակ.
Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` արդյո՞ք հաշվարկվում է արձակուրդային օր և վճարվում, եթե աշխատակիցը ունեցել է մեկ կամ ավել բացակա և չվճարվող արձակուրդ, և եթե հաշվարկվում է, ապա ո՞ր կետի համաձայն:
Գործատուն չի կատարում վերջնահաշվարկ
Սյուզի.
Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել` եթե աշխատողը ազատվել է աշխատանքից իր դիմումի հիման վրա, կարո՞ղ է արդյոք գործատուն չվճարել վերջնահաշվարկ: Օրենքի սահմաններում կա՞ նման կետ, ըստ որի վերջնահաշվարկ կարող են չկատարել: Աշխատել է մեկ տարի + վեց ամիս, արձակուրդ գնացել է ընդամենը 5 աշխատանքային օր:
Արդյո՞ք գործատուն ճիշտ է հաշվարկում աշխատավարձը
Հայկ.
Ողջույն: Ես ծնվել եմ 1998թ. և ստանում եմ 72 800 ՀՀ դրամ (կեղտոտ): Ւմ հաշվարկներով ես պետք է ստանամ 55 056 ՀՀ դրամ մաքուր աշխատավարձ (23% եկամտային հարկ և 1 000 դրամ բանակին)։ Բայց ես ստանում եմ 52 386 ՀՀ դրամ աշխատավարձ: Արդյո՞ք մի տեղ սխալ եմ հաշվել, թե՞ գործատուն է քիչ վճարում:
Ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում
A…….E.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք ինձ, աշխատանքի եմ ընդունվել 2016 թվականի հունիսի 6-ին, գնացել եմ արձակուրդ 2017 թվականի հուլիս ամսին: Այս տարի արձակուրդ չեմ գնացել և ուզում եմ աշխատանքից դուրս գամ դեկտեմբերի 1-ին, աշխատավարձս կազմում է 55.000 դրամ, խնդրում եմ ասեք` ինձ հասնում է վերջնահաշվարկ, եթե այո, ապա ինչքա՞ն:
Համակարգը սոց. վճար չի հաշվարկում
Արմինե.
Հաշվապահներ ջան, գրանցել եմ սոց. վճար կատարող աշխատողի երեխայի խնամքի արձակուրդ, սակայն համակարգը 3 000 դրամ սոց. վճարը չի հաշվարկում, ինչի՞ց կլինի:
Ո՞վ է վճարում դրոշմանիշային վճարը
Նարինե.
Խնդրում եմ, պատասխանեք` 23 % եկամտային հարկի դեպքում նվազագույն աշխատավարձի չափը կազմում է 56 018 դրամ։ Արդյո՞ք դրոշմանիշային վճարը պահվում է աշխատավարձից, թե՞ փոխանցում է գործատուն:
Ընտանեկան ձեռնարկատիրությունում զբաղված անձինք
Արմեն.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրությունում զբաղված անձինք կարող են այլ տեղ էլ աշխատել համատեղությամբ: Շնորհակալություն:
Հիվանդության նպաստի հաշվարկ
Բարև ձեզ: Ես աշխատում եմ ավագ դպրոցում: Ես հիվանդացել եմ հարբուխով և աշխատանքի չեմ ներկայացել 7 օր: Բոլոր 7 օրերի համար ես ունեմ բժշկի տեղեկանք: Ինչպե՞ս է հաշվարկվելու իմ աշխատավարձը: Ես լսել եմ, որ այդ դեպքում չի վճարվում առաջին երեք օրը բացակայության, նույնիսկ եթե պատճառը հիվանդությունն է, այդ դեպքում ապահովագրական ընկերությունը կհատուցի այդ երեք օրերի բացական: Շնորհակալություն:
Վարձատրության հաշվարկ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում
Linamari.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք. քաղիրավական պայմանագրով կատարած ծառայության դիմաց վճարած աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե սահմանված է պայմանագրում 60 000 դրամ, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ և ինչքա՞ն պետք է առձեռն վճարեմ: Նախապես շնորհակություն:
Աշխատանքային գրքույկի գրառման հետ կապված
Լուսինե.
Հարգելի գործընկերներ,
արդյո՞ք աշխատանքային գրքույկում գրվում է “հեռացվել է աշխատանքից” և հիմքը, և արդյո՞ք որևէ ազդեցություն կունենա հետագա աշխատանքի ընդունվելիս։ Հեռացման պատճառը երեք օրվա բացակայությունն է հիվանդության պատճառով։
Կանխավ շնորհակալություն։

