Category: Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր
Հնարավո՞ր է աշխատակիցների հետ կնքել քաղաքացիաիրավական պայմանագիր
Հերմինե․
Բարև Ձեզ, նախ շնորհակալություն նման հնարավորություն ընձեռելու համար: Հարցս հետևյալն է. մեր արտադարամասի աշխատանքը հիմնականում համարվում է սեզոնային, որովհետև աշխատակիցբերին հիմնականում ընդունում ենք աշխատանքի ժամանակավոր, սեզոնի հետ կապված, պահածոների արտադրանք ենք իրականացնում. հնարավո՞ր է արդյոք այդ աշխատակիցներին ընդունենք ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ քաղիրավական ծառայությունների հիմունքներով։
Ինչպե՞ս նշել ծառայության անվանումը հաշվի մեջ
Աննա․
Բարև ձեզ։ «Թել Սելին» հաշիվ պետք է գրեմ, որպեսզի գումարները փոխանցեն ԱՁ-ի հաշվին: Խնդրում եմ, ասեք՝ պե՞տք է գրեմ ծառայության վճար։
Եռակողմ կապալի պայմանագրի ձևանմուշ
Հակոբ․
Բարև ձեզ։ Խնդրում եմ տրամադրել եռակողմ կապալի պայմանագրի ձևանմուշ։ Շնորհակալություն։
Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Արմեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատեր:
2. Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:
3. Հնարավո՞ր է էլեկտրոնային դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու համար, ՍՊԸ-ն հիմնադրվել է 07.03.2020թ.:
Ծախսի հիմնավորում առանց հաշիվ վավերագրի առկայության

Հայկ.
Բարև ձեզ: Կխնդրեի օգնել, ունեմ այսպիսի հարց.
Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն 2019թ. ստացել է իրավաբանական ծառայություններ, համաձայն պայմանագրի՝ ծառայության գինը կազմել է 480 000 դրամ: Պայմանագրում նշված է վճարման պայմանների և ժամկետի մասին: Գումարը ամբողջությամբ փոխանցվել է և ձևակերպվել որպես տրված կանխավճար, սակայն դիմացի կողմը հաշիվ-ապրանքագիր դուրս չի գրել: Արդյո՞ք կարելի է առանց հաշիվ-ապրանքագրի կամ ակտի այդ գումարը ծախս ճանաչել, և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն:
ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալում
Գայանե․
Խնդրում եմ, օգնեք․ եթե ԱՁ-ն ֆիզ. անձից տարածք է վարձակալում, ովքեր նաև ամուսիններ են, ինչպե՞ս պետք է կնքվի պայմանագիրը, և եթե կարելի է, ձևը կուղարկե՞ք։
Անվտանգության կանոններին տեղյակ լինելու թերթիկ
Նաիրա.
Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվում է ճանապարհային շինարարությամբ: Աշխատողների հետ ցանկանում եմ կնքել անվտանգության կանոններին տեղյակ լինելու հետ կապված թերթիկ: Կա՞ օրինակելի ձև նման թերթիկ լրացնելու, աշխատողների հետ կնքելու վերաբերյալ: Եթե այո, խնդրում եմ նշել, թե որտեղից կարող եմ վերցնել այդ ձևը:
Նախապես շնորհակալություն:
Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՏ
Էլեն․
Բարև ձեզ: ԱՁ բացելուց հետո ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ հարկային ներկայացնել և պետք է ներկայացվի 20 օրվա ընթացքում, թե՞ 20 աշխատանքային օրվա ընթացքում։
Անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը չկնքելու դեպքում
Գուգո․
Բարև Ձեզ։ եթե անշարժ գույքը տալիս ես վարձակալության և պայմանագիր չես կնքում, ապա վարչական տուգանքը որքա՞ն է կազում։
Դրամարկղային գրքում ջնջում կատարելու դեպքում
Սուսաննա․
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, դրամարկղի գիրքը գրելիս ջնջում արեցի, որի արդյունքում ջնջված մասը վնասվեց։ Ի՞նչ անեմ ստուգումների ժամանակ չտուգանվելու համար:
Նյութական պատասխանատվության պայմանագրի կնքում
Անի․
Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք կարող ենք միևնույն ավտոմեքենայի վերաբերյալ տարբեր անձանց հետ լիակատար նյութական պատասխանատվության վերաբերյալ պայմանագիր կնքել: Շնորհակալություն։
Որտեղի՞ց ձեռք բերել փաստաթղթերի ձևանմուշները
Վաչե․
Բարև ձեզ։
Խնդրում եմ, մասնագետներ ջան, հուշեք՝ որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել հետևյալ փաստաթղթերի օրինակները: Խոսքը ՀՀ ներմուծում իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերից մի քանիսի մասին է․
1. Invoice
2. CMR
3. ANEX 3
Էլեկտրոնային հաշիվները էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու վերաբերյալ
Արմինե․
Բարև ձեզ: Մի հարց՝ եթե կազմակերպությունը չի ստորագրել ստացված հաշվարկային փաստաթուղթը 3 ամիս, դիմացի կողմը իրավունք ունի՞ այն չեղարկելու, չնայած նրան, որ գործարքը կատարվել է, և վճարումն էլ բանկային փոխանցմամբ արվել է իրենց: Եվ ի՞նչ պատասխանատվություն կա դրա համար՝ չստորագրելու կամ անհիմն չեղարկելու համար: Շնորհակալություն:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Լյովա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ եթե ես Թուրքիայից ապրանք եմ բերում և մաքսազերծում, հարկային ի՞նչ այլ փաստաթղթեր են ինձ հարկավոր ճիշտ աշխատելու համար: Նախապես հայտնում եմ շնորհակալություն, ուղղակի, ժող. ջան, ես սկսնակ եմ, նոր եմ Ա/Ձ բացել:
Ապրանքի վերադարձի փաստաթղթավորումը
Նելլի․
Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնել․ ԱՁ եմ, 2019֊ին դուրս եմ գրել հաշիվ, իսկ հիմա 2020-ին ապրանքը չի վաճառվել, ուզում են հետ վերադարձ անեն, ինչպե՞ս կատարեմ փաստաթղթավորումը, կանխավ շնորհակալ եմ։
Կարելի՞ է արդյոք փաստաթղթերը ստորագրել սև գրիչով

Անուշ.
Բարև ձեզ: Վճարային տեղեկագիրը կարո՞ղ են աշխատողները ստորագրել սև գրիչով: Աշխատողների մեծ մասը ստորագրել է սևով, անհրաժեշտություն կա՞ վերաստորագրելու: Նաև քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողների ակտերն են ստորագրվել սևով:
Արդյո՞ք հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության ռիսկայնության վրա

Արմինե․
Հաշվապահայություն ջան, էս հաշիվների չեղյալ անել-չանելու հարցը ո՞նց լուծենք։ Հաշիվ ես գրում, մի հատ ստից բանից կպնում են, ասում են՝ չեղյալ արեք, նորը գրեք։ Բայց չէ՞ որ հաշիվների չեղարկումը բացասական է ազդում կազմակերպության «ռիսկայնության» վրա։
Հարկային հաշվի և հաշիվ վավերագրի տարբերությունները
Գարեգին.
Բարի օր բոլորին: Ո՞վ կարող է պարզաբանել՝ «հարկային հաշիվ» և «հաշիվ վավերագիր» հասկացությունների մեջ կա՞ որևէ տարբերություն, և եթե այո, ապա որո՞նք են դրանք: Կանխավ շնորհակալություն:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ընտանեկան բիզնեսի գրանցման համար
Լիլիթ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ընտանեկան բիզնեսի գրանցման համար:
Շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափն է կիրառելի
Դավիթ.
Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով, կասե՞ք՝ քանի տոկոս շրջ. հարկ պետք է տա, և եկամտային ու սոց. վճարը ինչքան է կազմում, և եթե կա գրանցված աշխատող, նրանց համար եկամտային և սոց. վճարի հաշվարկը ինչ ձևով է իրականացվում: Եվ պե՞տք է արդյոք ունենալ դրամարկղային գիրք: Շնորհակալություն:
Հարկային հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո
Սյուզաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք կա որևէ խնդիր, եթե ստացված հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո: Հաշվետվությունը հանձնել ենք նոյեմբերի 20-ին, իսկ հաշիվները ստորագրվել են նոյեմբերի 21-ին:
Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև
Վարդան.
Բարև ձեզ: Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև, և տնտեսվարողի կողմից դրա առկայությունը չապահովելու դեպքում ի՞նչ պատժամիջոց է նախատեսված: Շնորհակալություն:
Տնօրենը մեկնում է գործուղման
Հայկ.
Բարև ձեզ:
Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում՝
Հարց 1. Մասնավոր ընկերության տնօրենը գործուղման մեկնելիս ի՞նքն է հենց հրաման տալիս իր գործուղման գնալու հետ կապված:
Հարց 2. Արդյո՞ք պարտադիր է գործուղման վկայականում որևէ կազմակերպության կնիքի առկայությունը, եթե այն բացակայում է, քանի որ գործուղման նպատակն է ընդհանուր շուկայի ուսումնասիրությունը, և որևէ կոնկրետ կազմակերպություն չի կարող կնիք դնել:
Ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնահաշիվը»

Արմեն․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնահաշիվը», ո՞ր դեպքերում է այն դուրս գրվում, ի՞նչ օրենսդրական կարգավորումներ կան այս մասով:
Արդյո՞ք պարտադիր է պայմանագիրը գրանցել կադաստրում

Գարիկ․
Բարև ձեզ։ Ես Ա/Ձ եմ և վարձակալում եմ տարածք ֆիզ. անձից։ Նոտարով կնքվել է վարձակալության պայմանագիր: Արդյո՞ք պարտադիր է գրանցել կադաստրում, թե՞ ոչ։ Եվ եթե պարտադիր չէ, ապա ես կարո՞ղ եմ էլեկտրոնային հաշվետվության մեջ նշել վարձակալության գումարի չափը, որպեսզի 10 %-ը հարկվի։ Ըստ պայմանագրի ես հանդիսանում եմ հարկային գործակալ և ես պետք է վճարեմ այդ 10 %-ը։
Ի՞նչ փաստաթուղթ պետք է լրացնել
Վիլեն․
Բարև ձեզ: Խնդրեմ, կասե՞ք՝ գործուղված անձանց օրապահիկ և գիշերավարձ վճարելու վերաբերյալ ի՞նչ փաստաթուղթ պետք է լրացնել:
Ինչպե՞ս կազմել արձանագրություն
Աստղիկ.
Բարև ձեզ: Ինձ կասե՞ք՝ ինչպես կազմել արձանագրություն սննդի ժամկետի լրանալու հետ կապված:
Կանխավ շնորհակալ եմ:
Գործատուն կարո՞ղ է միակողմանի լուծել պայմանագիրը
Լիլիա․
Բարև ձեզ: Եթե գործատուն պայմանագիր է կապել 2 տարով (խոսքը վերաբերում է դպրոցի դասաժամերին), պայմանագրում հստակ նշված չէ ժամաքանակը, այլ միայն դասարանները, հրամանով տրված է եղել 19 ժամ, եթե տվյալ առարկայի մասնագետ դպրոցում կան 2-ը, մեկը վարչական աշխատող է, որին հասնում է մինչև 8 դասաժամ, մյուսը պայմանագրով աշխատող ուսուցիչն է և հրաժարվում է որոշակի դասաժամերից, գործատուն կարո՞ղ է միակողմանի խզել պայմանագիրը։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Լիլիթ.
Բարև ձեզ: Լիմոնադ և հաց վաճառելու համար ի՞նչ թղթեր են պետք: Ես միայն փորձաքննության եմ տարել և ունեմ ЕАС-ի թուղթը, այսինքն՝ ստանդարտների ինստիտուտ եմ տարել, այլ փաստաթուղթ պե՞տք է:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կնիք պատվիրելու համար
Սոնա.
Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ կնիք պատվիրելու համար:
Կանխավ շնորհակալություն:
