Հրամանների համարակալման վերաբերյալ

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` աշխատանքային հրամանները համարակալումը կարելի է համարակալել առանձին համարով (օր` ինակ 1-Ա), իսկ այլ հրամանները մեկ ուրիշ համարակալումով, այսինքն՝ տարբեր թղթապանակով։ Կանխավ շնորհակալ եմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Քնարիկ
Քնարիկ
5 տարի առաջ

Այո, կարող եք, օրինակ՝ ներքին հրամանները՝ 01-Ն, աշխատանքային հրամանները՝ 01-Ա, և այսպես Ձեր ընտրությամբ:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Այո, կարելի է տարբեր բնույթի հրամանները վարել տարբեր թղթապանակներով, իսկ համարակալումը ըստ ներքին համաձայնեցման: Օրինակ՝ ընդունում ազատումները առանձին, գործուղումները առանձին և այլն:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ

Բարև Ձեզ։ Կարող է թղթապանակը նույնը լինել, բայց հրամանների համարակալումը տարբեր, օրինակ՝ արձակուրդները կարող եք գրել 01-Ա, գործուղումները՝ 01-Գ, և այլն։

karine
karine
5 տարի առաջ

Այո, իհարկե, դուք կարող եք նույն թղթապանակի մեջ ունենալ տարբեր հրամաններ և համարակալել ձեզ հարմար տարբերակով։

Ռուզաննա
Ռուզաննա
5 տարի առաջ
Ի պատասխան  karine

Շատ շնորհակալ եմ։

Ռուզաննա
Ռուզաննա
5 տարի առաջ

Շատ շնորհակալ եմ։

Ռուզաննա
Ռուզաննա
5 տարի առաջ

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. աշխատանքային պայմանագրում 3 ամիս փորձաշրջանով ընդունվող աշխատակցի պայմանագրում «պայմանագրի ժամկետ կետը» կարո՞ղ է նշվել անորոշ։

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ

Բարև Ձեզ: Այո, կարող է, և եթե փորձաշրջանն անցնելուց հետո աշխատողը շարունակում է աշխատել, ապա նա համարվում է փորձաշրջան անցած, կնքված աշխատանքային պայմանագրի գործողությունը շարունակվում է, և գործատուն կարող է նրա հետ աշխատանքային պայմանագիրը լուծել միայն Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով: