Category: Հաշվապահական հաշվառում
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Նարեկ.
Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպում՝
մայրության նպաստը կազմել է 553 545 դրամ, որից պահվել է եկամտային հարկ 127 315 դրամ և աշխատողին փաստացի վճարվել է 426 230 դրամ, որից կազմակերպության տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 277 170, տարբերությունը՝ 149 060 դրամը փոխհատուցվել է սոց. ծառայության կողմից:
Ինչպե՞ս է ձևակերպվում ՀԴՄ կտրոնի վրա առանձնացված ԱԱՀ-ի գումարը
Նանա.
Իսկ ինչպե՞ս է ձևակերպվում ՀՀ տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց ստացված ՀԴՄ կտրոնի վրա առանձնացված ԱԱՀ-ի գումարը:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Ժաննա.
Հարգելի հաշվապահներ, ո՞նց կարելի է ձևակերպել օգնություն ստացած հիմնական միջոցը և ախտահանիչ նյութերը:
Տալ հաշվապահական ձևակերպում
Մելինե․
Ողջույն։ ՍՊԸ֊ն զբաղվում է կաբելային ինտերինետ ծառայության մատուցմամբ։ Դրամարկղում ստացվել է բաժանորդից ինտերնետ ծառայության վճարը։ Հետվճարային փաթեթ չէ՝ Դտ 251 Կտ՞:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Անի.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատակիցն ունի ԴԱՀԿ-ում պարտավորություն վճարելու և աշխատավարձից պետք է 30% հաշվարկել և փոխանցել իրենց կողմից տրամադրած հաշվեհամարին: Կարո՞ղ եք օգնել: Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ: Միշտ փոխանցել եմ կազմակերպության հաշվեհամարից աշխատակցի բանկային հաշվեհամարին: Կանխավ շնորհակալություն:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Նարեկ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում տալ. աշխատողը ստացել է մայրության նպաստ 420 000, որից 250 000-ը եկամտային հարկի հաշվին է, իսկ 170 000 ստացվել է սոց. ապահով. ծառայությունից:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Գալինա.
Ինչպե՞ս տալ ձևակերպումը, հաշվարկվել է հիմնական արտադրության աշխատողների աշխատավարձը։
Որքա՞ն կկազմեն ծախսերը 2-րդ տարում
Մարա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել լուծել այս խնդիրները:
1. Կազմակերպության համախառն շահույթը հաշվետու ժամանակաշրջանում կազմում է 9,5 մլն դրամ, շահութահարկի դրույքաչափը՝ 20%։ Հաշվել զուտ շահույթը։
- Ձեռնարկության ընդհանուր ծախսերն ըստ պլանի 1-ին տարում կկազմեն 50 000 հազ. դրամ, որից 0,3 մասը կկազմեն հաստատուն ծախսերը։ Ըստ պլանի երկրորդ տարում արտադրության ծավալները կաճեն 2 անգամ: Որքա՞ն կկազմեն ծախսերը 2-րդ տարում։
Կանխավ շնորհակալություն:
Ինչպե՞ս պետք է ձևակերպել տնօրենի կատարած ծախսերը
Hayk.
Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ը աշխատում է շրջհարկով, ունի քարտային հաշիվ: Տնօրենը, որը միաժամանակ նաև միակ հիմնադիրն է, ժամանակ առ ժամանակ քարտային հաշվից անձնական բնույթի ծախսեր է կատարում /օրինակ՝ սրճարանում կամ խանութում քարտով վճարումներ և այլն/: Այդ գործարքները ինչպե՞ս պետք է ձևակերպել, և արդյո՞ք այդ ծախսը կարելի է նվազեցնել շահաբաժնից:
Նախապես շնորհակալություն:
Հաշվապահական հաշվեկշռի հետ կապված
Քրիստինե.
Բարև ձեզ: Բալանսի հետ կապված, որ խնդրեմ կասե՞ք կրեդիտորական պարտքերը, դեբիտորական պարտքերը միայն հաշվետու ժամանակաշրջանինն են գրանցվում, թե՞ նախկինից մնացածին գումարվում են հաշվետու տարվանը:
Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի ներդրումը
Arev.
Ինչպե՞ս ձևակերպել հիմնադրի կողմից ընկերության կանոնադրական կապիտալում անշարժ գույքի /հողի և շինության/ ներդրումը, եթե գնահատողի կողմից այն գնահատվել է մեկ արժեքով /հող և շինություն/: Անշարժ գույքը ներդրվել է բազմաբնակարան շենքի կառուցման համար: Շինությունը քանդվել է:
Արդյո՞ ք ՀԿ-ն կարող է կանխիկ գործարքով ծախսեր կատարել
Susanna.
Հասարակական կազմակերպությունները կարո՞ղ են կանխիկ գործարքով ծախսեր կատարել՝ ՀԴՄ-ն հիմքնավորող փաստաթուղթ կհանդիսանա արդյո՞ք։ Եթե հյուրասիրության ծախսեր կան՝ սուրճ, թեյ, ջուր, դա ինչպիսի՞ թղթերով հիմնավորվի, ի՞նչ թղթեր են պետք։ Անցկացվում է մրցաշար։
Մարզում մանրածախ առևտրով զբաղվելու հետ կապված
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոձեռնարկատիրության մասին օրենսգրքում կետ կա, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը` այդ գործունեության տեսակների մասով չեն կարող համարվել Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ օրինակ՝ Ա/Ձ-ն, որը մարզում զբաղվում է մանրածախ առևտրով և գտնվում է միկրոյի դաշտում, այս կետերում նշված գործունեությամբ զբաղվելու դեպքում կարող է առևտրի մասով մնալ միկրոյի դաշտում, իսկ պետ. տուրքի օրենքով սահմանված գործունեության մասով գործել շրջհարկի դաշտում։ Եվ եթե այդպես է, ապա ինչպե՞ս է իրականացվում հաշվառումը։
ՀԾ 7-ում ձևակերպումներ տալու վերաբերյալ
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ: ՀԾ-7-ում ինչպե՞ս ձևակերպեմ նվիրատվություն ստացած սնունդը։
Որքա՞ն կկազմի տարվա սկզբի դրությամբ պաշարների մնացորդը
Տարվա ընթացքում կազմակերպության վաճառքները կազմել են 600 000 դրամ, գնումները` 400 000 դրամ։ Տարվա վերջի դրությամբ պաշարների մնացորդը կազմել է 80 000 դրամ, իսկ վաճառքի գինը սահմանվել է ինքնարժեքի վրա ավելացնելով 25% հավելագին։ Որքա՞ն կկազմի տարվա սկզբի դրությամբ պաշարների մնացորդը։
Շնորհակալություն:
Արդյո՞ք բարեգործական նպատակով փոխանցված գումարը հնարվոր է ճանաչել որպես ծախս
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, պատերազմի ժամանակ բանակի համար բացված հաշվին գումար ենք փոխանցել, հիմա շահութահարկի հաշվարկի ժամանակ կարո՞ղ եմ ծախս ճանաչել: Կանխավ շնորհակալություն:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասե՞ք խնդրեմ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի բանկային հաշվից պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին փոխանցված օգնության գումարը ինչպե՞ս ձևակերպել, կարո՞ղ եմ դեբետագրել 728 հաշվին և ծախս ճանաչել: Որևէ պարտավորություն առաջանու՞մ է:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Հայկ.
Բարև Ձեզ:
Այսպիսի հարց ունեմ: Ընկերությանը պատկանող մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո ընկերությունը ստացել է հատուցման գումար ապահովագրական ընկերության կողմից՝ բանկային փոխանցումով: Այդ գործարքը ինչպե՞ս պետք է ձևակերպել:
Ինչպե՞ս ձևակերպել ապրանքային մնացորդը
Ani.
Հարգելի հաշվապահներ, մթերային խանութը, որը գործում է Ա/Ձ-ով ցանկանում է լուծարել Ա/Ձ-ն և բացել ՍՊԸ: Ինչպե՞ս կարելի է ապրանքային մնացորդը ձևակերպել ՍՊԸ-ի վրա:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Սերգեյ.
Ընկերությունը սեփական միջոցներով սեփական օգտագործման համար կառուցել է հիմնական միջոց՝ շենք: Ծախսերը կազմել են 30 մլն դրամ։ Շենքը հանձնելուց հետո՝ պետական ծրագրով, պետության կողմից ստացել է փոխհատուցում՝ 20 մլն դրամ։ Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները՝ սկզբից մինչր վերջ, ներառյալ՝ հաշվարկվող ամորտիզացիան։
Ինչպե՞ս ձևակերպել արձակուրդայինը ՀԾ-ում
Աննա.
Բարև Ձեզ։ ՀԾ-ում ինչպե՞ս ձևակերպեմ արձակուրդայինը, եթե հաշվարկվել է հունվարի 8-ից 25 օրվա համար, բայց վճարվել է դեկտեմբերին առանց հարկերի։
Արդյոք ճի՞շտ են հետևյալ հաշվապահական ձևակերպումները
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ստուգել։ Նոր բացվաց կազմակերպությունը զբավում է մսամթերքի վաճառքով։ Գյուղացուց գնում ենք գլուխ անասուն և մորթում, որից հետո վաճառում։ Աշխատում են ԱԱՀ-ով։ Կատարել եմ հետևյալը՝
Դտ-251 Կտ-515 – 2 000 Ֆին․ներդրում
Դտ-713 Կտ-251 – 2 000 ծախս
Դտ-251 Կտ-515 – 15 000 Ֆին․ ներդրում
Դտ-252 Կտ-251 – 15 000 բանկի համալրում
Դտ-252 Կտ-629 – 2,10 հաշվի կապիտալացում
Դտ-713 Կտ-527 – 14 000 աշխատավարձի հաշվարկ
Դտ-229 Կտ- 524/2 – 3 220 եկամտյին հարկ
Դտ-229 Կտ- 524/9 – 350 սոց․ վճար
Դտ-229 Կտ- 524/9-1 – 1 000 դրոշմ․
Դտ-116/6 Կտ- 521/1 – 3 520 000 գյուղացուց ձեռք բերած անասուն
Դտ- 211/7 Կտ- 521/1 – 3 600 050 կերի ձեռքբերում
Դտ-226 Կտ-521/1 – 720 010 ԱԱՀ կերի
Դտ-116/6 Կտ-211/7 – 3 600 050 կեիր արժեքը անասունի ինքնարժեքին
Դտ-221 Կտ-615 – 2 105 179
Դտ-715/4 Կտ-215 – 2 105 179
Դտ-225/3 Կտ- 226 – 298 975 ԱԱՀ-ի դեբետային մնացորդ
Դտ-215 Կտ- 116/6 – 2 218 959
Դտ-221 Կտ- 615 – 2 105 179 վաճառված մսի գումարը առանց ԱԱՀ
Դտ-221 Կտ- 524/3 – 421 031 վաճառված մսի ԱԱՀ
Դտ- 715/4 Կտ-215 – 2 105 179
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Էդգար.
Կազմակերպությունը ձեռք է բերել գույք լիզինգով՝ 5 000 000 դրամ արժողությամբ: Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպումները ԱԱՀ-ի մասով:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Մարինե.
Բարև Ձեզ:
Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 120 մլն. ՀՀ դրամ է, սակայն օտարել ենք 100 մլն ՀՀ դրամով:
1) Շրջանառության հարկը հարկավոր է հաշվարկել 120 մլն. դրամից, թե՞ 100 մլն. դրամից: Եթե հաշվարկվում է 120 մլն. դրամից, ապա հաշվարկվու՞մ է արդյոք 115 մլն. դրամից շրջանառության հարկ, իսկ 5 մլն. դրամից` ԱԱՀ և շահութահարկ:
2) Շահաբաժինների մասով եկամտային հարկը (5%) ո՞ր գումարից է հաշվարկվում՝ (120 մլն.- ծախսեր) * 5%, թե՞ (100 մլն.-ծախսեր) * 5%: Խնդրում եմ գրել նաև հաշվապահական ձևակերպումները:
Հաշվապահական հաշվառման տարբերություններ
Վլադ.
Բարև Ձեզ: Կասե՞ք՝ ի՞նչ տարբերություններ կան հանրային հատվածի կազմակերպությունների և առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆին. հաշվետվությունների պատրաստման ժամանակ։
Ինչպե՞ս ծախսագրել և ելքագրել հաճախորդներին սպասարկելու համար օգտագործված տեստերները
Արփի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ հարց և, եթե առնչվել եք նմանատիպ հարցի՝ խնդրում եմ արձագանքեք: 3-րդ երկրից ներմուծվել են ապրանքի նմուշներ (տեստերներ), որոնք օգտագործվել են ապրանքի իրացման փուլում հաճախորդներին սպասարկելու ընթացքում: Իհարկե ինվոյսում նշված է, որ տեստերներ են և գինը 1$ է նշված և այդ նույն արժեքով էլ մաքսազերծվել է: Խնդրում եմ հուշեք, թե՞ օգտագործված տեստերները ինչպե՞ս ծախսագրել և ելքագրել: Շնորհակալություն:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Ամսվա վերջ կազմակերպության ստացել է լույսի հաշիվ 500 000 դրամի, որի 80% ուղղվել է արտադրանքի ինքնարժեքին, 10% վարչական, մնացածը իրացման։ Ինչպիսի՞ ձևակերպում պետք է տրվի:
Ինչպե՞ս է բաշխվում ԵՏՄ-ից ներմուծված ապրանքների բեռնափոխադրման ծախսը
Սրբուհի.
Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ ներմուծված ապրանքների համար բեռնափոխադրման ծախսը ինչպե՞ս եք բաշխում, երբ մի մեքենայով մի քանի կազմակերպությունների ապրանք է բերվում: Ես կիրառում եմ հետևյալ մեթոդը՝ բեռնափոխադրման հաշվով գրված գումարը բաժանում եմ 3 կազմ. Rub-ով արժեքների հանրագումարի վրա, ստացված գործակիցը բազմապատկում եմ ամեն մի կազմակերպության RUB ապրանքի արժեքին:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Հիմնական արտադրությունից 750 000 դրամի պատրաստի արտադրանք մուտքագրվել է պահեստ: Ճի՞շտ է տվյալ ձևակերպումը՝ Դտ 215 Կտ 811 750 000 դրամ:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Խնդրում եմ օգնել ձևակերպել:
1. 10 000 տնտեսական պարագաները դուրս են գրվել՝ ճանաչվել են ծախս:
2. Մատուցվել է ծառայություններ (ապառիկ)՝ 600 000 դրամ :
