Category: Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր
Աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ
Մարգարիտա.
Բարև ձեզ, հարգելիներ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ գտնել աշխատավարձի բարձրացման համաձայնագրի օրինակ, և տնօրենի աշխատանքային պայմանագիրը ու՞մ հետ է կնքվում, խոսքը ՍՊԸ-ի տնօրենի մասին է:
Կուտակային և սոց. վճարներից հրաժարվելու դիմումներ
Կարեն.
Հարգելի կոլեգաներ, կուտակային վճարի հետ կապված է հարցս: Նախկինում աշխատողները ներկայացնում էին դիմում համաձայն հետևյալ ձևի… հիմա ուժի մեջ է մտել սոցիալական վճարից հրաժարվելու դիմումի ձևը, որը հրապարակված է այս կայքում: Արդյո՞ք 2 դիմումի ձևերն էլ պետք է ներկայացվի աշխատողի կողմից, թե՞ վերջին ձևը բավական է:
ԱՁ չունի ձեռքբերման հաշիվ
Alvina.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, թե ինչպես պետք է վարվել, եթե Ա/Ձ հագուստները բերում է Թուրքիայից և չունի հաշիվ-ֆակտուրա: Նախապես շնորհակալություն:
Դիմումի ձև
Tatev.
Որտեղի՞ց գտնեմ պարտադիրից հրաժարվելու դիմումի ձևը և ու՞ր ուղարկեմ: Ես ներկայացնում եմ ՍՊԸ:
Հանձնման-ընդունման ակտի ձև
Արմինա.
Հարգելի հաշվապահներ, ձեր օգնության կարիքն ունեմ: Ո՞վ կարող է հանձնման-ընդունման ակտի ձև ուղարկել: Կանխավ շնորհակալություն:
Որո՞նք են առհաշիվ հաշվետվության ներկայացման ժամկետները
Հարութ.
Հարգելի գործընկերներ, որո՞նք են առհաշիվ հաշվետվության ներկայացման ժամկետները: Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը առհաշիվ հաշվետվություն ներկայացնել ամսվա վերջում` ամսվա ընթացքում կատարված ծախսերի վերաբերյալ: Նախապես շնորհակալություն:
Կազմակերպությունը կորցրել է դրամարկղային գիրքը
Լիանա.
Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը` արդյո՞ք կա սահմանված տուգանք, եթե սահմանակափակ պատասխանատվությամբ ընկերությունը կորցնում է իր դրամարկղային գիրքը: Նախապես շնորհակալություն:
Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով
Սառա.
Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերություններին: Կարո՞ղ են արդյոք հաշիվները դուրս գրվել դոլարով կամ եվրոյով: Կամ անհրաժե՞շտ է արդյոք նշել թե դոլարով արժեքը` արտասահմանյան ընկերության համար, թե կուրսը և թե դրամով արժեքը:
Արդյո՞ք պետք է հաշվանցել ԱԱՀ-ն

Անի.
Հարգելի հաշվապահներ, խնդում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում. A կազմակերպությունը վարձակալությամբ վերցրել է B կազմակերպությանը պատկանող մի գործարան և արտադրում է X ապրանք: Վարձակալության պայմանագրում նշված է, որ գործարանի շահագործման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են A կազմակերպության կողմից: Գործարանի էլեկտրաէներգիայի վճարը վճարելու է A կազմակրպությունը, սակայն ո՞ր կազմակերպությունն իրավունք ունի հաշվանցելու էլեկտրաէներգիայի ԱԱՀ-ն:
Աշխատանքային պայմանագրի լուծման ընթացակարգ
Անի.
Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ իմանալ աշխատողի մահվան դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման ընթացակարգը, իրավական ակտի ընդունման ամսաթիվը: Կանխավ շնորհակալ եմ:
Հարգանքով`
Անի
Արդյո՞ք աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է
Մարիամ.
Հարգելիներս,
27.02.2013թ.-ից ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում իմ գործատու ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Խնդրում եմ ասել` ի՞նչ կարգավիճակում եմ ես այժմ, արդյո՞ք ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է: Շնորհակալություն:
Հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև
Anna.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ:
Խնդրում եմ հուշել` ինչպե՞ս կարող եմ գտնել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև: Նախապես շնորհակալություն:
Աշխատանքային պայմանագրի գրանցման հետ կապված
Անուշիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Աշխատանքային պայմանագիր կնքելուց որտե՞ղ պետք է գրանցում կատարել: Հրամանագիրքը ուժը կորցրել է ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ, իսկ աշխատանքային պայմանագրի գրանցման, գրանցամատյանի վարման ու պահպանման կարգը ՀՀ Կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի N 875-Ն որոշմամբ դեռ գործու՞մ է:
Կանխավ շնորհակալություն:
Լիազորագրի տիպային ձև
Araksia.
Ինձ կարո՞ղ եք ուղարկել լիազորագրի տիպային ձև: Շնորհակալ եմ:
Կազմակերպության գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դիմում
Սեդա Մանուկյան.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ժամանակավոր դադարեցնել ՍՊԸ գործունեությունը, եթե կարելի է, ինձ հուշեք` դիմումի ձևը որտեղի՞ց կարող եմ վերցնել: Նախապես շնորհակալ եմ:
Գնման ակտի լրացման վերաբերյալ
ANNA.
Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս են կազմում և լրացնում գնման ակտը: Եվ եթե կա ձևը, ուղարկեք խնդրեմ anna030491 շնիկ mail.ru հասցեին:
Կազմակերպությունը հաշիվները ստորագրել է միայն թղթային տարբերակով

Hamest.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. եթե կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ հարկատեսակով, սակայն էլեկտրոնային հարկային հաշիվներ կան, որոնք վավերականացրել են ոչ թե էլեկտրոնային եղանակով, այլ թղթային տարբերակով: Դա անվավե՞ր է ճանաչվում, թե՞ ոչ, իսկ եթե և էլ. եղանակով ստորագրվեր և թղթային, դա արդյո՞ք չի դիտվի կրկնակի մուտքագրում:
Արդյո՞ք կազմակերպությունը կարող է դուրս գրել հարկային հաշիվ
Գևորգ.
Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և արտոնագրային վճարով, ապա մենք կարո՞ղ ենք հարկային հաշիվ կազմել, թե՞ ոչ:
Ապրանքների ձեռքբերումը հիմնավորված չէ փաստաթղթով

Արման.
Հարգելի հաշվապահներ, ունեմ ձեր խորհրդի կարիքը.
Ըստ “Շրջանառության հարկի մասին” օրենքի 11 հոդվածի 3-րդ կետի շրջանառության հարկով աշխատող իրավաբանական անձինք ազատվում են եկամտային հարկի մասին օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված պարտավորությունից, այսինքն շուկայից ձեռքբերում կատարելու ժամանակ պարտադիր չէ գնման ակտ կազմելը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք ստուգման ժամանակ խնդիր չի առաջանա, եթե ՀԴՄ-ով վաճառված ապրանքներս փաստաթղթով հիմնավորված չեն: Նախօրոք շնորհակալություն:
Կազմակերպությունը դուրս է գրում հաշիվ-ապրանքագրեր անգլերեն լեզվով
Հարութ.
Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը դուրս է գրում հաշիվ-ապրանքագրեր անգլերեն լեզվով ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, արդյո՞ք դրանց կից պետք է ապահովի նաև դրանց հայերեն տարբերակները:
Արդյո՞ք առաքման գիրք ունենալը մեքենաների համար պարտադիր է
Սասուն.
Հարգելի գործընկերներ,
ընկերությունը ԱԱՀ վճարող է և իրացնում է սեփական արտադրանքը, հարկային հաշիվներն էլ դուրս է գրում միայն էլեկտրոնային եղանակով: Ունի առաքման մեքենաներ: Ապրանքը տեղափոխում է պահեստից դեպի մեքենաներ և բեռնագիրը լրացնում է պահեստի առաքման գրքում: Առաքումը քանի որ նախօրոք հստակ հասցե չունի, ապրանքը հանձնելու պահին դուրս է գրվում էլեկտրոնային հարկային հաշիվ: Հիմա նկատի ունենալով, որ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվները գրքում չեն գրանցվում, արդյո՞ք առաքման գիրք ունենալը մեքենաների համար պարտադիր է: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Նվիրաբերության պայմանագրի օրինակ
Մարգարիտա.
Բարև ձեզ, ներեցեք, ինձ անհրաժեշտ է նվիրաբերության պայմանագրի ցանկացած օրինակ: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա արտադրությամբ զբաղվելու համար
Աստղիկ.
Բարև Ձեզ, ես ուզում եմ զբաղվել կոտլետների արտադրությամբ: Խնդրում եմ ասել` դրա համար լիցենզիա կամ սերտիֆիկատ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ այն ստանալ: Շնորհակալություն:
ՍՊԸ-ն գնել է կաբել նոյեմբերին
emi.
ՍՊԸ-ն գնել է կաբել նոյեմբերին, 2013-ի վերջում չի շահագործվել: Շահագործվել է մինչև 01.03.2014: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է լրացնեմ հերթականորեն, ինչպիսի՞ ակտեր, ու եթե կարելի է ձևերը ուղարկեք: Եվ դրա համար հրաման պե՞տք է գրվի:
Կազմակերպությունը գնել է անշարժ գույք
Կարապետ.
Խնդրում եմ պատասխանեք:
1. Կազմակերպությունը գնել է անշարժ գույք, և նրանց կողմից տրվել է ելքի օրդեր` առանց հերթական համարի նշման, առանց տնօրենի ստորագրության և կնիքի, առանց գանձապահի ստորագրության (առկա է միայն հաշվապահի ստորագրությունը): Դա արդյոք կարո՞ղ է համարվել, որ կազմակերպությունը գնել է անշարժ գույք և գործարքը օրինական է:
2. Արդյո՞ք կազմակերպությունը` ՍՊԸ-ն կարող է նույն օրվա ընթացքում դուրս գրել 20.0 մլն դրամից ավել գումար և նույն օրը այն մուտքագրել դրամարկղ` առանց բանկային փոխանցումի:
Աշխատանքային պայմանագրի տիպային ձև
astxik.
Հարգելիներս,
ինձ հարկավոր է տոկոսադրույքով աշխատող աշխատակիցների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի տիպային ձև, եթե կարելի է` կարևոր մասերը լրացված: Խնդրում եմ ուղարկել էլ. հասցե s.arpik շնիկ mail.ru Նախապես շնորհակալ եմ:
ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում
Emily.
Խնդրում եմ օգնեք: ՓՈՍ տերմինալով գործարքի դեպքում ՀԴՄ-ում երևում է, որ գործարքի մի մասը անկանխիկ է: Հարցս հետևյալն է` եթե ՀԴՄ-ի Z հաշվետվության մեջ 50 000 է երևում, որից 20 000 տերմինալով գործարք է, ապա ինչպե՞ս կազմեմ ԴՄՕ-ն` 50 000, թե՞ 30 000, իմ կարծիքով` 30000-2511, քանի որ փաստացի այդքան է կանխիկը, 20 000 դե բնականաբար ձևակերպելու եմ բանկով` 25211:
Վարձակալական պայմանագիր ֆիզ. անձի հետ
Լիանա.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել: Նոր եմ բացել ԱՁ, տարածք վերցնելու համար պետք է կազմեմ վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ: Կարո՞ղ եմ Վարձակալական պայմանագիր կազմել ֆիզ. անձի և ԱՁ միջև, և արդյո՞ք դա ունի ինչ որ սպեցիֆիկ կազմման ձև: Եվ ես դրա վճարի հետ կապված որևիցե հաշվետվություն ներկայացնելու՞ եմ: Նշեմ, որ շրջանառության հարկով եմ հարկվելու:
Նախապես շնորհակալ եմ:
Հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտեր
Էլեոնորա.
Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը eleonora.petrosyan շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:
Կանխավ շնորհակալություն:
Ի պահ տրման պայմանագիր
Անուշ.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես փնտրում եմ “ի պահի պայմանագիր”, բայց չեմ գտնում:
