Մարզում մանրածախ առևտրով զբաղվելու հետ կապված

Անի.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոձեռնարկատիրության մասին օրենսգրքում կետ կա, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը` այդ գործունեության տեսակների մասով չեն կարող համարվել Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ օրինակ՝ Ա/Ձ-ն, որը մարզում զբաղվում է մանրածախ առևտրով և գտնվում է միկրոյի դաշտում, այս կետերում նշված գործունեությամբ զբաղվելու դեպքում կարող է առևտրի մասով մնալ միկրոյի դաշտում, իսկ պետ. տուրքի օրենքով սահմանված գործունեության մասով գործել շրջհարկի դաշտում։ Եվ եթե այդպես է, ապա ինչպե՞ս է իրականացվում հաշվառումը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հաշվառումը պետք է իրականացնել ըստ գործունեության տեսակների, սակայն երբ պետք է հանրագումարները կազմել: Պետ. տուրքի օրենքով սահմանված գործունեության մասով պետք չի գործել շրջհարկի դաշտում, այլ մնալ հենց պետտուրքի դաշտում, թե չէ կամերալ ուսումնասիրություններով հարցեր կտան թե ինչ է տեղի ունենում։

Անի

Ի՞նչ է նշանակում պետ. տուրքի դաշտ, այսինքն՝ տվյալ գործունեության տեսակի մասով ուղղակի վճարվում է պետական տուրք տարեկան և վե՞րջ, դա չի ներառվու՞մ որևէ այլ հաշվետվության մեջ, և արդյո՞ք այս կետը նշանակում է, որ միջազգային բեռնափոխադրմամբ զվաղվող ընկերությունը ևս պետք է վճարի պետ. տուրք:

Tigran

Ոչ,«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ հոդվածը միջազգային բեռնափոխադրմամբ զվաղվող ընկերությանը չի վերաբերում:

Anna

ԱՁ մնում է իր նույն հարկման դաշտում , իսկ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների մասով վճարում պետ տուրք, բայց պետք է ուշադիր լինի, որ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը 24000000մլ չանցնի:

Anna

ԱՁ մնում է իր նույն հարկման դաշտում , իսկ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների մասով վճարում պետ տուրք, բայց պետք է ուշադիր լինի, որ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը 24000000մլ չանցնի: