Category: Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Մելինե.

Ողջույն։ Դրամարկղային գրքում յուրաքանչյուր տարի օրդերների համարակալումը պետք է սկսել մեկից, թե՞ կարելի է շարունակել։

Կարդալ ավելին Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Կազմակերպության փաստաթղթաշրջանառության վերաբերյալ

Կազմակերպությունը կարո՞ղ է վարել իր փաստաթղթաշրջանառությունը, փաստաթղթերի օրինակը վերցնելով ՀՀ ֆինանսների նախարարի 2016 թվականի փետրվարի 1-ի «Հանրային հատվածի կազմակերպությունների սկզբնական հաշվառման փաստաթղթերի և հաշվապահական հաշվառման գրանցամատյանների օրինակելի ձևերը սահմանելու մասին» թիվ 37-Ն հրամանում առկա ձևանմուշներից, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Կազմակերպության փաստաթղթաշրջանառության վերաբերյալ

Պարտավորագրի օրինակ

Հասմիկ.

Բարև Ձեզ: Կասեք՝ որտեղի՞ց կարող եմ գտնել պարտավորագրի օրինակ աշխատանքների կատարման համար: Շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք ինձ:

Կարդալ ավելին Պարտավորագրի օրինակ

Անհարգելի բացակայություն

Սաթենիկ․

Բարև Ձեզ։ Կտրամադրե՞ք հրամանի օրինակ, թե ինչպես պետք է գրվի, եթե աշխատողը անհարգելի բացակայում է։

Կարդալ ավելին Անհարգելի բացակայություն

Ինչպե՞ս խզել քաղիրավական պայմանագիրը

Սոֆյա․

Բարև Ձեզ։ Քաղիրավական պայմանագրով ծառայություն մատուցող անձը լքել է երկիրը, և անհրաժեշտ է խզել պայմանագիրը և ազատել աշխատանքից։ Ի՞նչ խնդիրներ կարող են ծագել, առանց վերջինիս ստորագրության աշխատանքից ազատելը և պայմանագիրը խզելը։

Կարդալ ավելին Ինչպե՞ս խզել քաղիրավական պայմանագիրը

Հրամանների համարակալման վերաբերյալ

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` աշխատանքային հրամանները համարակալումը կարելի է համարակալել առանձին համարով (օր` ինակ 1-Ա), իսկ այլ հրամանները մեկ ուրիշ համարակալումով, այսինքն՝ տարբեր թղթապանակով։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Հրամանների համարակալման վերաբերյալ

Լեզվի կենտրոն բացելու համար

Սոնա.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ բացել լեզվի կենտրոն, որը գործելու է օնլայն տարբերակով: Ինձ հարկավոր կլինի՞ որևէ հավաստագիր կամ լիցենզիա ստանալ: Կասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Կարո՞ղ եմ այդ գործունեությունը կցել ընտանեկան ԱՁ-ին, որը վարում է այլ գործուենություն:

Կարդալ ավելին Լեզվի կենտրոն բացելու համար

Արդյո՞ք պարտադիր է դրամարկղային գիրք ունենալը

Իգոր.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը կանխիկ գործարքներ չի կատարում, արդյո՞ք պարտադիր է դրամարկղային գիրք ունենալը։

Կարդալ ավելին Արդյո՞ք պարտադիր է դրամարկղային գիրք ունենալը

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Անի.

Եթե ամսվա ընթացում դրամարկղի մուտք ու ելք չունենք, հերևաբար տվյալ ամսվա ընթացքում դրամարկղային գրքում գրանցում չունենք, արդյո՞ք տվյալ ամսում կատարվում է գրքի թերթի եզրափակում:

Կարդալ ավելին Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Ինչպե՞ս փոխել առք ու վաճառքի պայմանագիրը

Էմիլի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ: Առք և վաճառքի պայմանագիր է կնքվել, բայց որքան գինը նշվել է պայմանագրում և որքան նախատեսված է եղել բյուջեով անհրաժեշտ ապրանքը գնելուց, հետո արժեքը բարձրացել է մոտ 100 000 դրամով: Հիմա ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս անեմ՝ նոր պայմանագիր կքնե՞մ, նոր գնով, թե՞ հին պայմանագրի համար ի լրումն տամ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս փոխել առք ու վաճառքի պայմանագիրը

Հանձնման-ընդունման ակտի օրինակելի ձև

Naira.

Բարև ձեզ: Ինձ հարկավոր է գույքագրում անելուց հետո հանձնման-ընդունման ակտի օրինակելի ձև:
Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հանձնման-ընդունման ակտի օրինակելի ձև

Կազմակերպությունը ցանկանում է կնքել ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանագիր

Nora.

Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ:
ՀՀ ռեզիդենտ ընկերությունը կնքում է Կիպրոսում գտնվող ընկերության հետ ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանագիր (ծառայությունը Կիպրոսի կազմակերպություն է մատուցելու): Ի՞նչ պետք է ներառվի պայմանագրում, ի՞նչ նրբություններ կարող են լինել (հարկային դրույթ):

Կարդալ ավելին Կազմակերպությունը ցանկանում է կնքել ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանագիր

Կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարում

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով՝ ընդհանուր հարկման դաշտում: Բ կազմակերպության հետ ունի կնքած պայմանագիր, համաձայն որի Բ կազմակերպությունը պետք է մատուցի ծառայություն, որի ավարտը լինելու է 4 ամիս հետո: Ա կազմակերպությունը ամեն ամիս կանխավճար է վճարում Բ կազմակերպությանը: Բ կազմակերպությունը հաշիվ է դուրս գրում՝ ծառայության մատուցման ամսաթիվ 31.12.2020, իսկ դուրս գրման ամսաթիվը 15.01.2021: Հարց. կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարման ամսաթիվը հաշվապահորեն ո՞րը ճիշտ կլինի: Եվ հաշվապահական հաշվեկշռի մեջ ինչպե՞ս պետք է արտացոլվեն:

Կարդալ ավելին Կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարում

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ սննդի կետ բացելու համար

Sara.

Բարև Ձեզ: Օֆիսում սննդի կետ բացելու համար (միայն պատրաստի սննդի վաճառք և սենդվիչների պատրաստում): Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ սննդի կետ բացելու համար

Աշխատանքային պայմանագիր

Մանե.

Բարև Ձեզ:
Ա/Ձ-ով աշխատող խմորեղենի արտադրամաս-խանութ է, որտեղ աշխատողները նախատեսում ենք, որ պետք է աշխատեն 09:00-21:00: Օգնեք ինձ հասկանալ՝ ինչպե՞ս կնքեմ աշխատանքային պայմանագիրը, ինչպե՞ս նշեմ ժամերը:

Կարդալ ավելին Աշխատանքային պայմանագիր

Հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարության ձև

Մարինա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ հարկ վճարողների կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարությունը 2008թ. 15-ն ձևն է գործու՞մ, թե՞ 2017թ.-ի 193-ն է:

Կարդալ ավելին Հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարության ձև

Գնման ակտի ձև

Կարինե.

Բարև ձեզ: Ինձ շուկայից գնման ակտի ձև կարո՞ղ եք ուղարկել:

Կարդալ ավելին Գնման ակտի ձև

Կազմակերպության փաստաթղթաշրջանառության կարգը

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք պարտադիր է, որ կազմակերպության փաստաթղթաշրջանառության (պայմանագրեր, հրամաններ, համաձայնագրեր) համարակալումը յուրաքանչյուր տարի սկսվի 1-ից, թե՞ կարելի է հաջորդ տարի շարունակել նախորդ տարվա համարակալմամբ: Այդ կարգը որտեղի՞ց է հնարավոր գտնել:

Կարդալ ավելին Կազմակերպության փաստաթղթաշրջանառության կարգը

Նախահաշվի օրինակ

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ կազմել նախահաշիվ (շինարարական ընկերության), Եթե կարող եք՝ ուղարկեք որևէ օրինակ։ Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Նախահաշվի օրինակ

Աշխատանքից ազատման ծանուցման ձև

Գյուլնարա.

Բարև Ձեզ:
Կարո՞ղ եք ինձ աշխատանքից ազատելու ծանուցման ձև ուղարկել:
Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատանքից ազատման ծանուցման ձև

Դրամարկղային գիրք

Մելինե.

Յուրաքանչյուր տարի նոր դրամարկղային գիրք է լրացվու՞մ, թե՞ կարելի է նախորդ տարվանը շարունակել։

Կարդալ ավելին Դրամարկղային գիրք

Ի՞նչ է անհրաժեշտ չրի արտադրությամբ զբաղվելու համար

Մարի.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ հիմնել չրերի արտադրություն, որը պետք է կիրառվի քաղցրավենիքի մեջ, ինչպես նաև թեյերի ու մրգային չիպսի արտադրություն պետք է գործի: Ի՞նչ փաստաթղթեր են պետք, ինչպես նաև հետագայում արտահանման համար ի՞նչ է պետք, ի՞նչ փաստաթղթեր և չափանիշներ:

Կարդալ ավելին Ի՞նչ է անհրաժեշտ չրի արտադրությամբ զբաղվելու համար

Հնարավո՞ր է արդյոք տարածքի մաքրման համար կնքել քաղիրավական պայմանագիր

Կարո՞ղ եմ տարածքի մաքրման համար կնքել քաղիրավական պայմանագիր, նշելով մեկ այցի արժեքը 600 ՀՀ դրամ, ներառյալ՝ հարկերը: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք 1 այցը, ոչ թե 1 ժամ, քանի որ 1 այցը կարող է լինել մոտ 15-20 րոպե:

Կարդալ ավելին Հնարավո՞ր է արդյոք տարածքի մաքրման համար կնքել քաղիրավական պայմանագիր

Վառելիքի ծախսագրման հետ կապված

Արեգ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք ձեռք բերելու ավտոմեքենայի անհատույց օգտագործման պայմանագրի ձև։ Եվ ունեմ երկու հարց.

1.Պայմանագիրը կնքելուց հետո կարո՞ղ եմ օգտագործված վառելիքը համարել ծախս ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկում

2.ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ձեռք բերված վառելիքը կարելի՞ է դեբետագրել, եթե դա ձեռք է բերվել ՀԴՄ կտրոններով

Կարդալ ավելին Վառելիքի ծախսագրման հետ կապված

Վաճառված ապրանքների վերադարձ

Lili.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը հարկային հաշիվ է դուրս գրել ապրանքների մատակարարման համար։ Անցել է 3 օր, և մյուս կողմը ապրանքը ուզում է վերադարձնել և առաջարկում է անվավեր անել հաշիվը։ Կարո՞ղ ենք 3 օր անց անվավեր ճանաչել։ Շնորհակալություն

Կարդալ ավելին Վաճառված ապրանքների վերադարձ